Օրվա լրահոսը
Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը ջերմաստիճանի նվազումից չի տուժել
Օրերս հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզում ցրտահարություն է սպասվում եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին զգուշացվել էր քայլեր ձեռնարկել՝ ցրտահարությունից բերքը պաշտպանելու համար: Նույնիսկ շատերը տեղեկանալով, որ ջերմաստիճանը հասնելու է -10 աստիճանի, ինչն իրականում սխալ տեղեկատվություն էր, ոմանք շտապել էին հավաքել այգիների բերքը: Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը մեզ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի
ՀՀ գլխավոր դատախազի հրամանները` կադրային փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այսպես` ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն:
Պատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոյեմբերի 7-ից 18-ը Վարշավայում 31 թիմերի հետ պայքարում վիճարկելու է Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի կոչումը: Մարզիչ Արթուր Չիբուխչյանը թիմում ընդգրկել է մեր ներկայիս հինգ լավագույն շախմատիստուհիներին: Նրանք են. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան: Մեր աղջիկները խաղատախտակների առջեւ հանդես կգան նշված հերթականությամբ: Թիմային միջին վարկանիշով (2395)
Արարատի մարզպետը մեղադրանք ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ Արարատի ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել են այն աշխատակիցներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արարատի քաղաքապետի ընտրություններում աջակցել ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին: «Արդեն ցեմենտի գործարանի երկու աշխատակից ինձ դիմում են ներկայացրել»,- ասաց մարզպետը: Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.«Անարգ ոճիրը չի բացահայտվել»
Մեծարգո պարոն Նախագահ, 2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել: Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական եւ
ՀՅԴ-ականները հասան Բաղրամյան 26․ (Տեսանյութ)
Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիներ, դաշնակցականներ այս պահին բողոքի երթով հասել են նախագահական նստավայր: Նրանք պահանջում են ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետի սպանության արագ բացահայտումը: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը արդարադատության պակաս է տեսնում Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ձգձգման գործընթացում. «Տեղապտույտի մեջ է բացահայտումը: Յոթ ամիս է անցել, եւ որեւէ լուրջ տեղաշարժ չենք տեսնում:
Ջարդում են Իջեւանի գիշերային լուսավորության եւ լուսացույցների հենասյուները Գիշերները փողոցներում «մրցավազք» է
Վերջերս Իջեւանի քաղաքապետարանը գիշերային լուսավորության ցանց է անցկացրել քաղաքի մի շարք փողոցներում, նաեւ Իջեւանի կենտրոնի հենասյունները փոխարինել նորերով: Լույս կիրակի՝ հոկտեմբերի 27-ի գիշերը Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 50 մ հեռավորության վրա մի ավտոմեքենա հարվածելով ջարդել է գիշերային լուսավորության սյունը: Իջեւանցիների վկայությամբ՝ որոշ կարգազանց վարորդներ մարզկենտրոնի փողոցներում գիշերային ժամերին «մրցավազք» են կատարում: Սեպտեմբերի կեսին մի ամբարձիչ
Կամո Արեյան. «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, անդրադառնալով քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը, ասաց, որ համապատասխան հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ , հաշվարկներ են իրականացվում, և, հավանաբար, մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ կավարտի աշխատանքները։ Նա հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա՝ միտումը դեպի թանկացում
Նոյեմբերին Հայաստան են այցելելու ԵԽ կոնգրեսի համազեկուցողները
Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ԵԽ կոնգրեսում հարց ուղղեցին արվամոլների շքերթներն արգելելու եւ LGBT անձանց իրավունքները պաշտպանելու մասին:
Հրաչ Պետրոսյանց. «Ադրբեջանական կողմին համարժեք պատասխան ենք տվել» (Տեսանյութ)
ՀՀ սահմանի անվտանգության երաշխիքը միմիայն սահմանին կանգնած մեր զինվորն է Հայաստանի սահմաններում վերջին օրերին հատկապես Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական գործողությունները ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը պայմանավորում է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններով: Ըստ Հրաչ Պետրոսյանցի` Ադրբեջանում նոր պաշտպանության նախարար է նշանակվել, եւ նա էլ իր հերթին է ուզում ինչ-որ բան ապացուցել: Այսօր «Բլից ինֆո» մամուլի
Մարտի մեկնում են մարտական կազմով
Նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 37 երկիր: Հայաստանի ազգային հավաքականը, որ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, մրցաշարին մասնակցելու է մարտական կազմով: Մեր հավաքականը միջին վարկանիշով` 2713, երկրորդն է եւ զիջում է միայն Ռուսաստանին: Վարշավայում Հայաստանի շախմատային դրոշի պատիվը ըստ խաղատախտակների պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն
Կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը
2013թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: Նա նաև խոսեց այն փոփոխությունների, նորամուծությունների մասին, որոնցով կտարբերվի
Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինաշխատանքները
Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքները` հոկտեմբերի 29-ին շինհրապարակ այցի ընթացքում արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Տեղեկացնենք, որ վերոնշյալ հասցեում կառուցվող համալիրն իր մեջ ներառում է մի քանի նախարարությունների վարչական, առանձին ծառայությունների վարչական եւ հասարակական մասնաշենքեր։ Նորակառույց շինությունների ընդհանուր մակերեսը պետք է կազմի մոտ 32.000 քմ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել
Մեկնարկեց ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը
Հոկտեմբերի 29-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստի բացումը: Աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 12 պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱՊՀ երկրների աշխատանքային խումբը ղեկավարում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:
Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից բարձր կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից
Երևանի թիվ 44 դպրոցն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը: Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև Հրանտ Դինքի հուշատախտակի բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին: Այնուհետ Երևանի քաղաքապետն ու
Տիգրան Ուրիխանյանը Վաչե Գաբրիելյանին հորդորեց միասին գնալ պոլիկլինիկա
Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, մեր տխուր իրականության մի քանի դրվագներ ներկայացրեց. «Սահմանամերձ գյուղերում կան դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք շատ վատ վիճակում են գտնվում, դա մեղմ եմ ասում: Հնչել են ինչ-որ հիմնավորումներ, որոնցով բացառվել է կառավարության կողմից օժանդակությունը: Երևան քաղաքում, հորդորում եմ համատեղ
Դավիթ Հարությունյանն անհարմար վիճակի մեջ դրեց Կարեն Փոլադյանին
Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Փոլադյանն անհարմար իրավիճակում հայտնվեց: Իր ղեկավարած դեպարտամենտին եկող տարի հատկացվելիք գումարների չափը ներկայացնելուց հետո, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը Փոլադյանից հետաքրքրվեց, թե նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամանակ, երբ աշխատավարձի գումարներ են յուրացվել, այժմ խնայողությունն ինչքա՞ն է
Արարատի մարզպետ. «Պարոն Փաշինյան, Ձեզ չասացի՞ն, որ ես նոր մարզպետ եմ»
Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի նորանշանակ մարզպետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Արարատի մարզում, որտեղ մի շարք մեծահարուստներ հողագործության արդյունքում միլիոններ են վաստակում, աղքատության ցուցանիշը բարձր 39 տոկոսից: Պատգամավորը սեփական վերլուծություններն արեց` եթե մեծահարուստը մարզի բերրի հողերից այդքան շահույթ է ստանում, ինչո՞ւ նույնը չի կարողանում անել
Ո՞ւմ նկատմամբ եք պայմանական վաղաժամկետ կիրառում, պարոնա՛յք
Սեպտեմբերի 26-ին մենք անդրադարձանք արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 38 դատապարտյալների բարձրացրած պայմանական վաղաժամկետ ազատման խնդրին: «Ես իմ առաջին դիմում-խնդրագրում ներկայացրել էի, թե ինձ , թե տիրող իրավիճակը, որը գնալով ավելի ու ավելի է բարդանում: Ես կրկին անգամ դիմում եմ ձեզ, իրազեկելու, մեր հանրությանը եւ կառավարությանը լեթարգիական քնից արթնացնելու համար, պատմելու այն դաժան գործընթացի մասին,
Արտակ Դավթյանը` Հովիկ Աբրահամյանի «հանձնարարության» մասին. «Դա սուտ է» (Տեսանյութ)
«Դա սուտ է»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հացերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը նման կարճ պատասխան տվեց Aravot.am-ի այն հարցին, արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում նրանց զգուշացրել է բյուջեի քննարկման ժամանակ, երբ քննադատական ելույթներ
«Հայաստանը չի կարող միանալ ոչ ՄՄ-ին, ոչ էլ` ԵՄ-ին, այս հարցը պետք է փակված լինի» (Տեսանյութ)
ՀՀ Սահմանադրությունը որեւէ դրույթ չունի փոփոխելու կամ սահմանափակելու ՀՀ ինքնիշխանությունը, հետեւաբար, ըստ Արթուր Ղազինյանի, այդ ինքնիշխանությունը իրավաբանորեն հնարավոր չէ փոխանցել ՄՄ-ին, կամ ԵՄ-ին «Մաքսային միության (ՄՄ) հանձնաժողովը վերպետական մարմին է, ինչին միանալու դեպքում պետք է փոխանցենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մաս հանդիսացող մաքսային իրավական կանոնակարգումները եւ մաքսատուրքերը սահմանելու մեր ինքնիշխան լիազորությունները: Այսինքն` Հայաստանն այլեւս իրավասու չի
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը,
«Պարոնայք ԵՄ-ականներ, դուք ձեր մեղքի բաժինը զգո՞ւմ եք»
Այսօր ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման մասին գիտաժողովի ժամանակ ԳՏՀՎԿ ղեկավար Ստեփան Գրիգորյանն առաջարկեց, որ Մաքսային միություն մտնելու որոշումը հրապարակելուց հետո գոնե 3 ամիս Հայաստանը պետք է ընդմիջում վերցնի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում, որպեսզի մտածենք, թե ինչ պետք է անենք սրանից հետո: Ըստ «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի, մենք 3 ամիս սպասելու ժամանակ չունենք. «Վիլնյուսից հետո սրանք
Արմեն Գեւորգյան. «Մենք սերտ և արգասաբեր կապեր ենք հաստատել կոնգրեսի հետ»
Հայաստանի իշխանությունների հեռահար նպատակադրումը տեղական ժողովրդավարության զարգացումն է, տեղական մակարդակում տեղական նշանակության խնդիրները արդյունավետ լուծելու ունակ իշխանություններ ունենալը
Արագածոտնի մարզի աշակերտները գնացել են Սյունիք, որ ի՞նչ անեն
Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեց. «Արագածոտնը այն մարզերից մեկն է, որտեղ գործազրկության ցուցանիշը անցած տարվա ընթացքում 5,5 տոկոսից նվազել է 4,1 տոկոսի: Ինչո՞վ է սա բացատրվում»: Մեջբերելով պաշտոնական թվերը՝ պատգամավորն իր տարակուսանքն արտահայտեց առ այն, որ միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն աշխատանք ունեցողների
Ֆիթնեսի տեսադասընթաց` հատուկ մուսուլմանուհիների համար
Ամերիկաբնակ երկու մարզիչներ ֆիթնեսի մարզումների հատուկ դասընթաց են նկարահանել մուսուլման կանանց համար: Նրանք ֆիլմը պատրաստվում են վաճառքի հանել արդեն հաջորդ ամիս: Մարզիչներ Նադին Աբու Ջուբարան` Ֆլորիդայից եւ Զեյնաբ Իսմայիլը` Նյու-Յորքից, ֆիլմում դասընթացն անցկացնում են հիջաբով եւ փակ մարզահագուստով: «The Telegraph»-ի հետ զրույցում նրանք նշել են, որ մուսուլմանական աշխարհում կանանց համար իրենց առողջությանը եւ մարմնին հետեւելու
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի պաշտպանության նախարարին
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին: Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային առնչություններով և Հայաստանը մեծապես կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: Արտգործնախարարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտին իր պաշտոնական այցելությունը Աթենք և
Պարբերաբար գույքագրվում և փոխվում են մայրաքաղաքի վթարված և չգործող լուսացույցներն ու ճանապարհային նշանները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր փողոցներում իրականացվում է վթարված և չգործող լուսացույցների ու ճանապարհային նշանների գույքագրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից դրանք վերականգնելու և նորերով փոխարինելու նպատակով: 2013 թվականի հունվարից լուսացուցային տնտեսության արդիականացման աշխատանքների շրջանակում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համակարգվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուսադիոդային ժամանակակից նոր լուսացուցային օբյեկտներով է վերազինել մայրաքաղաքի թվով 10 խաչմերուկ։
Կամո Արեյանը պահեց Տարոն Մարգարյանի թասիբը
«Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չի ներկայացել, ինչ-որ պրոբլեմ կա՞ »,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ավանդական հարցը տվեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին` հիշելով, որ «մի մարզպետ էլ կար, ոչ բյուջեին էր գալիս, ոչ կատարողականին` կարո՞ղ ա վատ նշան ա»: Ավանդական հարցին Արեյանը տվեց ավանդական պատասխանը` «քաղաքապետի լիազորությամբ ես


















































