Օրվա լրահոսը

«Հպարտ կարող եմ ասել, որ սովորել եմ աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը». Իտալացի երիտասարդի խոստովանությունը

Ֆեյսբուքում փոքր-ինչ ակտիվ օգտատերերը նկատած կլինեն իտալական ազգանունով ու միշտ հայկական շունչ պարունակող նկարներով պատված Կամիլլո Բիանկոֆիորեի էջը: «Գիտե՞ս, երբ Գերմանիայում էի ու գերմանացիների հետ գերմաներեն էի խոսում, իրենք, իմանալով, որ ազգությամբ իտալացի եմ, գրեթե բանի տեղ չէին դնում: Իսկ Հայաստանում, երբ զրուցակիցս հասկանում էր, որ իտալացի եմ ու դրա հետ մեկտեղ խոսում եմ հայերենով,

Բժիշկն այցելել է «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկված Էդիկ Գրիգորյանին

Ինչպես արդեն aravot.am-ը տեղեկացրել է՝ ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանին օրեր առաջ հայտնաբերել էին խցում՝ անգիտակից վիճակում:  Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի բաժնից տեղեկացրին, որ դատապարտյալին այցելել է նյարդաբանը, նա հետազոտվել է, եւ նրա մոտ որեւէ բան չի հայտնաբերվել: Ըստ ՔԿՀ մամուլի բաժնի, ճիշտ է, ցմահ ազատազրկվածը ներկայումս վատ չի զգում, սակայն որպես բժիշկ մտածում

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բնակարանից ծուխ է նկատվում

Հուլիսի 29-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի 54 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ

Բախումները Եգիպտոսում շարունակվում են

«Ազատություն» ռադիոկայան. Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը վարչապետին լիազորել է զինվորականներին հրաման տալ բախումների ժամանակ քաղաքացիական անձանց ձերբակալելու վերաբերյալ: Շատ եգիպտացիներ մտավախություն ունեն, թե այս հրամանը նշանակում է, որ անվտանգության ուժերը նպատակ ունեն իսլամիստ ցուցարարներին ցրել դեպի մզկիթներ: Աստղիկ Բեդեւյան

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (22.07-28.07.2013թթ.)

  Բնապահպանական պետական տեսչության կողմից 22.07-28.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 2.98 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 28-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886, «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 և «ԳԱԶել» մակնիշի 34 TT

Փլուզում` Գյումրիում (ֆոտոշարք)

Հուլիսի 28-ին, ժամը 18:17-ին Շիրակի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի արտաքին պատից առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ շենքը երրորդ կարգի վթարային է, եւ երկհարկանի շենքի առաջին հարկի արտաքին պատից փլուզվել է 2 քմ

Այր այրվել է «Կարմիր Ավետարան» մատուռի տանիքը

Հուլիսի 28-ին, ժամը 17:52-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող մատուռի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 17:58-ին: «Կարմիր Ավետարան» մատուռի տանիքին այրվել է խոտածածկույթ (մոտ 50 քմ):

Սատանի կամրջից մարդ է ընկել

Հուլիսի 28-ին, ժամը 18:58-ին Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջից մի երիտասարդ սայթաքել ու ցած է ընկել,  անհրաժեշտ է օգնություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մանրամասներին նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի:

The Columbus Dispatch. Հակոբ Մեխջյան. Սիրիայի ծանր կյանքից մինչև հաջողակ բժիշկ ԱՄՆ-ում

Բժիշկ Հակոբ Մեխջյանը դեռևս հոգ է տանում այն հիվանդների նկատմամբ, որոնց առաջին անգամ տեսել էր, երբ երիտասարդ անփորձ բժիշկ էր և 44 տարի առաջ նոր-նոր ավարտել էր Օհայոյի պետական համալսարանը: Գրում է «Կոլումբուս Դիսփեթչ» թերթը: «Երբ ես եկա ԱՄՆ, ամբողջ երկրում ոչ մի ծանոթ, բարեկամ չունեի», – ասում է Մեխջյանը, որը 1965թ. Սիրիայից Բոսթոն է

Արթուր Աղաբեկյան. «Բա չգա°լ էստեղ այգի հիմնել, որ երևանցիների սիրած ցոգոլը որպես նուբար Թուրքիայից չբերեն»

«Ծովից ծով Հայաստան չունեցանք, բայց գետից գետ Հայաստան ունեցանք»,- այսպես ասաց «Արաքսի» ծրագրի մասին Հայաստանից ժամանած լրագրողներին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որը նկատի ուներ Արաքսից մինչև Թարթառ գետը: 70 կմ տարածք, 2 միլիոն բնակչություն կերակրելու, պահելու հնարավորություն ունեցող տարածքում ապրում է 140.000 մարդ: Փոխվարչապետը սա համարում է Արցախի ժողովրդի համար ճոխություն, «անթույլատրելի» մի բան: Արցախի

Analitika. Պայթեցվել Թուրքիա գնացող նավթատարը

Նավթի փոխանցումը դադարեցվել է անհայտ ժամանակով:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը որևէ առնչություն չունի ո´չ բողոքի ակցիաների, ո´չ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ

«Լրագիր» կայքէջը անդրադառնալով ոստիկանության Երևան քաղաքի վարչության  Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկությանը` կարծիք է հայտնել, թե դա կապված է ուղևորատար տրանսպորտի գների բարձրացման դեմ բողոքող մի շարք ակտիվիստների օրեր առաջ Կենտրոնական բաժին տանելու հետ: Հայտնում ենք, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների շրջանակում է և որևէ

Hurriyet. Դիարբեքիրում հազարավոր արվեստի նմուշներ են հայտնաբերվել

Դիարբեքիրում` Տիգրիս գետի մոտակայքում, հազարավոր արվեստի նմուշներ են հայտնաբերվել: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Հայտնաբերված 19 800 արվեստի նմուշներից 7 773 հատկացվել է գույքագրման, իսկ 12 027 ուղարկվել է հետազոտման: Պեղումները սկսվել են 2000թ.: Դիրաբեքիրի թանգարանի ղեկավար Ուզջան Շիմսեկն ասում է, որ այս պեղումները ոչ միայն տարածաշրջանի համար են կարևոր, այլև աշխարհի. «Այստեղի հայտնագորությունների շնորհիվ համաշխարհային պատմությունը

Կարտոֆիլն այսօր է «եկել» Եվրոպա (ֆոտոշարք)

Տարատեսակ քննարկումներում շրջող վարկածներից մեկի համաձայն հենց այսօր` 1586 թվականի հուլիսի 28-ին է Եվրոպա բերվել կարտոֆիլը:

Ազատամարտիկ. Պիտի ասենք թողեք ու ռադ եղեք

Երեկ երեկոյան քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող երիտասարդներին աջակցելու էր եկել ազատամարտիկ Սասուն Մխիթարյանը, որին բոլորը գիտեն որպես Սասուն պապ, տեղեկացնում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այս օրերին ինքը միշտ երիտասարդների կողքին է եղել: «Բաղրամյանի աջի վրա էլ եմ եղել, ձախի վրա էլ: Մեր երիտասարդները քաջ են, մենք հաղթել ենք

Հռոմի Պապը հորդորում է շքեղությանը տուրք չտալ

Մոտավոր հաշվարկով, Պապի ելույթը տեղում լսել է մոտ երկու միլիոն մարդ:

Մոլորվել էին Չքնաղ գյուղի սարերում

Առավոտյան քաղաքացիները վերադարձել են իրենց բնակության վայր

«Ֆեմենին» սկսել են ծեծել (ֆոտոշարք)

Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք առեւանգել, ապա ծեծել են կանանց կիսամերկ «Ֆեմեն» շարժման հետ համագործակցող լուսանկարիչ Դմիտրի Կոստյուկովին

Ռուսաստանին պետք է փաստի առաջ կանգնեցնել

2008-ին, երբ Ռուսաստանը ճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ամբողջ Ռուսաստանյան լրատվամիջոցները լծվեցին դատապարտելու Վրաստանի հարձակումն Օսիայի վրա, թերթերն ու հեռուստաալիքները հեղեղվեցին լրագրողների պատրաստած ռեպորտաժներով ու հոդվածներով, որտեղ հաստատվում էր Վրաստանի ագրեսիան, ցուցադելով սահմռկեցուցիչ կադրեր Օսետիայից, կատարվածը միաձայն որակելով ցեղաuպանություն Վրաստանի կողմից օս ու աբխազ ժողովրդի նկատմամբ և այդ օրերին Լավրովը բազմիցս բացատրություններ էր տալիս լրատվամիջոցներին,

Սամվել Նիկոյան. Ներկայիս քաղաքացիական շարժումը չի կարող վերաճել սոցիալական բունտի

Անխոս, փորձեր են ձեռնարկվել քաղաքական հարթություն տեղափոխելու քաղաքացիական շարժումը, որը ձեւավորվել էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, քաղաքապետի կողմից իր որոշումը կասեցնելուց հետո հնչել են տարբեր քաղաքական հայտարարություններ: «Անհրաժեշտ է միշտ տարբերել հանրային շահերը քաղաքական շահերից: Ներկայիս քաղաքացիական շարժումը չի կարող

Ղարաբաղի վարչապետը չի կասկածում Հայաստանի վարչապետին

«Ես չեմ հավատում նման երեւույթի, որովհետեւ ճանաչելով նրան՝ հաստատ գիտեմ, որ նման բան չի եղել: Դրա համար հարց էլ չեմ տվել նրան, թե ինչ պատմություն է: Եթե հարց տաս, նշանակում է, որ ինչ-որ տեղ կասկածում ես»,- Տիգրան Սարգսյանի անվան շուրջ առկա օֆշորային սկանդալի մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Hetq.am-ը տեղեկացնում է, որ Արա Հարությունյանը իր

Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվն ավելացել է

Հայաստանից Վրաստան այցելուների թիվն այնքան մեծ է, որ նույնիսկ Georgian Airways ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթ բացել:

Կենտրոնի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

Այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Փարվանա գյուղի բնակիչները համագյուղացու դեմ դատական հայց կներկայացնեն

Հուլիսի 26-ին Նինոծմինդայի բնակիչները ցույց էին կազմակերպել Ախալցխայի մարզպետարանի շենքի մոտ: Մոտ 40 հոգի իրենց համագյուղացիներին մեղադրում էին հողատարածքների գրավման մեջ:

Իրավաբան. Տարոն Մարգարյանի որոշումը ոչ իրավաչափ էր

Հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի կայացրած որոշումը ոչ իրավաչափ ակտ է եղել՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը:   Մանրամասները` տեսանյութում

Իրանը մտադիր է տեղափոխել Արաքս գետի ջրերը

Նախագիծը նախատեսում է Արաքս գետի ջրերի տեղափոխումը Ջուլֆինի, Մարանդի, Շաբեստարի եւ Թավրիզի դաշտավայրեր:

Քաղաքացին օձ է բռնել, փրկարարներն օգնել են խորհրդատվությամբ

Հուլիսի 27-ին, ժամը 19.08-ին Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում քաղաքացին օձ է բռնել եւ չգիտի ինչպես վարվել: Մարզային փրկարարական վարչության կրտսեր հրահանգիչը քաղաքացուն խորհուրդ է տվել օձին տեղափոխել անվտանգ տարածք եւ բաց թողնել:

Տուգանային հրապարակ է տեղափոխվել Գագիկ Ծառուկյանի մտերիմ կամ «մտերիմ» վարորդի մեքենան

Այսօր՝ հուլիսի 27-ին, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Երեւանի զանգվածի բնակիչ Գեւորգ Սարգսյանը:

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930