Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Երևանում. «Եղբայրներ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից «Ռաֆոն» տեղափոխվել է հիվանդանոց

Հունվար 20,2013 22:55

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Վարդանանց փողոցում Հանրապետության 62 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. 21-ամյա Սարգիս Անտոնյանի վարած «BMW» մակնիշի 17 DP 007 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ստեփան Համբարյանի վարած «SEAT» 17 VV 171 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած «ВՍD» մակնիշի Լ 32 06 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես shamshyan.com-ում  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ստեփան Համբարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Համբարյանը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եղբայրներ» սերիալի գլխավոր դերակատարներից «Ռաֆոն» է, ում կյանքին և առողջությանը, այս պահի տվյալներով, վտանգ չի սպառնում:

Ըստ նախնական տվյալների, վթարի մեղավորը «BMW»-ի վարորդ Ս. Անտոնյանն է, ով աշխատում է «ՍԻԼ Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: Նա ավտոմեքենայով սկզբից բախվել է տաքսուն, իսկ հետո՝ Ս. Համբարյանի ավտոմեքենային, իսկ Ս. Համբարյանի ավտոմեքենան էլ բախվել է մայթեզրին կայանված «Lexus» մակնիշի 31 ՕՏ 177 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ավագ քննիչի հանձնարարականով, բացի «Lexus» մակնիշի ավտոմեքենայից, 3 ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031