Լրահոս
Օրվա լրահոսը

Вечерняя Москва. «Հայ աղջկա խաբեությունները. դրամաշորթություն սկսնակ աստղերից»

Փետրվար 02,2013 23:13

Հեռուստատեսությունում կամ գովազդային պաստառներում երևալու երիտասարդ մոսկվացիների անհաղթահարելի ցանկության շնորհիվ Հայաստանցի 18-ամյա աղջիկը մի քանի ամիս գումար էր աշխատում: Գրում է «Վեչեռնայա Մոսկվա» թերթը:

Երիտասարդ աղջիկը, որը ներկայանում էր Ալյոնա անունով, շոու բիզնեսում աշխատանք փնտրողների համար կայքում գտնում էր սկսնակ աստղերի և նրանցից փող շորթում՝ խոստանալով անհավանական պայմանագրեր առաջատար ընկերությունների հետ:

Նրա խաբեությանը զոհ դարձածները պատմում են, որ նա հրաշալի առաջարկ էր անում ու ասում, որ պարտադիր է ունենալ մոդելային դպրոցի դիպլոմ և առաջարկում ինչ-որ գումարի դիմաց նրանց համար պատրաստել այդ դիպլոմը: Գումարը ստանալուց հետո նա այլևս չէր պատասխանում նրանց հաղորդագրություններին:

Մի քանի խաբվածներ համախմբվելով՝ կարողացել են համացանցում դուրս գալ նրա հետքերի վրա: Իրավապահ մարմինները նրան ձերբակալել են, հարցաքննության ժամանակ աղջիկը խոստովանել է իր մեղքը:

Մեղադրյալի իսկական անունն է Կարինե, նա Ռուսաստան է գնացել մի քանի ամիս առաջ: Մոսկվայում նրան չի հաջողվել աշխատանք գտնել, ինչն էլ նրան դրդել է հանցավոր ճանապարհով շարժվել:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728