Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը կդիմի դատաբժշկի

Այսօր կեսօրին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք տարված Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին քիչ առաջ ազատ են արձակել: Նա Aravot.am-ին պատմեց, որ իրեն այնտեղ բռնի ուժով պահել են ավելի քան երեք ժամ` առանց բացատրության, թե ինչու են տարել: Ա. Կիվիրյանը մինչեւ վերջ հրաժարվել է ստորագրել որեւէ փաստաթղթի տակ. «Որովհետեւ բոլոր գործողությունները եղել են ապօրինի: Ես երեք

Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողը հեռացել է Մոսկվայի օդանավակայանից ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի թույլտվություն և հեռացել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտուց: Սնոուդենի փաստաբան Անալոլի Կուչերենան հինգշաբթի օրը հաղորդել է, որ փախուստի մեջ գտնվող 30-ամյա Սնոուդենին Ռուսաստանի իշխանությունները տրամադրել են մեկ տարվա ժամանակավոր ապաստանի իրավունք:

Տարաբնույթ փաստեր

Բրիտանացի նշանավոր դերասան Պիտեր Օ’Թուլը լավագույն դերասան անվակարգում ռեկորդային թվով` (8 անգամ) առաջադրվել է Օսկարի, բայց այդպես էլ այդ անվանակարգում չի ստացել գլխավոր մրցանակը: Միայն 2003 թ.-ին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած ներդրման համար: Առավել հայտնի է «Լոուրենս Արաբացի» և «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերից: Բրազիլիայում կայանալիք առաջիկա ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենաէժան տոմսը օտարերկրացիների համար

Գոշավանքն աջակցության է սպասում

Նորոգման ժամկետը հայտնի չէ Այս տարվա հունվարի 26-ին Գոշավանք այցելած, այնտեղ մոմ վառած Սերժ Սարգսյանին պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը ներկայացրեց վանական համալիրի նորոգման խնդիրը: Հնամենի վանական համալիրին հարիր չեն ապակե գմբեթները, որոնք տեղադրվել են, որպեսզի անձրեւները համալիրի շինությունների ներս չլցվեն: Եկեղեցիները քարերը որոշ տեղերում թափվում են, պատերն ամրացման կարիք ունեն: Գոշի գյուղապետ Գեւորգ

Կանանց դաշտակռիվ

Հուլիսի 30-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.15-ին «կրծքավանդակի և հարթիակային շրջանի բութ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Արգինե Բ.-ն:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նորաշեն գյուղի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, 1952 թ. ծնված Լյուդմիլա Ս.-ն ծեծի է

Հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 31-ին, ժամը 19.20-ին, Մյասնիկյան գյուղից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը 2012 թ. մարտի 27-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի /բռնաբարություն/ մեղադրանքով:  ՀՀ ոստիկանություն

Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքի վարչական շրջաններում բնակիչների ընդունելության օրն անցկացնելու նպատակով այս անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցերով եղել է Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում:  Զրուցելով բնակիչների հետ, ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքային ծրագրերի հիմքում այսօր ևս դրված են բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին ականջալուր

Վանաձորի քաղաքապետարանի մի շարք աշխատողներ կզբաղեցնեն այլ պաշտոններ

Քաղաքապետարանում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Այսուհետ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք անդամներ, թեև նորից կաշխատեն քաղաքապետարանում, բայց արդեն այլ պաշտոններում: Վանաձորի քաղաքապետի համապատասխան որոշումներով սույն թվականի օգոստոսի 1-ից Վիկտոր Դարբինյանն ազատվել է աշխատակազմի Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնից, Ազատ Իսպիրյանն ազատվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնից:

AFP. «Թուրքիան հովվի սպանության համար Հայաստանին է մեղադրել»

Հայաստանի և Թուրքիայի սահմանի մոտ հինգշաբթի թուրք հովվին սպանելու համար Թուրքիան մեղադրել է Հայաստանին` արարքը կոչելով «անհամարժեք ուժի» կիրառում: Հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցի: Կարսի նահանգապետ Էյուփ Թեյեփը մեղադրել է Երևանին հովվի նկատմամբ «անհամարժեք ուժ» գործադրելու համար, հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը, որի հաղորդմամբ, Թեյեփը նաև ասել է, թե նման դեպքեր նախկինում

Գերմանիայի դեսպան. «Տխուր է, որ մինչեւ հիմա մեծաթիվ մարդիկ ժամանակավոր կացարաններում են ապրում» (ֆոտոշարք)

Այսօր առաջին անգամ ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Դեսպանը նախ եղավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ, որտեղ խոսեցին Գյումրու խնդիրներից` գործազրկության, անօթևանության թեմաներից: Լսելով բնակարանային խնդիրների մասին` դեսպանը ցավակցական տոնով ասաց. «Իհարկե, բավական տխուր է, որ երկրաշարժից 25 տարի հետո ոչ քիչ քանակությամբ, այլ մեծաթիվ մարդիկ բնակվում

Պատգամավորը ծանոթ չէ Ասոցացման համաձայնագրին, բայց «ստորագրողները ծանոթ են»

Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խոսելով ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացի դրական կողմերի մասին, ներկայացնելով Հայաստանի համար դրա կարեւորությունն ու անհրաժեշտությունը եւ պատասխանելով հարցին՝ Դուք կամ որեւէ պաշտոնյա ծանո՞թ է արդյոք այդ համաձայնագրին, ընթերցե՞լ եք այն ամբողջությամբ, Մինասյանը նշեց. «Ոչ: Ոչ մի երկրում այն չի

410.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ:

էնդոկրինոլոգ. «Չի կարելի գնել ուտելիքը եւ 3-4 ժամ արեւի տակ ման տալուց հետո` ուտել»

Ճիշտ է հանգստանալ տարվա մեջ մի քանի անգամ «Միանշանակ, մարդ պետք է ընտրի հանգստի տեսակը` ըստ իր նախասիրությունների եւ ըստ իր օրգանիզմի: Մասնագետները գտնում են, որ ավելի ճիշտ է հանգստանալ տարվա մեջ մի քանի անգամ՝ կարճաժամկետ՝ այսինքն 1-2 շաբաթ՝ տարեկան 2-4 անգամ, քան տարին մեկ անգամ՝ մեկ ամիս տեւողությամբ»,- այսօր «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց

Վանաձորի քաղաքապետարանում հաստիքային կրճատումներ դեռ չեն եղել

Քաղաքապետարանի քարտուղարն ասում է, որ հարցը քննարկման փուլում է Նախորդ ամսվա կեսերին Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետերի և համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ խոհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քաղաքապետ Սամվել Դարբինյանն անդրադարձել էր նաեւ ամսվա սկզբից նվազագույն աշխատավարձի շեմի, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդրին` նկատելով, որ փոփոխությունները հնարավոր ազդեցություն կարող են ունենալ քաղաքի բյուջեի

Մեկնարկել է «Երևանյան ամառ»՝ անակնկալներով լի ծրագիրը

«Երևանյան ամառ» մեկնարկել է։ Առաջին միջոցառումները Կենդանաբանական այգում էին։ Օգոստոսի մեկին այգու մուտքը և մանկական ատրակցիոնները երեխաների համար անվճար էին։  Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ»  մեկամսյա ծրագրով մարզամշակութային միջոցառումներ, համերգային փոքրիկ ծրագրեր են անցկացվելու Երևանի զբոսայգիներում, այգիներում, հրապարակներում, ինչպես նաև կենտրոնական փողոցներում։ «Օգոստոսը արձակուրդների ամիս է, շատերն են մեկնում քաղաքից դուրս կամ արտերկիր։ «Երևանյան ամառ»  ծրագրով մենք

Այսպիսին էր տասներորդ «Ոսկե ծիրանը»

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որ կայացավ հուլիսի 7-14, իր մրցութային չորս անվանակարգերում և արտամրցութային տասը ծրագրերում Երևանում ներկայացրեց մոտ 230 ֆիլմ աշխարհի 61 երկրից: Կինոյի յոթնօրյա տոնին քաղաքի յոթ սրահներում` «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում (այդ թվում նաև` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում), Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում, Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, Պողոսյան այգիներում,

Արթուր Սաքունց. «Իշխանությունը շարունակում է անօրինական գործողությունների դիմել»

Այսօր կեսօրին Երևանի քաղաքապետարանի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել: Ակտիվիստները պատրաստվում էին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ նստացույց անողների համար, սակայն ոստիկաններն արգելել են: Արդյունքում տեղի է ունեցել քաշքշուկ, armtoday.am կայքի համակարգող, մեկնաբան Արգիշտի Կիվիրյանին տարել են ոստիկանություն:  Aravot.am-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից հետաքրքրվեց` արդյոք մարդու իրավունքների, հավաքների ու ազատությունների օրենքի խախտում չէ՞ այն,

ԼՂՀ ԱԳՆ Facebook-ում և Twitter-ում բացել է պաշտոնական էջեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Facebook սոցիալական ցանցում և Twitter միկրոբլոգերի ծառայությունում բացել է պաշտոնական էջեր՝  https://www.facebook.com/MFANKR Tweets by mfankr

Սեքսոլոգ. «Սեռական հարաբերություն ունեցեք որքան ցանկություն ունեք, երբ ուզում եք, որտեղ ուզում եք» (Տեսանյութ)

Ծխելն ու ալկոհոլը շատ վատ են ազդում տղամարդու սերմի որակի վրա: Ամուսնացած զույգը, եթե ապրում է համատեղ կյանքով, նորմալ, կանոնավոր սեռական հարաբերություն է ունենում, եւ երեք տարվա ընթացքում կինը չի հղիանում, ապա համարվում է, որ նրանց մոտ անպտղություն կա: Այսօր «Ելակետ» ակումբում hոգեթերապեւտ-սեքսոլոգ Մարատ Զաքարյանը զույգերին խորհուրդ տվեց այդ ժամանակահատվածից անմիջապես հետո դիմել բժշկի, իսկ

Տարեց կինը Վալերի Օսիպյանին «կնիկ ծեծող» անվանեց ու պնդեց. «Ինձ էլ է ծեծել» (Տեսանյութ)

Այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ ակտիվիստ կանանցից մեկը «Վալերի Օսիպյան, կնիկ ծեծող, ամոթ քեզ» ամոթանք տալով ման էր գալիս: Երեւանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանին ամոթանք տվող կինը Aravot.am-ին պատմեց, որ տարբեր ակցիաների ժամանակ իր աչքի առաջ պարոն Օսիպյանը մի շարք կանանց է հրել եւ վրաները ձեռք բարձրացրել. «Այսօր` չէ, իսկ ընդհանրապես ինքը կնիկ ծեծող ա:

Ընթերցողը Գրողների միության մասին. « Դուք սկի պահելու բան չեք»

Aravot.am-ի ընթերցողներից մեկը Հովհաննես Թումանյանի «Հայաստանի օգնության կոմիտեների առիթով» հոդվածի   տակ որպես մեկնաբանություն գրել էր. «ՀՀ գրողների միությունը մի զինվորական գնդի չափ անդամներ ունի, սակայն այս օրերի իրադարձությունների հետ կապված, ոչ մեկի ձայնը չի լսվում:Իսկ ո՞վ է այսօրվա Հովհ.Թումանյանը կամ գոնե նրա կեսը…Հարգելի գրողներ, էլ չդժգոհեք, որ ձեզ չեն կարդում: Դուք սկի պահելու բան չեք,

Ոստիկանները ակտիվիստին մարմնական տարբեր վնասվածքներ են հասցրել

Այսօր` 12:30-ի շրջակայքում Երեւանի քաղաքապետարանի մոտից Ոստիկանության կենտրոնի բաժանմունք տարված Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը դեռ ազատ չի արձակվել: Ա. Կիվիրյանը այսօր մասնակցում էր քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիային: «Ավելի քան 10 ոստիկաններ, խախտելով իմ իրավունքները, բռնի կերպով, բռնություն գործադրելով իմ նկատմամբ, ինձ առեւանգել են եւ ապօրինաբար բերել են ոստիկանություն: Չբացատրելով որեւէ իրավունքներ եւ

Ավարտվել է ոստիկանության տեսուչի կաշառք պահանջելու եւ ստանալու գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի

Ազգային գրադարանը տեղայնացնում էին կարաոկեներով. Տիգրան Զարգարյան

Նախատեսվում է Էրեբունի Երևանի 2795-ամյակին նվիրված 3D ծրագիր Ամռանը գրադարանային եւ թանգարանային կյանքն ավելի պասիվանում է, հիմնական այցելուները դառնում են զբոսաշրջիկները: Թեմա, որին այսօր «Երկու երես» մամուլի ակումբում անդրադարձան ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և Երեւան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գեւորգ Օրբելյանը: «Թանգարաններն ամառվա սեզոնին ակնկալում են ավելի շատ այցելուներ, որոնց թվում մեծ է զբոսաշրջիկների

«Եթե շատ են վթարային շենքերը, բերեք ոչ ոքի խնդիրը չլուծենք». բնակիչները կառավարության որոշման մասին (Տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ Սեւան քաղաքի Նալբանդյան 36 շենքի 2-րդ մուտքի բնակիչները բողոքի ակցիա էին անում: Բնակիչների պատմելով. «Ամեն վայրկյան հնարավոր է շենքի պատերը փլվեն: Չենք կարողանում դուռ բացել, ներս մտնել, որ իրերը հանենք բնակարաններից: 2 բնակարանների մեջտեղի միջնապատի քարերը լրիվ մեջտեղից բացվել են»:  Շենքը 4-րդ աստիճանի վթարային է, 3 տարի առաջ որոշվել էր ամրացնել,

Գյուղնախարարին պատկանող գործարանը դեղձն ընդունելու է ինքնարժեքից ցածր գնով Նախարարը դա համարում է աջակցություն

Հուլիսի 29-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանը «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ այցելել է Տավուշի մարզ, քննարկել դեղձի մթերման, իրացման հետ կապված հարցեր, եղել Դեբեդավան համայնքում, ուր «Սպայկա» ընկերությունը պտղաբույծներից դեղձ է ընդունում: Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի՝ «Նախարարը նշեց, որ պետության գերխնդիրը մթերումն է, պետությունը հանդես է գալիս միջնորդի դերում, եւ ամեն ինչ արվում է

Նոր լուսանկարները միայն ընկերուհուս եմ ցույց տվել, իսկ մնացածը ցուցահանդեսին բոլորով կտեսնենք. Սահակ Մուրադյան

Հայտնիներից մեկն ասել է՝ «Բոլորիս կյանքում`երջանիկ պատահականությունները անշուշտ ստեղծված են մեզ բացահայտելու համար» : Ահա նման  երջանիկ պատահականության շնորհիվ էլ Սահակը Մուրադյանը, ով  արդեն մեկուկես տարուց ավելի զբաղվում է լուսանկարչությամբ,  ձեռքը վերցնելով ընկերներից մեկի լուսանկարչական ապարատը, հասկացավ, որ այդ պահից սկսած զբաղվելու է լուսանկարչությամբ: «Լուսանկարչությամբ սկսեցի հետաքրքրվել շատ պատահական,- ասում է Սահակը,- մի ծանոթ աղջիկ

«Առավոտին» մաղթում եմ երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանք»

 Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի 19-ամյակը: 19 տարին կարճ ժամանակահատված է, իսկ ստեղծագործական առումով` բավականին երկար ուղի: «Առավոտն» այս ընթացքում դարձել է Անկախ Հայաստանում չորրորդ իշխանության հիմնաքարերից մեկը եւ այսօր լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց այս լրատվամիջոցի: «Առավոտը» սիրում են բոլորը: Խմբագրակազմն այդ ճանաչմանն արժանացել է իր անկողմնակալ հոդվածներով, որոնցում շատ հաճախ քննադատությունը սուր է,

Մարալիկի ջրագծերը թալանո՞ւմ են

Քիչ առաջ Aravot.am-ին էին ահազանգել մի քանի մարալիկցիներ` դժգոհելով, որ Երևանից եկած ինչ-որ մարդիկ թալանում են իրենց քաղաքի հին ջրագծի խողովակները, որոնք մոտ 10 կիլոմետր տարածքով են անցնում: Ըստ մարալիկցիների, դրանք ծառայում են որպես երկրորդ ջրագիծ քաղաքի բնակչության համար, մինչդեռ իրենց զրկում են վթարավտանգ իրավիճակներում ջուր ունենալու հնարավորությունից, բացի այդ խլում, տանում են քաղաքին պատկանող

Ես Պուտինի դուռը ոտքով չեմ բացում

«Երբեք ինձ մի դրեք նույն հարթության վրա այն մարդկանց հետ, ովքեր ասում են՝ ես ոտքով Պուտինի դուռը բացում եմ: Եթե ես ոտքով Պուտինի դուռը բացեի, ինձ 2,5 տարի Լեֆորտովոյում չէին պահի: Ու եթե ես Հայաստանում պաշտոն ուզենայի, Լեֆորտովոյի կալանավայրում Պուտինին չէի հայհոյի, նրա դեմ հոդվածներ չէի գրի»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Արամ Աբրահամյանի՝ «Բան գիտեք՝

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930