Օրվա լրահոսը

Նկարներ` պատրաստված սքոչից (Տեսանյութ)

 Ամստերդամցի նկարիչ Մաքս Զորնը ստեղծում է յուրօրինակ ու հետաքրքիր նկարներ սովորական սքոչի օգնությամբ: Չինաստանում հատուկ տարաների մեջ վաճառում են մաքուր օդ: Այն բանից հետո, երբ Չինաստանի հյուսիսային մասը ծածկվեց թունավոր գազերով և օդն ախտոտվեց, մարդիկ, ովքեր դուրս չէին գալիս տանից առանց հատուկ պաշտպանական դիմակների, հնարավորություն ստացան 80 ցենտի դիմաց ձեռք բերել մաքուր օդ, որն լցված

«Ընկերուհուդ չես կարում առնել էն, ինչ ուզում ես». Տղամարդկանց «տանջանքների» մասին

«Ընկերուհիս զանգեց ու ասաց, որ ընտանիքով մեկնելու են Մոսկվա, այլևս չեն վերադառնալու: Մի պահ քարացա, հուզվեցի»,- պատմում է 21-ամյա Գոռը: Շարունակում է. «Սկսեցի հանգստացնել նրան՝բա կգնաս էնտեղից կխոսենք, մինչև կարգին գործի լինեմ, կգամ, քեզ կբերեմ»: Գոռը խոստովանում է՝ ողջ օրը տանջվել է այդ մտքից, սակայն օրվա վերջում ընկերուհին խոստովանել է, որ չար կատակ է արել.

Քաղաքացին ընկել էր վերելակի հորանը

Փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ»  գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956 թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և

Օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 3-ին, ժամը 13.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և չի ցանկանում իջնել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել  Նոր Խարբերդ գյուղի

Ֆեյսբուքյան դժգոհությունների ու սոցիալական ցանցերի նորույթների մասին

Նորից դժգոհություններ, քննադատություններ ֆեյսբուքի, իսկ ավելի շատ ֆեյսբուքի օգտատերերի մասին: Համացանցը միշտ ակտիվ է, սոցցանցերի օգտատերերը՝ էլ ավելի: «Էսօր Facebook-ը նման է իմ զորամասի ճաշարանին՝ ստուգման եկող գեներալի համար հատուկ պլպլացրած և գարու միջի յուղի հայրենասիրական «պերեբոռ»-ով», – վերջերս նման գրառում էր արել Պետրոս Ղազարյանը: Արմեն Դուլյանն էլ կարծում է, թե ֆեյսբուք մտնելն արդեն դժվար

«ԴԱՎՈՍ» մրցանակը` «Հաղարծին» հյուրանոցային համալիրին

Տավուշի մարզի գործարարների տարածքային միության խորհրդի որոշմամբ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ» մրցանակը որոշվել էր շնորհել «Հաղարծին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանին: Ս/թ փետրվարի 2-ին, Դիլիջանի  «Հաղարծին» հյուրանոցային համալիրում տեղի ունցավ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ»  մրցանակի հանձնման միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 2-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք-Վարդենիս ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Ն. Հակոբյանին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 08 ՏՏ 579 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր): ԱԻՆ

Նետվել է Կիևյան կամրջից

Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում կամրջից նետվել է Շահումյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 55 տան բանկիչ` 1981 թ. ծնված  Ա. Խաչիկյանը: Իսկ երեկ, փետրվարի 2-ին,  կանխվել է ինքնասպանության փորձ: Ժամը 19.12-ին ահազանգ է

Հնդկաստանում ուսանողուհուն սպանողներն իրենց անմեղ են հայտարարել

Հնդկաստանում 5 այն անձինք, ովքեր մեղադրվում են 23-ամյա մի ուսանողուհու բռնաբարելու ու սպանության մեջ, դատարանում իրենց անմեղ են հայտարարել։ Այս մասին տեղեկացրել են նրանց դատապաշտպանները Նյու Դելիի դատարաններից մեկում սկսված դատական նիստից հետո։ Աղմկահարույց այս դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել Հնդկաստանում, որտեղ ցույցի ելած տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին մահվան պատիժ։ Դատարանը վկայություններն է լսելու

Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել իր թիմին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվել է «Գրանադեին»: Հանդիպման միակ գոլը սեփական դարպասը խփել է Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Նա մրցակից թիմի իրացրած անկյունային հարվածի ժամանակ գնդակն անհաջող է գլխով ետ մղել՝ այն ուղարկելով սեփական դարպասը: Հետագայում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ֆուտբոլիստների ջանքերը՝ շտկել իրադրությունը, հաջողություն չեն ունեցել

Լիլիթ Գալոյանը հաղթանակով է մեկնարկել

Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի սրահներում մեկնարկած «Moscow Open» իններորդ շախմատային փառատոնի «B» խմբում, որտեղ հանդես են գալիս միայն կանայք եւ որը նաեւ Ռուսաստանի կանանց գավաթի փուլ է, Հայաստանը ներկայացնում է միայն Լիլիթ Գալոյանը: Հայ մարզուհին առաջին տուրը գրանցել է իր օգտին եւ ընթանում է առաջատարների խմբում: Այսօր երկրորդ տուրի օրն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մասսայական հաղթանակներ Մոսկվայում

ՌԴ մայրաքաղաքում մեկնարկած «Moscow Open 2013»  շախմատի ավանդական փառատոնի մեկնարկային տուրում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել: Տղամարդկանց ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր շախմատիստներից հաղթանակ են տարել Հովհաննես Գաբուզյանը (նկարում), Հովիկ Հայրապետյանը, Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Սիմոնյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Այս խմբի մրցաշարը նաեւ շախմատի Ռուսաստանի տղամարդկանց գավաթի փուլ է:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Եվգենի Պլյուշչենկոն «չկա՞»

Աշխարհի լրատվամիջոցներն տեղեկացրել են, որ ժամանակակից գեղասահքի մեծություններից մեկը՝ ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն, Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում եռակի ակսելն անհաջող կատարելիս վնասել է ողնաշարը, որի պատճառով լքել է մրցաշարը: Տեղեկատվություն կար նաեւ, որ նրան օրերս վիրահատել են Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկում: Սակայն իսրայելական «Jewish» կայքը, հղում անելով գեղեասահքի աշխարհի անանուն աղբյուրին, կասկածի տակ է

Կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանա­պարհ­ներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են` Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Սևան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները, Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի և «Զանգեր» կոչվող հատվածները,

Սպիդից մահացած Էշի իրերը հանվել են աճուրդի

Ամերիկացի լեգենդար թենիսիստ Արթուր Էշի անձնական իրերը փետրվարի 6-ին հանվելու են օնլայն աճուրդի: 70-ական թվականներին «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Արթուր Էշը մահացել է 1993 թվականին՝ սրտի վիրահատության ծամանակ ՍՊԻԴ-ով վարակվելուց: Էշի մահվան 20-ամյակին նվիրված աճուրդում կարելի է գնել մարզիկին պատկանած շուրջ 300 իր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Նախկին քաղբանտարկյալներն այցելել են Պարույր Հայրիկյանին

Խորհրդային տարիների նախկին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Ռազմիկ Մարկոսյանը եւ Մեխակ Գաբրիելյանն այսօր այցելել են հրազենային վնասվածք ստացած ՀՀ նախագահի թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանին: Լուսանկարը՝ Հայրիկեան Նախագահ – Hayrikyan for President էջից:

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա կլինի՞ հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող  ՀՀՇ-ն  իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար: Քաղաքապետարանը երեկ  ի գիտություն է ընդունել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, իրազեկումը ներկայացված է  սույն թվականի մարտի 1-ին, ժամը 16:00-23:00-ը Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20:00-ին, Ազատության

Вечерняя Москва. «Հայ աղջկա խաբեությունները. դրամաշորթություն սկսնակ աստղերից»

Հեռուստատեսությունում կամ գովազդային պաստառներում երևալու երիտասարդ մոսկվացիների անհաղթահարելի ցանկության շնորհիվ Հայաստանցի 18-ամյա աղջիկը մի քանի ամիս գումար էր աշխատում: Գրում է «Վեչեռնայա Մոսկվա» թերթը: Երիտասարդ աղջիկը, որը ներկայանում էր Ալյոնա անունով, շոու բիզնեսում աշխատանք փնտրողների համար կայքում գտնում էր սկսնակ աստղերի և նրանցից փող շորթում՝ խոստանալով անհավանական պայմանագրեր առաջատար ընկերությունների հետ: Նրա խաբեությանը զոհ դարձածները

1TV. Վրաստանում հայազգի տղան սպանել է իր նշանածին

Երեկ Թբիլիսիի Աթոնելի 31 հասցեում 18-ամյա Մարիամ Առաքելովային դանակով սպանել է իր նշանածը՝ Սերգո Մելքոնյանը: Հաղորդում է Վրաստանի առաջին հեռուստակայանը: Հարևանները պատմել են, որ աղջկան սպանելուց հետո տղան ուզեցել է ինքնասպանություն գործել: Մելքոնյանն այժմ բուժօգնություն է ստանում Ինգորկվա հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը ծանր է: Ասվում է, որ հանցագործության շարժառիթը խանդն է եղել: Վրաստանի քրեական օրենսգրքի

Asbarez. «Բողոքի ցույց Հորիզոն հեռուստակայանի հեռարձակումը կասեցնելու դեմ»

Հայ համայնքի հարյուրավոր անդամներ ուրբաթ օրը «Չարթեր Քոմյունիքեյշընս» հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի մոտ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ փետրվարի 19-ից հայկական «Հորիզոն» հեռուստաալիքի հեռարձակումները կասեցնելու կամայական որոշման դեմ: Գրում է «Ասպարեզ» թերթը: Ավելի վաղ «Հորիզոն»-ի ղեկավարությանը «Չարթեր Քոմյունիքեյշընս»-ից տեղեկացրել էին, որ փետրվարի 19-ից «Չարթեր»-ը կդադարի հեռարձակել Հորիզոն հեռուստաալիքը, որը երկու տասնամյակ է, ինչ ծառայություններ է մատուցում

Անդրիաս Ղուկասյանը՝ Պարույր Հայրիկյանին. «Կոչ եմ անում Ձեզ դիմել ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով»

Ես կոչ եմ անում Ձեզ դիմել սահմանադրական դատարան նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետեւելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել ևս մեկ նոր նախաձեռնությամբ: Մասնավորապես, ԿԸՀ կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է նոր ծառայությամբ: Այցելելով կայքի նշված բաժինը և հավաքելով քաղաքացու անունը և ազգանունը` հնարավոր էր ծանոթանալ նշված քաղաքացու վերաբերյալ տվյալներին: Այժմ, ստացված տեղեկությունների «հասցեի» հատվածից հղում կատարելով` հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները`

Բրազիլիայի ոստիկանությունը ծառայության է վերցրել «Բեթմենին»

 Բրազիլիայի իրավապահ մարմինները հանցագործությունները վերահսկելու նոր ու հետաքրքիր տարբերակ են գտել: Նախկին զինվորական Անդրե Լուիս Պինհերիոն, իր վրա կրելով հայտնի կինոհերոս «Բեթմենի» զգեստը, այսուհետ շրջելու է Բրազիլիայի առավել կրիմինալացված քաղաքներում և փորձլու իր գործունեությամբ օգտակար լինել տեղի խաղաղ ու անվտանգ առօրեային, գրում է korrespondent.net-ը: Լյուքսեմբուրգցի Ժորժ Կրիստենը իր կատարած արտասովոր ռեկորդով գրանցվել է Գինեսի գրքում:

Հայրիկյանը Վիկտոր Դալլաքյանին չընդունեց (Տեսանյութ)

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր անձամբ էր որոշում՝ ով իրեն այցելի, ով՝ չէ: Առավոտյան նրան այցելության գնացած ԱԺ նախկին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւ հայ-կազակական միավորման ներկայացուցիչ, գնդապետ Կարեն Զադոյանին այդպես էլ չթույլատրեցին Հայրիկյանի հիվանդասենյակ մտնել: Պատճառները տարբեր էին: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լեւոն Օրլովի խոսքերով. «Հայրիկյանն  իրեն լավ է զգում, ինքն է որոշում՝ ում հետ

Քաղաքացիական համախմբման մասին հայտարարություն

մեր պայքարների ընթացքում հանգել ենք այն համոզման, որ այս բոլոր խնդիրների առաջացման պատճառը պետական համակարգի տարվող քաղաքականությունն է՝ հանրապետության նախագահից մինչև ստորին օղակի պաշտոնյանի ամբարտավան վերաբերմունքը ՀՀ Սահմանադրության և հանրության նկատմամբ:

Քննիչներն այցելեցին Պարույր Հայրիկյանին

Քիչ առաջ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են այցելել ԱԱԾ քննչական վարչության քննիչները՝ հարցաքննելու ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը բժշկական կենտրոնից: Ըստ ամենայնի Պ.Հայրիկյանը կճանաչվի նաև տուժող: ՀՀ Պարույր Հայրիկյանին հունվարի 31-ին ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական

New York Times. «Վեպում համակրելի հայեր նկարագրելը աղմուկ է բարձրացնում Ադրբեջանում»

Ադրբեջանցի գրողի գիրքը, որտեղ հայերը համակրելի են նկարագրված, Ադրբեջանում մեծ աղմուկի պատճառ է դարձել: Ադրբեջանի պատգամավորները դատապարտել են գիրքը, իսկ ցուցարարները՝ վառել հեղինակի նկարները իր տան առջև: Գրում է «Նյու Յորք Թայմս» թերթը: «Քարե երազանքներ» վեպի հեղինակն է նախկին պատգամավոր Էքրեմ Էյլիսլին, որն այն հրատարակել է դեկտեմբերին, սակայն աղմուկը բարձրացել է անցած շաբաթ, երբ լրատվամիջոցներով

Հայրիկյանը կխոսի վաղը չէ մյուս օրը (Տեսանյութ)

«Կյանքում առաջին դեպքն  է, երբ ինձնից է կախված՝ ընտրությունները հետաձգե՞լ, թե՞՝ ոչ: Մնացածի մասին վաղը չէ մյուս օրը կասեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ չհստակեցնելով, արդյոք վաղը չէ մյուս օրը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: «Նախընտրական փուլը մրցակցային է»  հարցին, պարոն Հայրիկյանն ասաց. «Կա գիտություն, որ կա հասարակական կարծիքի

«Մոռանալու համար նախ պետք է վերհիշել, զգալ ապրածը». Հոգեբան

«Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է»,- ասում է հայտնի խոսքը: Ձախողված սիրո դեպքում շատերն են դիմում այս միջոցին, իսկ ոմանք գերադասում են ֆիզիկական աշխատանքը՝ մտածելով, թե զբաղվածության դեպքում կմոռանան իրենց վիշտը: 21-ամյա Լիանան կիրառել է այն հնարքները, որոնք իր կարծիքով կցրեին վատ տրամադրությունը, բայց…«Չնայած շփվել եմ մի քանի տղաների հետ, բայց ընդամենը մեկ

Իոսիֆ Կոբզոնը Գյումրիում քարոզեց «Սերժ Ազատիչին» ու երգեց նրա պատվին (ֆոտոշարք)

Գյումրու փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով այսօր Գյումրի էր ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Նա եղավ Պատվո բլուրում, ծաղիկներ դրեց ռուս զինվորների հիշատակին, այցելեց  նաև Երկրաշարժի զոհերի հուշարձանին: Իսկ Գյումու քաղաքապետարանում և «Հոկտեմբեր» կինոդահլիճում բառի իսկական իմաստով  Սերժ Սարգսյանի քարոզարշավն անցկացրեց`տեղական  իշխանություններին բացահայտ  հասկացնելով օգնել վերջինիս նախագահական ընտրությունների ժամանակ: Բանը հասավ նրան, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031