Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Երեւանի քաղաքապետարանը «ժանգոտ կողպեքներ» ստանում

Մարտ 26,2014 14:55

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Երեւանի ավագանու անդամներ Անահիտ Բախշյանը («Բարեւ, Երեւան») եւ Նաիրա Նահապետյանը (ՀՀԿ):

Արամ Աբրահամյան.– Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երկրորդ տարին է` շնորհում է քաղաքապետարանին «ժանգոտ կողպեքը», այսինքն՝ որ դուք բաց չեք հասարակության համար, չեք պատասխանում հարցումներին նախատեսված ժամկետներում: Ինչո՞ւ եք այդքան փակ, ի՞նչ է եղել:

Անահիտ Բախշյան.– Շատ եմ նեղվել, որ քաղաքապետարանը երկրորդ տարին է, որ «ժանգոտ կողպեքն» է ստանում, ես շատ նախաձեռնություններով եմ հանդես եկել, որպեսզի հնարավորինս բացվի այն: Օրինակ` առաջարկում ենք հրապարակայնացնել ավագանու նիստերը, հեռարձակել օնլայն: Ես ԶԼՄ-ներին էլ պիտի քննադատեմ. ավագանու նիստերը հրապարակային են, հրավիրվում են այն լրագրողները, ովքեր հավատարմագրված են, բայց ամենաշատը 3 լրագրող է գալիս: Ինչո՞ւ ավագանու նիստերի հրապարակայնությունը չի ապահովվում: Ես կարծում եմ, որ քաղաքապետարանը, որը իր բյուջեից 35 մլն նախատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինչ-որ բլանկների համար, բայց համացանցային հեռարձակումը թանկ չէ՝ 500 000 դրամը կբավարարի:
Նաիրա Նահապետյան.- Ես պարզաբանեմ: Նախ՝ ուզում եմ բերել երկու թիվ, որ մարդիկ կարողանան պատկերացնել. ուրեմն 2010-2011-2012թթ. Երեւանի քաղաքապետարան մուտք է եղել մոտ 63 հազար դիմում քաղաքացիներից, 2013-2014թթ. եղել է 147 հազար դիմում, դրանց պատասխանվել է քաղաքապետարանի կողմից ճիշտ ժամկետում: Այսինքն՝ մոտ 2-3 անգամ ավելացել է դիմումների հոսքը դեպի քաղաքապետարան: Ուրեմն պետք է ասել, որ քաղաքապետարանը «բաց է»:

Ա. Ա.– Խոսքը ոչ միայն ավագանու նիստերի հեռարձակման մասին է: Քաղաքում ինչ-որ մի տեղ բնակիչներ են հավաքվում, բողոքում են, ասում են, օրինակ, որ շինարարությունն ապօրինի է: Ուզում ենք պարզաբանումներ քաղաքապետարանից, այդ պարզաբանումները շատ դժվար ենք ստանում:

Ա. Բ.- Շատ փակ է, իսկապես փակ է:

Ա. Ա.- Այսինքն՝ իրականում տարածքը կամ շինարարությունը պատկանում է ինչ-որ օլիգարխի, դրա համա՞ր են թաքցնում:

Ն. Ն.– Օլիգարխի հարց չկա: Ոչ մի օլիգարխ իր ազգանունով որպես սեփականատեր հանդես չի գալիս: Դրա համար թաքցնելու բան չկա:

Ա. Բ.- Լրագրողները իսկապես շատ բողոքում են, որ քաղաքապետարանից տեղեկատվություն շատ դժվար են ստանում, որովհետեւ միայն Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը կարող է այն տրամադրել: Կոնկրետ, ասենք, ֆինանսական գծով տեղակալի կամ որեւէ վարչության պետի հետ, եթե անգամ հաջողվում է կապվել, ասում են` հարցրեք Արթուր Գեւորգյանին. այ, դա ես չեմ հասկանում:

Ն. Ն.- Դա, իհարկե, աշխատանքային հարց է: Ոնց եք պատկերացնում, եթե, օրինակ, մի լրատվամիջոց դիմի ֆինանսական վարչություն եւ ստանա մի որեւէ տեղեկատվություն, հետո մյուսը դիմի. սա կլինի քաոս:

Ա. Բ.- Եթե այդ տեղեկատվությանը իրենք ստույգ տիրապետեն, իրենք չեն վախենա: Ես փաստեր ունեմ՝ նույն բանի մասին մեկը մի թիվ կգրի կամ մի բան կասի, մի ձեւով կհիմնավորի, մյուսը` մի այլ ձեւով:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31