Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող ամեն մի քանդակի կողքին մի ոստիկան կանգնեցնել». Շիրակի ոստիկանապետ

Ապրիլ 01,2014 21:50

Օրերս Գյումրու քաղաքապետարանի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քանդակագործ Արթուր Գևորգյանը Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանից հետաքրքրվեց, թե ոստիկանությունը ի՞նչ է նախատեսում մշակութային մայրաքաղաք Գյումրիի բացօթյա քանդակները, ինչպես նաև կենտրոնական հատվածներում տնկված ծառերը պահպանելու համար:

«Մենք չունենք էդ աստիճան անձնակազմ և ռեսուրս մարդկային, որպեսզի մեզ թույլ տանք շռայլություն ամեն քանդակի կողքին մի հատ ոստիկան կանգնացնենք, բայց բոլոր այդ վայրերը, որտեղ կան քանդակներ, արվեստի գործեր, անտառատունկ, ծառատունկ վայրեր, սրանք ընդգրկված են մեր երթուղիների մեջ, մեր ծառայությունների մեջ և պարբերաբար հսկվում են, նայվում են: Եվ եթե մենք ահազանգ չունենք, դրանց վանդալիզմի երևույթներ, եթե ֆիքսված չեն, ապա հանձնարարական է տրվում պարբերաբար, եթե մարդկանց աչքից հեռու է, խույս է տվել ասենք էդ քանդակը, որը վնասվել է, ջարդվել է, որ մարդիկ կարող են անցնել ու չտեսնել, մեր  ոստիկանները պարբերաբար մոտենան, ուսումնասիրեն, խոսքը գնում է արտաքին ծառայություն կատարողների, հրեշտակների մասին», -ասաց ոստիկանապետը:

Գնդապետ Նադարյանը նաև  խոստացավ, որ ոստիկանությունը ակտիվ մասնակցություն  է ունենալու մշակութային երևույթներին: «Դուք դա դեռ կտեսնեք, որովհետև այն մոտեցումները, որոնք մտնում են բարեփոխումների ծրագրի մեջ հետևյալն է այդ առումով. կիսաինտելեկտ ունեցող կամ լիարժեք բացակայություն ունեցող ոստիկանի կարծրատիպը վերացվի, ու ոստիկանությունը ցիվիլ մակարդակով իր գործառույթը կատարող, բայց հոգևոր կյանքով ապրող, մշակութային կյանքով ապրող նորմալ օղակ ներկայանա հասարակությանը, ոչ թե միայն պատժող, չգիտեմ բիրտ, կոպիտ, անպարկեշտ դրսևորում ունեցող, որը մենք ունեցել ենք սովետմիությունից սկսած: Եվ որ շատ զարմանալի է հիմնականում դառնում որոշակի մասսաների համար, որ տեսնում են նորմալ ոստիկան, մարդկային նորմերով օժտված ոստիկան կամ ցիվիլ ոստիկան, կամ արվեստից քիչ, թե շատ հասկացող ոստիկան, երաժիշտ ոստիկան, զարմանում են…Բայց չէ ՞ որ մենք նույն մարդն եք, ոնց որ հասարակության յուրաքանչյուր անդամ, և խնդիրը կապված է մարդու ինտելեկտի, էության, դաստիարակության, կրթության հետ»: Ոստիկանապետի ասելով, բռի, կոպիտ ոստիկանների վերջը եկել է, և իրենք ամեն ինչ անում են նման «անդաստիարակ էություններից» համակարգը մաքրելու համար:

Հիշեցնենք, որ ոստիկանապետը, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ղեկավարությանը խնդրել է իրեն նախապես տեղյակ պահել ներկայացումների օրերի մասին, որպեսզի թատրոն այցելի իր ողջ անձնակազմով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930