Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոռանալու համար նախ պետք է վերհիշել, զգալ ապրածը». Հոգեբան

Փետրվար 02,2013 17:30

«Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է»,- ասում է հայտնի խոսքը: Ձախողված սիրո դեպքում շատերն են դիմում այս միջոցին, իսկ ոմանք գերադասում են ֆիզիկական աշխատանքը՝ մտածելով, թե զբաղվածության դեպքում կմոռանան իրենց վիշտը: 21-ամյա Լիանան կիրառել է այն հնարքները, որոնք իր կարծիքով կցրեին վատ տրամադրությունը, բայց…«Չնայած շփվել եմ մի քանի տղաների հետ, բայց ընդամենը մեկ ընկեր եմ ունեցել, թեպետ բոլորի հետ բաժանումը շատ ծանր է եղել ինձ համար: Այդ շրջանում ես ամենալավ տնային տնտեսուհի էի դառնում, նաև ամենալավ ընկերուհին և բարեկամուհին. հոգ էի տանում բոլորի մասին, իսկ նրանք զարմանում էն,-պատմում է Լիանան և հավելում՝ միևնույն է, լինում էին դեպքեր, երբ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ վերմակի տակ կտեսնի աղջկա ստվերաներկից սևացած դեմքը:
Հոգեբան Աննա Վարդանյանը վիշտը հաղթահարելու վերաբերյալ այլ կարծիքի է. «Մոռանալու համար նախ պետք է վերհիշել, զգալ ապրածը: Իհարկե, սկզբում դժվար կլինի, սակայն դա է ամենալավ միջոցը»,-ասում է նա : Ըստ նրա՝ նախևառաջ պետք է անկեղծ լինել սեփական զգացմունքների առումով. «Սխալ է ինքնախաբեությամբ զբաղվելը, ամեն մարդու մոտ էլ լինում է ճգնաժամ: Թուլություն չէ, երբ ընկճվածություն ես զգում ներսումդ. ինչու՞ թաքցնել և վանել մտքերը, միևնույն է, դրանք հանգիստ չեն տալու քեզ, պետք է եղաի հետ դեմառդեմ կանգնել»,-հավելում է հոգեբանը: Նրա խոսքով՝ հիշողությունները կարող են արթնանալ գրելով, նկարելով, նաև զրուցելով այն մարդկանց հետ, ովքեր ինչ-որ առումով ներգրաված են եղել ձեր սիրո պատմությանը:
Կյանքի կտրուկ փոփոխությունները, որոնք հաջորդում են անցանկալի և տխուր դեպքերին, ազդեցություն են թողնում մարդու հոգևոր ներաշխարհի վրա: Ինչպես ասում է հոգեբանը, հնարավոր է ինքնագնահատականի կտրուկ անկում, ինքնախղճահարություն: «Այս շրջանում է, երբ մարդիկ փորձում են կտրվել հասարակությունից, բայց ամենինց շատ նրանց կարիքն են զգում: Ոմանք նույնիսկ դառնում են հնազանդ, ենթակա, միայն թե ոչ ոք չբորբոքի իր վիշտը, անգամ եթե դա կապ չունի իր սիրո հետ»,-ասում է Աննա Վարդանյանը: Նրա խոսքով՝ լինում է նաև հակառակը, երբ անձի մոտ նկատվում է վարքի բացասական դրսևորումներ: Սակայն ըստ նրա՝ հնարավոր սթրեսներից խուսափելու համար պետք է ապավինել ոչ թե խմիչքին կամ ծայրահեղ քայլերին, այլ սեփական «ես»-ին: Կարելի է «պլանավորել ապագան»՝ աշխատելով ներկա քայլերի վրա, չպետք է ծուլության մատնվել:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728