Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

Փետրվար 02,2013 19:11

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել ևս մեկ նոր նախաձեռնությամբ:

Մասնավորապես, ԿԸՀ կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է նոր ծառայությամբ: Այցելելով կայքի նշված բաժինը և հավաքելով քաղաքացու անունը և ազգանունը` հնարավոր էր ծանոթանալ նշված քաղաքացու վերաբերյալ տվյալներին: Այժմ, ստացված տեղեկությունների «հասցեի» հատվածից հղում կատարելով` հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728