Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի 2013 թվականի բոլոր դափնեկիրները

Հունվար 14,2014 12:17

Երեկ Ցյուրիխում կայացավ ֆուտբոլային աշխարհի 2013 թվականի բոլոր հերոսների մեծարման արարողությունը:

Լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը շնորհվեց Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն իր ակումբի ու հավաքականի կազմում մրցակիցների դարպասը գրավել է 66 անգամ:

Լավագույն կին ֆուտբոլիստ ճանաչվեց Գերմանիայի կանանց ազգային հավաքականի դարպասապահ Նադին Անգերերը:

agerer

2013 թվականի ամենագեղեցիկ գոլի հեղինակ, ՊՍԺ-ի եւ Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրաիմովիչը Անգլիայի ընտրանու հետ ընկերական խաղում տուգանային հրապարակից դուրս շրջադարձ հարվածով գոլ հեղինակելու համար (այդ խաղում Շվեդիան հաղթեց 4:2 հաշվով եւ բոլոր չորս գոլերը խփեց Իբրաիմովիչը) արժանացավ «Ֆերենց Պուշկաշի» անվան մրցանակին:ibrahimovich

Անցած տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, իսկ լավագույն կին մարզիչ՝ Գերմանիայի կանանց հավաքականի մարզիչ Սիլվիա Նայտը:

hyoness

neid

Հայտարարվեց նաեւ անցած տարվա «Երազանքի հավաքականի» կազմը, որում տեղ գտան:

Դարպասապահ. Մանուել Նոյեր՝ «Բավարիա»:

Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ՝ «Բավարիա», Սերխիո Ռամոս՝ Մադրիդի «Ռեալ», Տյագո Սիլվա՝ ՊՍԺ, Դանի Ալվես՝ «Բարսելոն»:

Կիսապաշտպաններ. Անդրես Ինյեստա՝ «Բարսելոն», Խավի՝ «Բարսելոն», Ֆրանկ Ռիբերի՝ «Բավարիա»:

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու՝ Մադրիդի «Ռեալ», Զլատան Իբրաիմովիչ՝ ՊՍԺ, Լիոնել Մեսսի՝ «Բարսելոն»:

teamԱրդար խաղի համար «Ֆեյեր Փլեյ» մրցանակը հանձնվեց Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Սպորտում ունեցած բացառիկ ավանդի համար առաջին անգամ «Ոսկե գնդակ» շնորհվեց ֆուտբոլի արքա Պելեին: Նա միակն է պատմության մեջ, որ երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:

ՖԻՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակի արժանացավ ՄՕԿ-ի նախկին նախագահ Ժակ Ռոգեն:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ fifa.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031