Օրվա լրահոսը
Արա Աբրահամյանը՝ հայկական դրամը ռուբլով փոխարինելու մասին. «Կիկոսի մահը մի սարքեք» (Տեսանյութ)
«Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ ԽՍՀՄ է ստեղծվում», -ասաց ՌԴ հայերի միության նախագահը:
Լավագույնը Սամվել Տեր-Սահակյանն է
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում այսօր ավարտվեց շախմատի գրոսմայստերական միջազգային մրցաշարը, որին մասնակցող 124 շախմատիստների մեջ էին նաեւ Հայաստանի հինգ ներկայացուցիչներ: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Սամվել Տեր-Սահակյանը, որը 7,0 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Մյուս հայաստանցիների արդյունքներն են, 23. Տիգրան Ս. Պետրոսյան` 7,0 միավոր 40. Լեւոն Բաբուջյան` 6,0 42. Հովիկ Հայրապետյան` 6,0 88. Մարիա Գեւորգյան`
Խաղատների բիզնեսը խոշորանում է
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր նաեւ պատգամավոր, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հեղինակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ը եւ «Պետտուրքերի մասին» օրենքում նույնպես համապատասխան փոփոխությունները ՝ նույն պատգամավորի հեղինակությամբ: Այս նախագծերի ընդունման դեպքում, ըստ էության, խաղատնային բիզնեսը կգնա խոշորացման: Հարց տալով այս թեմայի վերաբերյալ՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ երբեւէ
«ՀՀՇ-ի հարսնության» եւ «ՀՀԿ-ի հարսնության» տարբերությունը
Ինչպե՞ս է Գալուստ Սահակյանը վերաբերվում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ այս հարցի շուրջ երեկ խորհրդարանի ամբիոնից արած այն դիտարկմանը, որ «Հայաստանի իշխանությունը նման է գեշ հարսի, ով ավելացնելու փոխարեն, տնից դուրս է հանում ամեն ինչ»։ «Ես կարծում եմ, որ նրանց հարսնության ժամանակ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել, այնպես որ թող հանգիստ մնա»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Մեր օգտագործած հացի քանակից երեւում է, թե Հայաստանում աղքատությունը որքան է (Տեսանյութ)
Օրական 400 գրամ հաց ենք օգտագործում, դրա փոխարեն միրգ ու բանջարեղեն պետք է ուտենք
Վլադիմիր Պուտինի «պյուռոսյան հաղթանակը»
«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանցի հայտնի վերլուծաբանը մարզական տերմիններով է ամփոփում Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհքաղաքական հարաբերություններում ստեղծված պատկերը։ «Ուկրաինայի համար Ռուսաստանի մղած պայքարը մոտենում է ավարտին։ Կիևը չի ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, ինչը նշանակում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքի նկատմամբ խոշոր հաղթանակ է տարել»․ – այսպես է The Moscow Times պարբերականում հրապարակած հոդվածում ռուսաստանցի վերլուծաբան և
Գալուստ Սահակյան. «Մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները»
Չի կարելի ասել, որ Հայաստանն ինչ ունի-չունի վաճառում է Ռուսաստանին, քանի որ Հայաստանը գազ չունի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու փաստին՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ «Ես թեմայի մեջ չեմ խորացել, ավելի լավ է հարցը նախարարներին ուղղեք, բայց կարծում եմ, որ գազի գնի մեղմացման խնդիրը կլուծվի,
Ալեքսանդր Ամարյան. «Կրոնական կառույցները համագործակցում են բանակի ներկայացուցիչների հետ» (Տեսանյութ)
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր «Հայելի» ակումբում սենսացիոն հայտարարություն արեց, ասաց, որ ունի լուսանկարներ, որտեղ բանակի հայաստանցի գեներալն այլ պաշտոնյաների հետ մասնակից է աղանդավորական միջոցառմանը, անգամ ողջագուրվելու ֆոտոփաստեր կան: Նաեւ հավելեց, թե բազմիցս լինելով բանակում, ուսումնասիրելով ինքնասպանություն կատարածների պատմությունները, պարզել է, որ նման զինծառայողների գրպաններից հաճախ հայտնաբերվել են զանազան
Մեր շախմատիստների գործերն Անթալիայում այնքան էլ հաջող չեն
Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը երեկ 1:3 հաշվով պարտվեց Գերմանիային եւ մրցաշարային աղյուսակում 6,0 թիմային միավորով նահանջեց վեցերորդ հորիզոնական: Միանձնյա առաջատարի դերը շարունակում է պահպանել թիմային 10 միավոր վաստակած Ուկրաինան, որին ընդհուպ մոտեցել է Ռուսաստանը` 9,0 միավորով հանգրվանելով «մաքուր» երկրորդ տեղում: Առայժմ աշխարհի գործող թիմային չեմպիոն մեր թիմի գործերն
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ քննարկումներն ավարտվեցին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստը սկսվեց Կենսաթոշակային բարեփոխումների «պարտադիր» բաղադրիչը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ ԱԺ չորս խմբակցությունների ներկայացրած առաջարկի երեկ կիսատ մնացած քննարկումներով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակեց երեկ ընդհատված իր ելույթը, կրկնելով, որ կենսաթոշակային համակարգը բարեփոխելուն ուղղված օրենսդրական փաթեթն իրենից ներկայացնում է շոկային թերապիա, իսկ նման բան իրեն կարող է թույլ տալ միայն
Հրանտ Մելիք-Շահնազարյանը խորհուրդ է տալիս շարունակել ակցիաները
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով երեկվա բողոքի երթին, կարծիք հայտնեց, որ դրանք նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը. «Խորհուրդ եմ տալիս շարունակել այդ ակցիաները: Դրանք հասարակական գործողություններ են: Ակցիաները թող ազդանշան լինեն մեր ռազմավարական գործընկերոջը, տվյալ պարագայում Ռուսաստանին` հասկանալու, որ Հայաստանում կա նաև հակառակ կարծիք, և ինչ-որ հարցերում այն կարող է գերակշռել»: Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի
Լիազորված է հայտարարել
Խնդրում եմ պարզություն մտցնել մի հարցում՝ «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսը սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: Որքան հիշում եմ՝ «ինքնիշխան» բառը գրված է մեր Սահմանադրության մեջ, ընդ որում առաջին՝ չփոփոխվող հոդվածում: Հետեւաբար կարգախոսը ոչ միայն անօրինական չէ, այլեւ մեր Օրենքի հիմնական դրույթներից մեկն է: Ինչո՞ւ է, ուրեմն, նման պաստառով երիտասարդը բերման ենթարկվում: Գուցե մեր ոստիկանները նկատի ունեն, որ
Արթուր Սաքունցը` երեկվա դեպքերի մասին. «Հո Պուտինին չէինք ուտելու»
Արթուր Սաքունցը հավելեց, որ ոստիկանությունը իր քաղաքացիների հանդեպ վարվում էր այնպես, ինչպես վարվում են ահաբեկիչների հետ:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն
Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ տիկին Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան: Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան -Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ
Երևանի ոստիկանապետը՝ ակտիվիստին. «Որ դու այստեղից ցվրվեիր, լավ կլիներ»
«Ինձ Հերացու կամրջի վրայից են բերման ենթարկել, երբ պաստառներ էինք փակցնում: Բերման ենթարկման փորձը ապօրինի էր. մեզ չասացին, որ տանում են, ասացին, թե հրավիրում են ոստիկանություն: Մենք ընկերներ չենք, որ մեզ հրավիրեն սուրճ խմելու»,-այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց երեկ ընդդեմ Մաքսային միության և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության կորստի Պուտինի այցին ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված
15 միլիոնի մաքսանենգ «Այֆոն» եւ «Այփադ» Վրաստանից
Նա իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահի դիմացի նստատեղի ռետինե գորգի տակ թաքցնելու եղանակով պահել է ընդհանուր 6 միլիոն 174 հազար դրամ արժողության 16 հատ «Այֆոն 5» տեսակի բջջային հեռախոս, իսկ ավտոմեքենայի հետեւի նստատեղին դրած երկու հատ «Մինի Այփադ» տեսակի պլանշետային համակարգիչ, որոնք տեղափոխել է Հայաստանի մաքսային սահմանով:
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը
Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել:
Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ առանձնակի կարևորելով Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ընդգծել է, որ այս տեսանկյունից հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրապես օրինակելի է. «Երկու քաղաքների համատեղ ջանքերի շնորհիվ Երևանի և Սանկտ Պետերբուրգի հարաբերություններն
Արտեմ Ասատրյանը երիտասարդներին բարեկեցիկ ծերություն է խոստանում
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ մոտեցում ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով գտնվում է խորհրդարանում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ առաջացած այս իրավիճակի մասին: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այս հարցը բազմիցս ներկայացվել է հանրությանը, մասնագիտական քննարկումների ճանապարհ է անցել։ Նրա խոսքով՝ քանի որ հիմա չկա բովանդակային առաջարկ,
Ինսուլինը պետությունը կգնի առանց մրցույթի
Եկող տարվանից առողջապահության նախարարությունը պետպատվերով տրամադրվող ինսուլին դեղամիջոցը կգնի անմիջապես արտադրողից՝ առանց գնումների մրցույթի, պարզապես 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելով: Այս մասին այսօր ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուրիխանյանը: Պարոն Ուրիխանյանի ներկայացմամբ՝ 2013-14 թվականների գների համեմատությամբ՝ ուղիղ արտադրողից գնելու մեխանիզմով պետբյուջեն կխնայի 600 միլիոն դրամ: Նախարարության ներկայացուցչի ներկայացմամբ՝ ներկայումս Հայաստանում կա 4500 անուն-դեղ, մեր երկրում
Ալեքսանդր Ամարյանը հերքեց Խաչիկ Ստամբոլցյանին
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը եւ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեցին Արցախ մուտք գործած աղանդների մասին: Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ աղանդները նոր չէ, որ մուտք են գործել Արցախ, դրանք իննսունականներից կային եւ ինտենսիվ գործում են. «Կարեւորը, որ ժողովրդի մոտ աղանդների նկատմամբ բացասական վերաբերմունք կա: «Աղանդավորական կառույցները, ինչպես Հայաստանում, այնպես
Ծրագրավորողներին միացել են ՀԱԷԿ-ի աշխատակիցները (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ակտիվիստները հնարավոր է դիմեն ՍԴ
Դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը: Բագրատաշեն հասնելու համար խորհուրդ է տրվում երթևեկել Դիլիջան- Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ինչպես Պուտինն առարկեց Սերժ Սարգսյանին. «Չորրորդ իշխանություն»
Սերժ Սարգսյանը փորձում էր հաճոյանալ՝ իր ելույթում հիշեցնելով, որ «Սլավոնուհու հրաժեշտը» քայլերգի հեղինակը ծառայել է հենց Գյումրիում, ու Պատինը հակադարձում է, թե «նա դա գրել է Բալկաններում մարտական իրադարձությունների տպավորության տակ:
Արտակ Դավթյան. «Պարզապես սպասարկում են օտար ուժերի շահերից բխող ծրագրերը». «Հայոց աշխարհ»
Ցավալին այն է, որ մեզանում իրոք ձեւավորվել է մարդկանց մի զանգված, որը պատրաստ է ամեն ինչ հանել վաճառքի, եւ այդ մարդիկ քիչ չեն։
Մանվել Սարգսյան. «Պուտինին Մաքսային միությունը չէր հետաքրքրում»
Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը խոսեց Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների` մասնավորապես Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի, Ուկրաինայում տեղի ունեցող հասարակական շարժման եւ այլ քաղաքական զարգացումների մասին: Մանվել Սարգսյանի ձեւակերպմամբ` վերջին օրերին Հայաստանի համար երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ` մեկը Վիլնյուսի գագաթնաժողովն էր,
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստել է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաև ընդգծել, որ Երևանի և Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի
Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանին զիջում են Մաքսային միության երկրները
«Անցյալ տարի Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը 34 էր, իսկ ՀՀ այս տարվա համաթիվը հավասար է 36-ի: Այն մի փոքր բարելավվել է անցյալ տարվա համեմատ, բայց զիջում է Վրաստանին: Ավելի բարվոք վիճակում է նաև Թուրքիան՝ ԿԸՀ արժեքը՝ 50: Այս ցուցանիշով Հայաստանից հետ են մնում Ադրբեջանն ու Իրանը: Իրենց ԿԸՀ արժեքներով Հայաստանին զիջում են Մաքսային միության բոլոր
Օմբուդսմենը խորին մտահոգություն է հայտնում երեկ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ
Դեկտեմբերի 2-ին Ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու միջոցառումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝ տասնյակ քաղաքացիների ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին խոչընդոտելու վերաբերյալ: Երևանի ոստիկանական բաժանմունքներում մեր ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի դեպքերում մեր աշխատակիցների
Արա Զոհրաբյանը՝ իր գլխավոր խորհրդականի մասին
«Արմեն Եսայանը չի թաքցնում, որ Աղվան Հովսեփյանն իր մերձավորն է, իսկ գաղտնիք չէ, որ Աղվան Հովսեփյանն ապագա քննչական միասնական կոմիտեի ղեկավարն է։ Նրա՝ ավագ դատախազի ՓՊ նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահի նշանակումը չի՞ ընկալվում այլ կերպ»,- «Առավոտի հարցին ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը պատասխանել է. «Դա խոսում է Արմեն Եսայանի դաստիարակության մասին։ Նա հարգում