Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը արգելում է Արարատում եւ Արմավիրում նոր ձկնաբուծարաններ բացել

Ապրիլ 01,2014 19:57

Արարատի եւ Արմավիրի մարզպետներին կառավարության ղեկավարը` Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի օրը կհանձնարարի շինարարության հորատանցքերի թույլտվություն այլեւս չտրամադրել` անկախ այն բանից, որ տվյալ սուբյեկտը մինչ այդ ստացել է ջրօգտագործման թույլտվություն: Ձկնաբուծության նպատակով նույնպես այս երկու մարզերի մարզպետերը չեն կարող տրամադրել նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվություններ: Վարչապետն այսպիսի սահմանափակումներ դրել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները փրկելու համար:  Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Նշենք, որ Արարատյան դաշտում տարիներ ի վեր ապօրինի շահագործվում են

հորատանցքեր, որոնցից ջրօգտագործումն իրականացվում է առանց թույլտվության, ինչը հանգեցրել է ստորգետնյա ջրային պաշարների վերացմանը: Մասնագետների եւ գյուղացիների ներկայացմամբ, ապօրինի հորերի շահագործումը լուրջ սպառնալիք է այդ տարածաշրջանի գյուղատնտեսների համար:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930