Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան»-ի լոգոն մասոնական նշան է. Խաչիկ Ստամբոլցյան

«Իմ նպատակը չէ անձնավորել այս կամ այն անձի կատարած քայլը, բայց գիտենք, որ կան կառույցներ, ովքեր ինչ-որ մեկի պատվերն են կատարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ «ազգային-պետական իմունիտետը հարձակման տակ» թեմայի շուրջ նշեց «Մխիթարիչ» բարեգործական ընկերության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը: Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի լոգոյին, պրն. Ստամբոլցյանը նշեց, որ դա մասոնական նշան

Մինչ մահանալը զինծառայողը ենթարկվե՞լ է բռնության

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հատուկ քննչական ծառայության դեմ Հեղինե Պետրոսյանի եւ նրա ներկայացուցիչներ՝ Հելսինկյան ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի եւ Արայիկ Զալյանի բողոքի քննությունը:  ՀՔԾ քննիչ Բաբայանը դատարան էր ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը , ինչպես նաեւ

Սպանության սպառնալիքներ տվողը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի դատախազությունից ոստիկանության Արմավիրի բաժնում գրությամբ ստացվել է Ջրաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ս.-ի դիմումն այն մասին, որ հուլիսի 10-ին նույն գյուղի բնակիչ Քյարամ Ու.-ն իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիք է տվել իր որդուն` 1975 թ. ծնված Խաչատուր Դ.-ին: Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 14-ին, ժամը 20.10-ին, Քյարամ Ու.-ն ներկայացել

Կառավարությունը նախընտրում է կիսասինթետիկ եւ թանկ ինսուլինը` մերժելով գերմաքուր եւ ավելի էժան ինսուլինը (Տեսանյութ)

Վերջնական պայմանավորվածությունը դեռեւս ձեռք չի բերվել, բայց ամերիկյան ինսուլինի հայաստանյան ներկայացուցիչները վստահ են, որ կառավարության ընտրությունը, անհասկանալի պատճառներով, հենց կիսասինթետիկ ինսուլինի վրա էլ կանգ կառնի:

Նկատվել են օձեր

Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների նկատած օձերի վերաբերյալ: Մասնավորապես` օձեր են նկատվել Եղվարդի Արա Գեղեցիկ փո­ղո­ցի թիվ 38 տան բակում, Երևանի Ռուբինյանց 27/4 տան բակում, Մելքումով փողոցի թիվ 78 տան բակի ավտոտնակում։ Ահազանգերի վայրեր է մեկնել փրկարարական ջոկատ: Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել: … Հուլիսի 13-14-ը ՀՀ

Ալեքսանդր Իսկանդարյան. «Քաղաքականության մեջ ֆորսմաժորային իրավիճակներն անկանխատեսելի են»

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց «Հայաստանը վիլնյուսյան գագաթնաժողովի նախաշեմին» թեմայով։ «Իրավիճակը հետեւյալն է. նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որպեսզի ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տեղի ունենա: Սա իսկապես կարեւոր քայլ է, քանի որ այն նոր ճանապարհի սկիզբ է: Իսկ ընդհանրապես` քաղաքականության մեջ ինչ-որ հարցում հարյուր տոկոսով չի կարելի վստահ լինել, բայց այն

Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին. հեծանվորդը մահացել է

Հուլիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ Սուրեն Սարգսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարա. «ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի ջանքերը արդյունք տան»

Ուկրաինայի նախագահության համար «սառեցված հակամարտությունների» կարգավորումը առաջնահերթություն է:

ՀՀԿ-ի ներկայացուցիչն ընդդիմադիրներին հորդորում է` ավելորդ կրքեր չբորբոքել

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի գնահատականներով, երեկ Պռոշյան համայնքում նորմալ ընտրություններ են կայացել: Հիշեցնենք, որ Պռոշյանի ՀՅԴ-ական համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետեւանքով՝ երեկ այդ համայնքում արտահերթ ընտրություններ էին: Հիմնական մրցակիցներն էին ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ ՀՅԴ-ական Վովա Սահակյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել էին: ԵՎ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ձեռնպահ մնացին իրենց թեկնածուին պաշտպանող պաշտոնական հայտարարություններից` Հրաչ Մուրադյանի

Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից մինչև «օֆշորային» սկանդալ (Տեսանյութ)

«Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական վեհաժողովում մենք չենք բարձրացնում քաղաքական բնույթի հարցեր, քանի որ դա հենց տնտեսական հարթակ է և այդտեղ պիտի քննարկվեն տնտեսական հարցեր: Բայց եթե մեր հարևանները բարձրացնում են քաղաքական բնույթի հարցեր` մենք խիստ պատասխան ենք տալիս այդ հայտարարություններին»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա ներկայացրեց, թե ինչպիսի սադրանքների են

Այրվել է շինանյութ

Հուլիսի 15-ին, ժամը 04.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում՝  «Բեյսիք Հաուս» խանութի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.41-ին, մարվել` 05.08-ին: Կիսակառույց շինությունում այրվել է շինանյութ (50 քմ): ԱԻՆ

«Ոսկե ծիրանի» հեքիաթը, որը «լինում է, չի լինում»

 https://usanoghakantert.wordpress.com Անդրանիկ Հարությունյանը սկսնակ ռեժիսոր է: Նրա «Հեքիաթը» միակ հայկական  ֆիլմն է, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Սկսնակ ռեժիսորի «հեքիաթային» ֆիլմը: Ինչպե՞ս ընդունեց նրան կինոաշխարհը: Որտե՞ղ եւ ինչպե՞ս  սկսվեց ու ավարտվեց 13 րոպե ձգվող «Հեքիաթը», եւ ո՞րն է երիտասարդ ռեժիսորի  իրական,  դաժան հեքիաթը: – Ինչպե՞ս ընդունեց Ձեզ կինոաշխարհը:

ԼՂՀ նախագահը հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին եւ հանդես եկել ելույթով: ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն՝ իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես մեր պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ

Գյուղապետը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Իրա կրիմինալ շրջապատը մեզ ոչ հետաքրքիր էր, ոչ էլ»

Կոպիտ մարդ էր ինքը. ժողովների ժամանակ եթե մեկի պլանը դուր չգար, կարող է վիրավորեր կամ հաներ, ասեր գնա, պլանդ կատարի:

ՀՅԴ-ում առայժմ լռում են

ՀՅԴ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անել երեկ Պռոշյան համայնքում կայացած՝ համայնքի ղեկավարի ընտրությունների մասին: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Պռոշյան համայքնի ղեկավարի ընտրություններում 76  ձայնի առավելությամբ հաղթել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը: Դարձյալ ինքնաառաջադրված ՀՅԴ-ական Վովա Սահակյանը երկրորդ տեղում է: Հիշեցնենք նաեւ, որ Պռոշյանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո:

Ոստիկանության բաժնի պետի տեղակալը խարդախությամբ խոշոր չափի գումար է հափշտակել

2013թ. հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն

Տիգրան Կիրակոսյանի օրինակը կվարակի՞ թիմակիցներին

Կազանում այսօր սամբո ըմբշամարտի երկրորդ օրն է եւ Հայաստանից տատամի մտնելու է չորս հոգի: Գոռ Մայիլյանը (57 կգ) 1/16 փուլում ուժերն է չափելու ճապոնացի Մասանորի Արակիի հետ, նույն փուլում 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանին բաժին է հասել իսպանացի Աարոն Ռոդրիգես Բլանկոն: Մեր աղջիկներից երկուսը՝ Սոսե Բալասանյանը (52 կգ) եւ Աննա Բադալյանը (64կգ), վիճակահանությամբ պայքարը սկսելու

Բանկերում հերթերը տնտեսական ակտիվության նշան չեն

Նոյեմբերյան քաղաքի սննդամթերքի խանութներում կան «նիսյայի»՝ ապառիկի հաստ տետրեր:

Ինչեր ունի Սյունիքի նոր մարզպետը

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը 2012-ին ԿԸՀ-ում հայտարարագրել է իր ունեցվածքը:  Ըստ այդ հայտարարագրի, նա ունի 16 անշարժ գույք: Կապանում, Սիսիանում, Ձորազբյուրում ունի 6 շենք-շինություն`1908.7 քմ մակերեսով, 4 բնակելի շինություն՝ 567.4 քմ ընդհանուր մակերեսով: Ունի նաև 6 հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ 6 ավտոմեքենա, որոնցից երեքը՝ Պորշ Panameria, Պորշ Gayene և Ֆոլկսվագեն Golf-ը թողարկված են

Մարտի գնում են հունահռոմեականները

Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող 27-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում այսօր պայքարն սկսում են հունահռոմեական ըմբիշները: Հայ մարզասերներն առանձնակի սպասելիքներ ունեն Լեւոն Ջուլֆալակյանի սաներից: Այսօր մրցագորգ են մտնելու մեր ուսանողական հավաքականի չորս ներկայացուցիչներ: 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը պայքարն սկսելու է երկրորդ փուլից եւ առաջին գոտեմարտն անցկացնելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքս Նովրիի հետ: Նույն փուլից է մեկնարկելու

Վ. Գաբրիելյանը` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (01.07-13.07.2013թթ.)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 01.07.2013-13.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.06 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 4.34 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության

Կազանում շախմատիստներն այսօր կորոշեն չեմպիոնին

27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում շախմատիստներն այսօր ավարտում են պայքարը: Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ութ հնարավորից 6,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող վեցյակի մեջ է եւ հանգամանքները հաջող զարգանալու դեպքում կարող է առնվազն մրցանակային տեղ զբաղեցնել: Այսօր եզրափակիչ տուրում Զավենը սպիտակներով խաղում է ֆիլիպինցի գրոսմայստեր Վեսլի Սոի հետ: Նախորդ տուրում ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից կրած պարտությունը զգալիորեն բարդացրել

Նավասարդ Կճոյանին դեմ ուղղված «ստորագրահավաքը» դասական սադրանք էր

Հինգշաբթի՝ հուլիսի 11-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին մինչ այդ որևէ գործունեությամբ աչքի չընկած «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ հաջորդ օրվանից Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում ստորագրահավաք է մեկնարկելու՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով: Լրատվամիջոցները հայտարարությունը ստացել էին մամուլի հաղորդագրության միջոցով: Որպես ստորագրահավաքը նախաձեռնող կազմակերպության

Փոքր ՀԷԿ-ի հերթական զոհը (Տեսանյութ)

Նորից ահազանգ ենք ստացել փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով գետերի ամբողջովին չորացման վերաբերյալ: Մեր հեծանվորդ ընկերները տեղեկացնում են, որ 2013 թ. հունիսի 23-ին գնացել էին հիանալու Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժով: Սակայն, հասնելով տեղ, նրանք ականատես են լինում, որ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար բարձրանում են գետի վերին հոսանքները և

Պռոշյանն էլ «հանրապետականացավ»

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ավարտվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:

Պռոշյան գյուղի տեղամասերից մեկում հաղթել է ՀՀԿ-ականը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր կայացած գյուղապետի ընտրության երկու ընտրատեղամասերից մեկում`28/01 ընտրատեղամասում ավարտվել է քվեաթերթիկների մշակումը: Henaran.am-ը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը ստացել է 689 կողմ ձայն, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը 535, Ալեքսան Ալեքսանյանը 89, 19 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 28/02 ընտրատեղամասում քվեաթերթիկների մշակումը շարունակվում է:

Ալեքսան Ալեքսանյան. «Ես եւ ՀՅԴ-ական թեկնածուից, թե ՀՀԿ-ականից բարձր ռեյտինգ ունեմ» (Տեսանյութ)

Թեկնածուն վստահ է, որ ինքն է ընտրվելու Պռոշյանի գյուղապետ, պարզապես լրատվամիջոցներն են բեւեռացնում իր մրցակիցներին.

Նախկին գնդապետի մեքենան վթարվել է (ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Երկու գյուղ` տասներկու դիտորդ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության այսօր Շիրակի մարզի Հովիտ եւ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղերում  կայացած գյուղապետերի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել ընդամենը երկու կազմակերպություն: «Հայք» կազմակերպությունը ԿԸՀ-ում հավատարմագրել է 8, «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը` չորս դիտորդ: Պռոշյանում կա երկու` Հովիտում` մեկ ընտրատեղամաս:

Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930