Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչներն այցելեցին Պարույր Հայրիկյանին

Փետրվար 02,2013 18:09

Քիչ առաջ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են այցելել ԱԱԾ քննչական վարչության քննիչները՝ հարցաքննելու ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը բժշկական կենտրոնից:

Ըստ ամենայնի Պ.Հայրիկյանը կճանաչվի նաև տուժող:

ՀՀ Պարույր Հայրիկյանին հունվարի 31-ին ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունը:

Սահմանադրության 52-րդ հոդվածի և Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանն այսօր տեղեկացրել է, որ որպես անհաղթահարելի խոչընդոտ կարող է ճանաչել միայն Սահմանադրական դատարանը՝ Սահմանադրության 100-րդ և 101-րդ հոդվածների համաձայն և բացառապես տվյալ թեկնածուի դիմումի հիման վրա: Ընդ որում՝ դիմումը քննարկելու համար սահմանված է հստակ, կարճ՝ 4-օրյա ժամկետ: Հաշվի առնելով այդ հանգամանքը ԿԸՀ-ն, ինչպես նշեց Տ. Մուկուչյանը, ընտրական գործընթացի հետ կապված գործառույթները պետք է իրականացնի ժամանակացույցով սահմանված ժամկետներում: Ընտրությունները հետաձգելու հարցի շուրջ Պ.Հայրիկյանն իր դիրքորոշումը կհայտնի երկուշաբթի:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728