Օրվա լրահոսը
Նաիրա Մամիկոնյանը կար ու մնալու է որպես լրատվության անկողմնակալության ջատագով
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը ցավով ու խորը կսկիծով տեղեկացավ հարգարժան լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան բոթի մասին։ Նաիրան ետխորհրդային շրջանի այն լրագրողներից էր, ով մասնագիտական ունակությունները ձեռք բերեց հայաստանյան իրականությունը սեփական կյանքով տեսնելու, վերապրելու, պատկերելու ոչ դյուրին աշխատանքում՝ դառնալով Հայաստանի նորագույն լրագրության կարևոր մասնակիցներից մեկը: Սիրելի Նառան երբևէ չդավաճանեց ինքն իրեն ու լրագրության
Ցավակցում են մեր գործընկերները
Սոցիալական ցանցերում, այլ լրատվամիջոցներում մեր գործընկերոջ՝ Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ բազմաթիվ ցավակցություններին հավելենք եւս երկուսը, որ ստացել ենք մեր էլեկտրոնային հասցեով: «Տեսակետ» մամուլի ակումբ. «Մեծ ցավով տեղեկացանք հրաշալի մարդու և փայլուն լրագրողի` «Առավոտ» օրաթերթի թղթակից Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան մասին: Կյանքից հեռացավ կենսախինդ ու լուսավոր մի անձնավորություն, որի հետ երկու րոպե շփումն անգամ բավարար
Սերժ Սարգսյանը «մրցակցային» ընտրություններ է խոստանում (Տեսանյութ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը։ «Ազատություն»․ – Պարոն Նախագահ, Հայաստանը իր հետխորհրդային շրջանի պատմության ընթացքում միշտ դժվարություններ է ունեցել ընտրություններ անցկացնելու ժամանակ։ Չեն քննադատվում միայն առաջին նախագահական ընտրությունները: Եվ այդ ընտրություններից հետո յուրաքանչյուր հաջորդ ընտրություն, փաստորեն, քննադատության է ենթարկվել միջազգային
Ավտովթար Երևանում. «Եղբայրներ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից «Ռաֆոն» տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Վարդանանց փողոցում Հանրապետության 62 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. 21-ամյա Սարգիս Անտոնյանի վարած «BMW» մակնիշի 17 DP 007 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ստեփան Համբարյանի վարած «SEAT» 17 VV 171 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած
ԵԽԽՎ նախընտրական դիտորդական պատվիրակությունը «copy paste» անելո՞վ է զբաղված
Ինչպես Aravot.am-ը արդեն տեղեկացրել էր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական պատվիրակության՝ օրեր առաջ ներկայացրած նախընտրական հայտարարություններին, հայտարարել էր, որ աշխատում է դիտորդների դիտարկումների առիթով իր արձագանքների վրա եւ այն հայտարարության տեսքով կներկայացնի մեկ օր անց: Անդրադառնալով դիտորդների՝ ընտրացուցակներում արձանագրած անճշտություններին՝ Դավիթ Հարությունյանն
Նա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի էր
«Առավոտ» օրաթերթի առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Լրագրողական հանրությունը կորցրեց պրոֆեսիոնալ, ազնիվ ու իր գործի նվիրյալ անհատի: Նա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի էր, համարձակ ու սկզբունքային անձնավորություն: Նաիրան մեր կենսախինդ և կատակասեր ընկերն էր` այնքան կյանք ու եռանդ կար նրա մեջ, այնքան սուր ու դիպուկ էին նրա մտքերը: Մեծ
Շան դեմ բողոք կար. կենդանուն գնդակահարեցին երեխաների աչքի առջև
Երեկ Գյումրու Անի թաղամասի Արամ Խաչատրյան 31 շենքի բնակիչները ժամը 13.00-ի սահմաններում ականատես եղան մի զարհուրելի պատմության. Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը օրը ցերեկով բակի երեխաների ներկայությամբ կրակեց թափառող շներից մեկին, որի աղիողորմ լացից և դուրս թափվեցին հարակից շենքերի բնակիչները: Շունը չսատկեց մեկանգամյա կրակոցից, այլ փախչելով մտավ մուտք` օգնություն խնդրելով բնակիչներից: Որսորդը ստիպված եղավ նրան սատկացնել հենց
Սիրելի Նաիրայի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում
Խորը ցավով տեղեկացանք Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան մասին: «Առավոտ» օրաթերթը և լրագրողական աշխարհը կորցրեցին փայլուն անձնավորության և գրագետ, սկզբունքային լրագրողի: ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունն իր ցավակցությունն է հայտնում Նաիրա Մամիկոնյանի հարազատններին և «Առավոտ» օրաթերթի ողջ անձնակազմին: Սիրելի Նաիրայի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում: ՍԴՀԿ Կենտրոնական վարչություն Լյուդմիլա Սարգսյան Գուրգեն Եղիազարյան
Հայ լրագրությունը մի անկաշառ ու սկզբունքային լրագրող կորցրեց
Ցավով տեղեկացա լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան մասին: Կարծում եմ, հայ լրագրությունը մի անկաշառ ու սկզբունքային լրագրող կորցրեց: Առիթ եմ ունեցել ճանաչելու Նաիրային եւ շփումներ ունենալու նրա հետ: Նա իր հետ տարավ մեր կյանքի մի մասնիկը: Ցավակցում եմ Նաիրա Մամիկոնյանի հարազատներին, մտերիմներին, <Առավոտ> թերթի խմբագրակազմին այդ ծանր կորստի համար: Հրանտ Բագրատյան
Օգնել կարող ենք ամենքս
Օգնել կարող է մեզանից յուրաքանչյուրը: Կյանքում լինում են պահեր, երբ անծանոթ մեկի թեկուզ ժպիտն ու հայացքն անգամ կյանքեր կարող են փրկել: Մեր՝ ամենքիս կողքին, մեր հարևանությամբ ապրում են մարդիկ, ովքեր, հիրավի ունեն օգնության կարիք:: Առողջ ու երջանիկ թող լինենք բոլորս՝ միմյանց ժպտալով ու օգնելով միմյանց: Lorinews.com մարզային լրատվական կայքը՝ աջակցությամբ Լոռու մարզպետարանի, մի շարք կառույցների ու
Հայ լրագրությունը կորցրեց համարձակ ու սկզբունքային անհատի
Խորը ցավով ընդունեցի «Առավոտ» օրաթերթի առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան լուրը: Հայ լրագրությունը կորցրեց համարձակ, սկզբունքային, երիտասարդ ու կենսախինդ անհատի: Նաիրա Մամիկոնյանը Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի էր, պրոֆեսիոնալ լրագրող եւ պարզապես` հիանալի մարդ: Ցավակցում եմ Նաիրա Մամիկոնյանի բոլոր հարազատներին, մերձավորներին եւ «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին` ծանր կորստի համար: Դավիթ Շահնազարյան
Հրաշք չեղավ
Այսպիսի տեքստեր գրել չեմ կարողանում ու չեմ էլ ուզում կարողանալ: Ինչքան ծրագրեր ուներ… Ապրիլից արդեն ուզում էր վերադառնալ աշխատանքի: Ինչքան էր երեւում իր տեղի թափուր լինելն «Առավոտում»՝ եւ իբրեւ ընկերոջ, եւ իբրեւ լրագրողի: Այնքան հպարտությամբ էի շատերին ասում, թե Նառուկի շնորհիվ պարզեցի՝ այդ հիվանդությունը դատավճիռ չէ, եւ հրաշքներ լինում են: Բուժման առաջին փուլերը հաղթահարեց հաջողությամբ
«Եթե հիմա ինչ-որ տղա հարցնի քո մասին, կիմանա, որ դու ընկեր ունես». Ընկերության տարեդարձների մասին
«Մեր սիրո առաջին տարին նշելու համար մենք որոշեցինք մեկ օրով վերհիշել ու ապրել մեր ծանոթության առաջին օրը. գնացինք համալսարան՝ այնտեղ, որտեղ հանդիպել էիք: Հետո ամբողջ ճանապարհին զրուցեցինք մեր առաջին տպավորությունների մասին,-պատմում է 19-ամյա Նարինեն ու հավելում,-նա ինձ մոտ բիձուկի տպավորություն էր թողել, իսկ ես՝ հիստերիկի»: Այժմ զույգը իրեն երջանիկ է համարում: Սիրահարվածության ժամանակ նկատվում է
«Տեսնես` էդ փոխողներից մեկը գոնե մի անգամ եռագույնը ստադիոնում ծածանելու բերկրանք զգացե՞լ ա…». Քննարկվում է ՀՀ դրոշի նոր դիզայնը
Մարքեթինգով զբաղվող «Բրեինդ» ընկերությունը մշակել է ՀՀ դրոշի նոր դիզայն, որը հանձնել է հանրության դատին: Այն բուռն քննարկման թեմա է դարձել ինչպես համացանցում, այնպես էլ առօրյայում: «Անթույլատրելի եմ համարում Հայաստանի պետական դրոշը փոխելու մասին քննարկումները: Մեր Եռագույնը սազական է և մեր պետականությանը, և մեր պետությանը», – կարծում է Մենուա Հարությունյանը Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ գրել
«Եթե մարդը սիրում է, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել երջանիկ լինելու համար». Հոգեբան
Հաճախ տղաների եւ աղջիկների մեջ տարակարծություն է, թե ինչու պետք է արական սեռի ներկայացուցիչերը սեռական հարաբերություններ ունենան մինչ ամուսնանալը, իսկ իրենք ոչ: Հոգեբան Նարինե Մովսեսյանը դա բացատրում է նրանով, որ աղջիկները չեն ցանկանում լինել իրենց սիրելիի հերթականը. «Իրենք ցանկանում են հավասար դիրքում լինել հակառակ սեռի հետ, սակայն եթե մարդը սիրում է, ապա նրան ոչինչ չի
Կյանքին հրաժեշտ տվեց Նաիրա Մամիկոնյանը
Այսօր` հունվարի 20-ին, մահացել է «Առավոտ»-ի առաջատար թղթակից Նաիրա Մամիկոնյանը: Փայլուն լրագրող, հավատարիմ ընկեր, հուսալի գործընկեր Նաիրայի հիշատակը ընդմիշտ կմնա մեր սրտերում: Հոգեհանգիստը հունվարի 21-ին Երեւան, Նորքի չորրորդ զանգված, Հովհաննիսյան 12, բնակարան 36 հասցեում: Հուղարկավորությունը հունվարի 22-ին, ժամը 14:00-ին նույն հասցեից:
Ախուրյան գետի ափին հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու ցրտահարված դին
Հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա: Ըստ shamshyan.com- ի նշված վայրում ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ցրտահարության հետևանքով մահացած Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտյոմ Թովմասյանի դին: Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է հոգեկան խնդիրներ,
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար`
Թեւան Պողոսյան. «Մեր «նավթը» մեր գիտնականներն են»
«Մենք միշտ պայքարելու ենք գիտության ֆինանսավորման ավելացման համար: Պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում ներառված է գիտության հանդեպ իր եւ մեր վերաբերմունքը»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները գիտության ֆինանսավորման մասին, այսպիսի տեսակետ հայտնեց: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկ են արել, որ գիտությանը տրամադրվող գումարները բարձրացվեն եւ
Հրանտ Բագրատյանը քաղաքացիական նախաձեռնությունների հետ որեւէ բան չի պայմանավորվել
Մինչ նախընտրական քարոզչությունը սկսելը նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ: Aravot.am-ը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանից, որը նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը, հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ են քննարկել եւ ինչ են պայմանավորվել Հրանտ Բագրատյանի հետ: Ծովինար Նազարյանը վստահեցրեց, որ որեւէ պայմանավորվածության մասին խոսք չկա. «Հանդիպել ենք
Առաջատարների եռյակն ընդգծվում է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության՝ այսօր կայացած յոթերորդ տուրից հետո, ընդգծվել են երեք առաջատարները: Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի արեց Հովիկ Հայրապետյանի հետ, Ավետիք Գրիգորյանը հաղթեց Ռոբերտ Աղասարյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Զավեն Անդրիասյանին: Հենց այս երեք գրոսմայստերներն էլ կազմում են առաջատարների եռյակը. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 5,5 միավոր, Ավետիք Գրիգորյան եւ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5,0-ական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵԽԽՎ պատվիրակությունն ապատեղեկացվա՞ծ է (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքեց ընտրացուցակներում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության արձանագրած էական անճշտությունները եւ արտասահմանում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում անհստակությունը: «Հայաստանցիների ընտրական իրավունքի հարցը բավականին մեծ նշանակության խնդիր է, այդ հարցի հետ կապված քննարկումներ են պետք, որ արդյունքում կայացվի որոշում: Այն ձեւակերպումը, որ հստակ չէ, կարծում եմ՝ հստակ է, որովհետեւ մեր ընտրական օրենսգիրքը
«Ի՞նչ անեմ, գնամ բակերում ձեռքները սեղմե՞մ հատ-հատ». էպոսագետ թեկնածու
ՀՀ կառավարության աշխատակազմը երեկ հայտարարել է, թե պատրաստ է կառավարության տան նիստերի մեծ դահլիճը (մուտքը Մելիք-Ադամյան փողոց) մեկ անգամ անվճար տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուներին՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպելու համար: ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 168.am–ը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ է նա օգտվել ՀՀ կառավարության այդ աջակցությունից: «Կառավարության նիստերի դահլիճում ի՞նչ անեմ: Գնամ ընտրողներին գյուղից
Նարինե՞ն, Եվգենյա՞ն, թե Աննան
Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության ավարտին չնայած երկու տուր կա եւ մրցաշարային աղյուսակը դեռ վերջնական տեսք չի ստացել, սակայն մրցանակային տեղերի համար պայքարն ընթանում է հիմնականում երեք հոգու՝ 5,5 միավորով միանձնյա առաջատար, վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի, խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի (լուսանկարում) եւ երեւանցի միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի միջեւ: Հետաքրքիր է, որ առաջնությունում պարտությունով մեկնարկած Եվգենյա
ՀՀԿ պատգամավոր. «Պիտի ասեմ, որ սրանից հետո ընտրակաշառք բաժանելիս իմ բարեկամներին էլ հաշվի առնեն»
Հիմա այս ընտրություններին մարդիկ ՀՀԿ-ից ընտրակաշառքի չսպասե՞ն: Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Ուզում եք ասել՝ նախկինում սպասո՞ւմ էին: Ես ինչքան գիտեմ՝ չէ, ընտրակաշառք չի լինելու»: Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ երբեւէ չի էլ եղել ընտրակաշառք, եւ դա հաստատելու համար ասաց. «Ես ունեմ հարազատներ, դե, բնականաբար, հո որեւէ մեկը իմ ընտանիքին չէ՞ր բերի ընտրակաշառք
Փուչիկների երկիր Հայաստանս (ըստ պաշտոնական տվյալների)
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը 19.01.2013թ. դրությամբ կազմում է 2.508.000 ընտրող, այն դեպքում, երբ 2011թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 2.484.000 ընտրող, այսինքն ինն ամսվա ընթացքում ընտրողների թիվն ավելացել է 24.000-ով: Համաձայն մարդահամարի տվյալների` 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել ընդամենը
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով»
«Ազատություն»․ – Պարոն Նախագահ, հիմա ո՞վ է այն թեկնածուն, որի հետ դուք մրցում եք։ Ո՞վ է այս պահին ձեր հիմնական հակառակորդը՝ Պարույր Հայրիկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը։ Կամ գուցե մեկ ուրի՞շը։ Սերժ Սարգսյան․ – Ձեր առաջին բառը շատ ավելի ճիշտ էր՝ մրցակից, քան հակառակորդ, որովհետեւ, ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին
Պատմության մեջ ամենաերկարատև կոման տևել է 42 տարի
ԱՄՆ-ի Մայամի քաղաքի բնակչուհի 59-ամյա կինը կնքեց իր մահկանացուն այն բանից հետո, երբ նրա գրեթե ամբողջ գիտակցական կյանքն անցավ կոմայի մեջ: 16 տարեկանում Էդուարդե Օ’Բարան, ընկնելով շաքարախտային կոմայի մեջ, 42 տարի շարունակ այդպես էլ չկարողացավ «արթնանալ»,- գրում է factroom.ru-ն: Ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ թմբկահարն է համարվում ամերիկացի Ջուլիան Պավոնը: 2010թ.-ի մարտի 21-ին, երբ նա ընդամենը 5 տարեկան
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է 1 տարում ատկատների հաշվին գիտության ֆինանսավորումն ավելացնել 50 %-ով
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի երկու օրից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մեր երկրի տնտեսության հիմքը գիտությունն է, Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկ ունի գիտության ֆինանսավորման ավելացման հետ կապված եւ ինչպե՞ս, ի՞նչ քայլերով է պատրաստվում նախագահ դառնալու դեպքում զարկ տալ գիտությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր ծրագրային դրույթներում կան գիտության հետ
«Թուրքիա պետությունը հայատյաց պետություն է». Ռուբեն Մելքոնյան
«Դատական գործընթացը վերածվեց իրավական ֆարսի, սա մոռելանդ սպանությունների հերթական մասն էր»,-այսօր Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցի հետ կապված նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա համոզմամբ կարեւոր վկաներ, ովքեր պետական պաշտոնյաներ են չընդգրկվեցին գործում եւ այն անհաջողության մատնվեց: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարեցին, որ իրենք ամեն ինչ անելու են գործի լիակատար բացահայտման համար. «Պաշտոնյաները


















































