Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ ԲՀԿ պատգամավորին. «Փոքր երկիր է եւ բոլորս գիտենք՝ ով ում մասին ինչ է գրում»

Մարտ 26,2014 14:19

Այսօր ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հորդորել էր իշխանությանն` ուշադիր լինել նախարարների պահվածքի նկատմամբ՝ նկատի ունենալով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի արտահայտությունը՝ ակտիվիստին. «Ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակոտ»: 

ԲՀԿ պատգամավորի հորդորին արձագանքեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ասելով, որ իրեն դուր չի գալիս քաղաքական գործիչների՝ վերջին շրջանում օգտագործվող բառապաշարը. «Եթե վերլուծություն անենք ու տեսնենք, թե վերջին 1 տարվա ընթացքում իրար մասին ինչ բառերով են խոսում եւ ով է սկսում առաջինը խոսել… Այո, կարող եք այստեղ նստել, ոչինչ չասել, հետո գնալ ֆեյքերով, կեղծ սայթերով ինչ ասես գրեք: Փոքր երկիր է, եւ բոլորս գիտենք՝ ով ում մասին ինչ է գրում: Բառերի մեջ չափավոր եղեք: Սիրելի ընդդիմախոսներ, հարգելի գործընկերներ, ձեւը գտել եք, այստեղ մի քիչ ավելի կոռեկտ եք, մի քիչ, որովհետեւ երբեմն չափն անցնում եք նաեւ այստեղ, իսկ մամուլում կատաստրոֆա է, ճգնաժամ»: Արմեն Աշոտյանը չթվարկեց այն կայքերը, որտեղ վատ բառապաշար է օգտագործվում: Հովիկ Աբրահամյանը խոստացավ ավելացնել պարոն Աշոտյանի ելույթի ժամանակը՝ նրան հնարավորություն ընձեռելու, որպեսզի, այնուամենայնիվ, թվարկի այդ կայքերը:

ԿԳ նախարարը նպատակահարմար չգտավ նիստին հետեւող աշակերտների մոտ թվարկել նման կայքերը՝ ասելով, որ նրանք կգնան ու կսկսեն փնտրել համացանցում նման «վատ կայքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31