Լրահոս
Օրվա լրահոսը

Asbarez. «Բողոքի ցույց Հորիզոն հեռուստակայանի հեռարձակումը կասեցնելու դեմ»

Փետրվար 02,2013 20:55

Հայ համայնքի հարյուրավոր անդամներ ուրբաթ օրը «Չարթեր Քոմյունիքեյշընս» հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի մոտ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ փետրվարի 19-ից հայկական «Հորիզոն» հեռուստաալիքի հեռարձակումները կասեցնելու կամայական որոշման դեմ: Գրում է «Ասպարեզ» թերթը:

Ավելի վաղ «Հորիզոն»-ի ղեկավարությանը «Չարթեր Քոմյունիքեյշընս»-ից տեղեկացրել էին, որ փետրվարի 19-ից «Չարթեր»-ը կդադարի հեռարձակել Հորիզոն հեռուստաալիքը, որը երկու տասնամյակ է, ինչ ծառայություններ է մատուցում հայ համայնքի համար, չնայած, որ «Հորիզոն»-ը պայմանագիր է ստորագրել 2013թ. համար:

«Սա Դավիթ և Գողիաթի պատմությունն է», – ասել է հայկական ԶԼՄ-ների ցանցի տնօրենների խորհրդի նախագահ Ավետիք Իզմիրլյանը: Ըստ նրա, «Չարթեր Քոմյունիքեյշընս»-ը, որը ԱՄՆ-ում հեռահաղորդակցության 4-րդ ամենամեծ ընկերությունն է, ուզում է խեղդել «Հորիզոն» հեռուստակայանին:

Փետրվարի ութին նախատեսվում է մեծածավալ բողոքի ցույց:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728