Օրվա լրահոսը
Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը
28 ապրիլի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Մարգարյան, Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Իրաքում
Ապրիլի 25-ին Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այնուհետև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին Իրաքում ՀՀ դեսպանության, ինչպես նաև իրաքահայ կազմակերպությունների անունից զետեղվեցին ծաղկեպսակներ: Ապրիլի 26-ին Բաղդադի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը
ՀԱԿ-ը չի մասնակցի Գալուստ Սահակյանի ընտրությանը
ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը: Խմբակցությունն այդպես է ցույց տալու իր վերաբերմունքը Գալուստ Սահակյանի թեկնածությանը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր է, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի դաժան լինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Էս վեց տարվա մեջ էնքան դաժան են եղել, մեր գլխով
Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցած միջազգային մրցաշարերում կաշվե ձեռնոցի մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ
Այս օրերին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում էր Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցող միջազգային մրցաշարերին: Կաշվե ձեռնոցի մեր ուժեղագույն մարզիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 11 մեդալ, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի : Պոդգորիցայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ
Վերա Թարիվերդիեւա. «Եթե Ադրբեջանի «սեւ» ցուցակում չլինեմ, շատ կնեղանամ»
Ապրիլի 21-25-ը Արցախում անցկացվել են «Թարիվերդիևի երաժշտության օրեր»: Անվանի կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Միքայել Թարիվերդիեւի տիկինը՝ «Միքայել Թարիվերդիև» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիեւան անչափ տպավորված է արցախյան հանդիպումներով: Վերա Թարիվերդիևան, միջոցառման մտահղացման հեղինակ, բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովը եւ երգիչ, Թարիվերդիևի ստեղծագործությունները կատարող Սար (Սարիբեկ) Սարգսյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեցին Թարիվերդիևի
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դանիայում
Ապրիլի 26-ին Գյուլինգի (Դանիա) տեղական արխիվը ՀՀ դեսպանության և Օդերի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում և խաչքարի օծման արարողություն, որը տեղի ունեցավ մեծ հայասեր Կարեն Եփփեի ծննդավայր Գյուլինգ ավանում: Միջոցառումը մեկնարկեց Գյուլինգի եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանի և շվեդահայության հոգեւոր հովիվ հոգեշնորհ
Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը:
Ընդդեմ Մաքսային միության երթի նախաձեռնողները չներկայացան, մասնակիցները կասկածներ ունեն (Տեսանյութ)
Ազատության հրապարակից քիչ անց պետք է մեկնարկեր երթ՝ դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Այն կազմակերպել էր «Արարում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնությունը: Մաքսային միությանը դեմ քաղաքացիները շարժվելու էին դեպի ՌԴ դեսպանատուն և իրենց բողոքի ձայնը արտահայտելու ընդդեմ Մաքսային միության անդամակցության: Ազատության հրապարակում են Դավիթ Շահնազարյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Խզմալյանն ու այլ հասարակական, քաղաքական գործիչներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր
Գեւորգ Սաֆարյան. «Սեւանն օգտագործում են, որպես բիզնեսի աղբյուր»
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր, խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ դարպասների մոտ էին հավաքվել բնապահպան ակտիվիստները: Ակցիայի նպատակն էր` իրազեկել հանրությանը եւ հորդորել ԱԺ պատգամավորներին, որ «հիմար օրենսդրական փոփոխությունը չանեն»: Բանն այն է, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է Սեւանի մասին օրենքում փոփոխություններ: Դրանք նախատեսում են Սեւանից առավել մեծ քանակությամբ ջուր բաց թողնել:
Գալուստ Սահակյանի տասը տարվա կոստյումը
«Ընտրվելուց հետո բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ լինելու, լրագրողների երեսին չեմ նայելու»,–հավելեց նա։
Մայրաքաղաքը կկահավորվի նոր նստարաններով ու աղբամաններով
Հաստատված հայեցակարգի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են Երևանի արտաքին տեսքի բարեկարգմանն ու ձևավորմանն ուղղված աշխատանքները: 2014թ-ի ծրագրով այս տարի ևս բոլոր վարչական շրջանները կկահավորվեն հարմարավետ նստարաններով ու աղբամաններով: Մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած նորաոճ նստարանները կտեղադրվեն այգիներում, պուրակներում ու հանգստի այլ գոտիներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից սկիզբ առած այս գործընթացը մեծ սիրով ընդունվեց ինչպես
Ո՞ւմ ստորագրությամբ են սպառվել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը (Տեսանյութ)
Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ կառավարությունը Սեւանա լիճը փորձում է հասցնել կատաստրոֆայի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սեւանա լճի ճակատագրով մտահոգված մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի դիմաց, որտեղ քննարկվում էր կառավարության ներկայացրած Սեւանա լճի մասին 2 նախագիծ: «Առաջին նախագիծը` ջրի բացթողման մասին, առաջացնելու է էկոլոգիական խնդիրներ` ջրի ջերմաստիճանի բարձրացում, էկոլոգիայի
Պիլոտային երկու ծրագրերը կիրականացվեն Երեւանում եւ Վանաձորում
«Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի փակման եւ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի մեկնարկն այսօրվանից հայտարարեցին ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, Հայաստանի արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ԵԽ խորհրդատու , ծրագրի գնահատող Ջերարլդ դե Յոնգը: Վերջնական արդյունքների ամփոփմանը մասնակցում էին ՀՀ դատարանների նախագահներ, դատավորներ, քրեակատարողական հիմնարկների , արդարադատության նախարարության աշխատակիցներ,
«Ջրառի դեպքում Սեւանը կարող է ունենալ բացասական բալանս». Կարինե Դանիելյան
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանի կարծիքով, եթե 5 տարով թույլ տալ ավելացնել Սեւանից ջրառը մինչեւ 240 մլրդ խորանարդ մետր, ապա Սեւանը չի ապահովի իր դրական բալանսը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Դանիելյանը հետաքրքրվեց «Սեւան- Հրազդան» Ջրառ ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանից, թե ինչո՞ւ է Ազգային ժողովը որոշում ընդունել հենց հինգ տարվա կտրվածքով
Բնապահպանների բողոքի ցույցը ԱԺ շենքի առջեւ (Տեսանյութ)
Այս պահին մի խումբ բնապահպաններ ԱԺ շենքի դիմաց պահանջում են պատգամավորներից դեմ քվեարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Նրանք պահանջում են չնպաստել Սեւանի ոչնչացմանը: «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում ասել, որ այդ նախագծով Սեւանա լճից
Ազգային ժողովում սկսվել է հերթական քառօրյան
Ազգային ժողովի հերթական եռօրյան սկսվեց «Օրինաց երկիր» կուսակցության հայտարարությամբ, որ իրենք անցնում են ընդդիմության շարքերը: Ապա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման
Գալուստ Սահակյանի մասին՝ նաեւ լավը
Որքան էլ լրագրողները Գալուստ Սահակյանին «քլնգեն», նա շատ հանգիստ պատասխանում է նրանց ամենասուր հարցերին: Թե չէ մեզանում գործիչներ կան, որ հարցազրույցներ են տալիս միայն «իրենց» լրատվամիջոցներին:
Արամ Կարապետյան. «Հովիկ Աբրահամյանն ու իր շրջապատը տիպիկ օլիգարխներ են»
«Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եկել է մի հանգրվան, որ այլևս ոչինչ փոխելով չես կարող առաջ շարժվել: Ամեն ինչ արտաքին գործոններից է կախված»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ այսպես արտահայտվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա Հայաստանը դեգերող նավի նմանեցրեց, որը փչացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ և ռուսաստանյան նավահանգիստ
«Կարֆուրը» չի գնել «Երեւան սիթի»-ները
«Նման բան չկա», Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Բանն այն է, որ լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին հրապարակվել, որ իբրեւ Սամվել Ալեքսանյանը, որը «Երեւան սիթի» խանութների ցանցի սեփականատերն է, դրանք վաճառել է հանրահայտ «Կարֆուր» ընկերությանը: Ալեքսանյանն ասաց, որ դրանք սուտ տեղեկություններ են եւ ինքը չի պատրաստվում վաճառքի հանել իր սեփականություն հանդիսացող
Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության շուրջ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի արձագանքը
Ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի, ապրիլի 25-ին Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության հուշակոթող համալիրի մոտ տեղի ունեցած միջոցառման, բացման խոսքի այն հատվածը, որտեղ նա ներկայացրեց իր և ֆորումի նախագահության կարծիքը` Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի Հայոց ցեղասպանության շուրջ, օրերս, կատարած հայտարարության վերաբերյալ: Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի շուրջ այդ միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Սլովակիայի Ազգային Խորհուրդի
Բաց նամակ Հայաստանի հեռուստաընկերությունների ղեկավարներին
Հարգելի´ հեռուստաընկերություններ, Ամիսներ առաջ Համահայկական բնապահպանական ճակատի անդամները, այցելելով Սյունիք և ականատես լինելով այնտեղ տիրող բնապահպանական աղետալի վիճակին, պատրաստեցին 67 րոպե տևողությամբ փաստագրական տեսանյութ, որը ներկայացնում է հանքարդյունաբերվող Սյունիքի կենդանի պատկերը: Տեսանյութը վերնագրված է «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նկարահանվել է սիրողական տեսախցիկներով և պատրաստվել բացառապես կամավորական ջանքերով: Տեսանյութում ներկայացված փաստերի հիմքում պաշտոնական տվյալներն են, որոնք հասանելի
Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար: «Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել:
«Եթե լեռ, ապա Արարատ»
Ութամյա Մանեն հասցրել է գերել շատերի սրտերը: Համացանցում հաճախ են հայտնվում Բեյրութում ապրող փոքրիկ աղջկա տեսանյութերը, որտեղ Մանեն Կոմիտաս է երգում, կամ նվագում, ասմունքում սիրելի հայերեն բանաստեղծությունները: Մանեն ինը ամսական էր, երբ ընտանիքով Հայաստանից տեղափոխվեցին Լիբանանի մայրաքաղաք: Հիմա հաճախում է Բեյրութի Եղիշե Մանուկյանի անվան քոլեջ, հայկական պարախմբի դասընթացների, թատերական խմբակ և «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբ: Մանեի
Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը
«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտեգրումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և
Ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են բռնությունները
Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիկանության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Արդեն բազմիցս առանձին դեպքերի լուսաբանման և ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցների և հետազոտությունների միջոցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վեր է հանում մարդու իրավունքներին խախտումների հանգեցնող պատճառներն ու ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Յուրաքանչյուր զեկույցի վերաբերյալ ոստիկանությունն
Վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանափակումները նոր դատավարական նորմերի շրջանակներում
2013 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի լրամշակված նախագիծը: Նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի փաստաբան չհանդիսացող մասնավոր մասնակիցները վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն միայն փաստաբանի միջոցով: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նման դրույթի սահմանումը անմիջականորեն փոխկապակցված է թե՛ ՀՀ-ում բոլորի համար հավասարապես փաստաբանական ծառայությունների մատչելիության,
Մովսեսի բժշկական կենտրոնի տնօրենը հայրենի լեռների կարոտով արտագաղթում է Ռուսաստան
Պատճառները ոչ միայն ֆինանսական են
Մարիա Շարապովան երրորդ տարին անընդմեջ Շտուտգարդտից հեռացավ «Porsche» ավտոմեքենայով
Շտուտգարդտում անցկացված թենիսի հեղինակավոր միջազգային մրցաշարի եզրափակչում հաղթելով սերբ Անա Իվանովիչին՝ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան տարավ իր մարզական կարիերայի 30-րդ հաղթանակը: Շարապովան որպես մրցանակ երրորդ անգամ անընդմեջ ստացավ «Porsche 911» շքեղ ավտոմեքենա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրանտ Մելքումյանը վերջին տուրում պարտվեց
Ավստրալիայում անցկացված «Sydney International Open 2014» շախմատի միջազգային մրցաշարում մրցանակային տեղերից մեկին հավակնող հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը եզրափակիչ տուրում սեւերով պարտվել է Հոլանդիայի լավագույն շախմատիստներից մեկին՝ Լյուկ Վան Վելիին, եւ 6,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նահանջել յոթերորդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess.am-ի
Տիգրան Չոբանյան. «Մենք կատարեցինք մեր առջեւ դրված ամենակարեւոր խնդիրը»
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը Հայոց Գենոցիդի 100-ամյակին ընդառաջ «Դինամո» մարզադահլիճում անցկացված միջազգային մրցաշարի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում մրցաշարը գնահատեց կայացած. «Նախ, մենք մեզ համար լուծեցինք ամենակարեւոր խնդիրը՝ պատկերացրինք մեր հավաքական թիմի մոտավոր կազմը, հնարավորությունները, տղաների թերությունները, որոնք, ի դեպ, քիչ չեն: Ճանաչեցինք նաեւ կարեւորագույն միջազգային մրցումներում մեր ապագա մրցակիցներին: Հենց դրա


















































