«Կյանքում առաջին դեպքն է, երբ ինձնից է կախված՝ ընտրությունները հետաձգե՞լ, թե՞՝ ոչ: Մնացածի մասին վաղը չէ մյուս օրը կասեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ չհստակեցնելով, արդյոք վաղը չէ մյուս օրը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:
«Նախընտրական փուլը մրցակցային է» հարցին, պարոն Հայրիկյանն ասաց. «Կա գիտություն, որ կա հասարակական կարծիքի ուսումնասիրություն, եւ այդ գիտությունը տալիս է իր տվյալները, եթե մարդիկ անաչառ աշխատում են: Դրանց հետեւելով՝ տեսնում էի՝ այս ընտրությունները կարող էին լինել նաեւ ոչ մրցակցային, եթե թեկնածուներից 2-3 միավորվեն: Այդ դեպքում նրանք միասին կհաղթեն: Նախնական փուլում օրվա իշխանավորի լծակն օգնում է, բայց ընտրությունները նախնական փուլում կարող են թվալ ոչ մրցակցային, բայց եթե լինեին միայն երկու թեկնածու եւ մի անհայտ թեկնածու, արդեն վերջին փուլում դառնում է մրցակցային»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































