Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթի փուլը վերածել էին Հայաստանի առաջնության

Ապրիլ 01,2014 23:23

Քաթարում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում 3 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեեւ նման մակարդակի մրցումներում գործածվում են մարզագույքի լավագույն բրենդները, իսկ Հայաստանում 12 տարվա հնության մարզագույք է, սակայն  իրենք պատրաստ էին այդ արդյունքներին:

«Թեեւ չէինք ճանաչում մեր մրցակիցներին, սակայն բարդացրել էինք տղաների կատարելիք վարժությունները: Բայց հաջողության մեջ լուրջ դերակատարություն ունեցավ, որ մենք տասնօրյա ուսումնամարզական հավաք ունեցանք Քաթարում, որտեղ մեզ շատ օգնեց անցյալում  մեր լավագույն մարզիկներից մեկը՝ Քաթարի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Գեւորգյանը: Այդ տասն օրը մենք մնում էինք նրա տանը եւ Էդուարդը օգնեց, որպեսզի մենք անվճար մարզվենք այնտեղի լավագույն մարզաբազաներում, որոնց հետ մեր եղածը համեմատվելու ոչ մի եզր չունի: Դա անչափ մեծ դրական փոփոխություն բերեց տղաների կատարողականում: Իսկ երբ մեր հավաքականը նվաճեց 3 ոսկի եւ 1 բրոնզ, շատերը կեսկատակ, կեսլուրջ հարցնում էին. «Սա աշխարհի գավաթի փո՞ւլ էր, թե՞ Հայաստանի առաջնություն», – ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930