Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՎՈՍ» մրցանակը` «Հաղարծին» հյուրանոցային համալիրին

Փետրվար 03,2013 15:30

Տավուշի մարզի գործարարների տարածքային միության խորհրդի որոշմամբ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ» մրցանակը որոշվել էր շնորհել «Հաղարծին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանին:

Ս/թ փետրվարի 2-ին, Դիլիջանի  «Հաղարծին» հյուրանոցային համալիրում տեղի ունցավ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ»  մրցանակի հանձնման միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման և Տավուշի մարզի գործարարների տարածքային միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, Տավուշի Թեմի առաջնորդ Տեր Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը և այլ պատվավոր հյուրեր:

Մրցանակը Արմեն Աբգարյանին հանձնեց Սերգեյ Բարսեղյանը:

Նույն միջոցառման ընթացքում Տավուշի մարզպետի կողմից Արմեն Աբգարյանին շնորհվեց Տավուշի պատվավոր քաղաքացու կոչում:

 ՏՄԳ(Գ)ՏՄ մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728