Օրվա լրահոսը
Ժոզե Բարոզու. Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան լավագույն առաջընթացն են գրանցել
Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան այն երկրներն են, որոնք լավագույն առաջընթացն են գրանցել Արեւելյան Գործընկերության շրջանակներում»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ժոզե Մանուել Բարոզուն այս մասին ասել է այսօր՝ Երեւանում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան Գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք
Կարինե Աճեմյան. «Դա Վոլսկիի տեսակետն է այս պահին, իսկ տեսակետները ժամանակի ընթացքում նաեւ փոխվում են»
«Վոլսկին ուշագրավ հայտարարություներ շատ է արել: Դա իր տեսակետն է, եւ երեւի թե կան քաղաքական գործիչներ, նաեւ քաղաքական ուժեր, որոնք դեռ պատրաստ չեն դրան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսպես մեկնաբանեց ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկիի հայտարարությունը՝ ԼՂՀ-ն Եվրանեսթում ընդգրկելու մասին: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կազմակերպված համաժողովին հարցին՝
Boston. «Ջեք Գևորգյանի ցեղասպանության մասին նկարը կցուցադրվի ապրիլին»
Ուոթըրթաունի (Բոսթոն) հայկական թանգարանում հաճախակի տրվող հարց է`ձեզ մոտ կա՞ Գևորգյանի նկարներից: Գրում է «Բոսթոն» պարբերականը: Ամերիկայի հայկական գրադարան և թանագարանում նախատեսվում է ինչ-որ ժամանակ ցուցադրել Ջեք Գևորգյանի նկարներից, բայց թե երբ դեռ կոնկրետ որոշված չէ: Առնվազն մեկը` «1915 Ցեղասպանություն 1945», կցուցադրվի ապրիլին, երբ թանգարանը նշի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Ասել է Հայկ Տեր-Մանվելյանը, թանգարանի
Ե՞րբ եւ որտե՞ղ է հանդիպում ՀՀԿ թեկնածուն
26 օր տեւած քարոզարշավի ընթացքում, թիվ 1 ընտրատարածքի ընտրողների խոսքերով, իրենք այդպես էլ չհանդիպեցին ՀՀԿ պատգամավորի թեկնածու, Երեւանի քաղաքապետի աներորդի Ռոբերտ Սարգսյանին: Մինչդեռ նրա նախընտրական շտաբի պատասխանատու Գագիկ Մելիքյանը վստահեցնում է. «Այս օրերին շուրջ 15000 բնակչության հետ մենք արդեն հանդիպում ունեցել ենք։ Մեր թեկնածուն հանդիպել է, հանդիպում է եւ հանդիպելու է» Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ստյոպա Սաֆարյան. «… Չեմ ճանաչելու ընտրությունները եւ դրա համար մեղադրելու եմ ԿԸՀ-ին» (Տեսանյութ)
Դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ իշխանությունները շահագրգռված են ընտրությունները ավելի մեծ աղմուկով ու խախտումներով անցկացնելու: «Պետական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են ընտրությունների կազմակերպման համար, տեսնում եմ այնպիսի քայլեր, որոնք ավելի են նվազեցնում հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- այսօր սովորական թանաքանյութ տրամադրելու եւ դրոշմակնիքի նոր ձեւ
ՀՀԿ նախագահ. «Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիան շարունակում է արևելյան գործընկեր Հայաստանի ապօրինի շրջափակումը»
Երևանում այսօր տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի ավարտին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը գագաթնաժողովի արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Երևանում կայացած ԵԺԿ Արևելյան գործընկերության
Դատախազը կիսատ թողեց Մատաղիսի գործով ամբաստանվող երիտասարդներին ուղղված մեղադրական ճառը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջապես շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նիստերը հետաձգվում էին մայրաքաղաքացի դատախազների հիվանդ կամ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ: Սակայն այսօր նրանք ներկայացել էին Ամբաստանյալների ու նրանց հարազատների համար լարված օր էր, քանի որ կողմերը հանդես էին գալու ճառերով ու ի վերջո հայտնի էր դառնալու, թե ինչ
Ստյոպա Սաֆարյանը ԿԸՀ նախագահին. Ւմ հայտարարություններին գնահատականներ չտաք» (Տեսանյութ)
Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրությունների համար թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ սովորական թանաքանյութ տրամադրելու եւ դրոշմակնիքի նոր ձեւ հաստատելու դիմումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ այս տարի անցկացված խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններին կնիքի օքսիդացման հետ կապված առաջացած խնդրին ԿԸՀ-ն օպերատիվ լուծում է տվել: ԿԸՀ
Սերժ Սարգսյան. «Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու էր մեզ համար այսքան կարևոր հայտնվել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում»
Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Այն տեղի է ունեցել մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ
ՀՀԿ պատգամավորը Մարտենսին ու Հովիկ Աբրահամյանին թողած՝ շախմատ էր խաղում (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները եւ երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Նա, իհարկե շարիկ չէր գլորում եւ ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում: Զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով: Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում:
Արտավազդ Հարոյանն էլ այսօր հաղթանակ տարավ
Այսօր աշխարհի երիտասարդական առաջնության երեկոյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ հրավիրվեց 75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը, որի միցակիցը՝ Եվգենի Մարտինենկոն, ներկայացնում էր Իսրայելը: Հայ բռնցքամարտիկը հենց սկզբից սկսեց միավորների բավականաչափ պաշար կուտակել: Ավելին, առաջին ռաունդի միջնամասում նրա դիպուկ եւ ուժեղ հարվածից հետո ռեֆերին նոկդաուն արձանագրեց: Հաջորդ երկու ռաունդները նույնպես անցան Արտավազդի առավելությամբ եւ նա նույնպես
Daily Mail. Հայաստանում ամենաերկարն են ապրում տարածաշրջանում
Գունազարդված քարտեզը ցույց է տալիս 222 երկներում մարդկանց կյանքի հավանական երկարությունը: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը` հիմնվելով Կենտրոնական հետախուզական գործակալության «Աշխարհի փաստագրքին»: Ըստ այս քարտեզի, մեր տարածաշրջանում ամենալավը հայերի վիճակն է: Հայաստանում ապրողների կյանքի տևողությունը գնահատված է 75 տարի: Թուրքիայի և Վրաստանի բնակիչների ցուցանիշը 70 տարի է, Իրանինը` 67,5, իսկ Ադրբեջանինը` 60: Ամենաերկարակյացները Մոնակոյում են`
Ինչ պատմեցին Youtube-ի top-երը
« Nonprofit & Activism բաժնում Youtube-ում սիրված վիդեոներից են My Sexy Countdown Blog-ը, Lesbian Love but Fag Fear?-ը: Տեսանյութերի շապիկների մասին չասեմ, չէ՞ » PSY-ի Gangnam Style-ի վիդեոն շարունակում է ռեկորդներ սահմանել: Youtube-ի բոլոր ժամանակներում դիտված տեսանյութերի շարքումPSY-ին շրջանցեց Justin Bieber-ի Baby ft. Ludacris-ին: Gangnam Style-ը դիտել են ավելի քան 852 միլիոն անգամ, իսկ Բիբերի տեսահոլովակի դիտումների թիվը գերազանցում է
Նիկոլայ Ռիժկովը Գյումրու նորընտիր քաղաքապետի հետ ոտքով շրջեց իր անունը կրող ճեմափողոցում
Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Հանրապետական կուսակցության մի քանի պատգամավորների ու Ռուսաստանից ժամանած պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում էր ռուս պետական ու կուսակցական գործիչ , ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: Նա եղավ Գյումրու քաղաքապետարանում, որտեղ դեռևս նախորդ քաղաքապետի հիմնած ավանդույթի համաձայն, աշխատակիցները ընդունեցին ու դիմավորեցին ծափահարություններով: Հետաքրքիրն այն է, որ հյուրը շենքից դեռ ներս չմտած ու աստիճաններով
Աշխարհի երիտասարդների առաջնությունում հայ բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց Չինաստանի ներկայացուցչին
Այսօր՝ ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության երկրորդ օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանն ունի հինգ մասնակից, որոնցից երեքն արդեն ավարտել են պայքարը: Առավոտյան մրցահերթում գերազանց ելույթ է ունեցել +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը, որն արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չինաստանի ներկայացուցիչ Ֆուդինգ Շուին: Սա երեւանյան առաջնությունում առաջին եւ առայժմ միակ բացահայտ առավելությամբ հաղթանակն
Աշխարհում ամենամեծ թենիսի ռակետը
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ներկայացվել է թենիսի աշխարհում ամենամեծ ռակետը, որը ստեղծվել է հանրահայտ ամերիկացի թենիսիստուհի Բիլի Ժան Քինգի պատվին: Հսկայական ռակետը ստեղծել է դիզայներ Աշրիտա Ֆուրմանը, ում աշխատանքներից 151-ը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում: Ռակետը 22.2 անգամ ավելի է մեծ է սովորական տարբերակից: Դրա ստեղծմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից` Նոր Զելանդիայից, Գերմանիայից,
Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները
Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի: Մրցույթին ներկայացված 540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները. Դիզայն և հարմարավետություն https://www.britfilms.am/ https://www.bang2joom.com/ https://www.helloads.am/ https://www.art-armenia.am/ Նորարարություն https://civilnet.am/ https://www.citybugs.am/ https://www.datalex.am/ https://www.hinyerevan.com/ Տեխնիկական կատարում https://www.e-payments.am/hy/ https://4car.am/ https://www.360yerevan.am/ https://mynews.am/ Բովանդակություն https://www.accountant.am/ https://www.litopedia.org/ https://www.karabakhrecords.info/ https://www.surenmanvelyan.com
«Սխալ կարծիք է ձևավորվել, թե ազգային մշակույթը երիտասարդների համար հետաքրքիր չէ». Գագիկ Գինոսյան
«Երիտասարդներն այսօր հեռացել են ազգայինից», շատերն են այսպես կարծում. անհիմն կարծի՞ք, թե՞ ճշմարտություն, այս մասին խոսել է «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Համույթի ղեկավարը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե երիտասարդներն այսօր հեռացել են ազգայինից. «Կասկադում իրականացվող միջոցառումները ցույց են տալիս, որ սխալ կարծիք է ձևավորվել, թե ազգային մշակույթը երիտասարդների
Այսօր Սեքսի միջազգային օրն է
Տոնը հիմնականում նշվում է եվրոպական երկրներում, որտեղ այս օրվա կապակցությամբ անցկացվում են բազում միջոցառումներ՝ էրոտիկ ցուցադրություններ, փարթիներ և այլն: Հավանական է, որ շատ եվրոպացիների համար այս օրը դառնում է խորհրդանշական: Սեքսն ամենաքննարկվող թեմաներից մեկն է, չնայած դրան՝ Հայաստանում քչերը գիտեն օրվա մասին, թեպետ մի մասը կարծում է, որ հիշեցնելու կարիք չկա. դա առօրեական է և
Ռուսաստանն արգելել է փանք-խմբի բողոքի ցուցադրումը համացանցում
Մոսկվայի դատարաններից մեկը որոշում է կայացրել այն մասին, որ համացանցային կայքերը պետք է հեռացնեն նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ «Փուսի Ռայըթ» փանք-խմբի կողմից անցկացված բողոքի մասին տեսանյութը: Դատարանը նախօրեին որոշում է կայացրել, որ Քրիստոս Ամենափրկչի տաճարում նկարահանված տեսանյութը չափազանց ծայրահեղական է, և կարգադրել է «սահմանափակել մուտքը դեպի այդ տեսանյութը»: Նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված կանանց փանք-խմբի
Ո՞ր Թամրազյանն է ղեկավարում Թեղուտը
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություններ կան մարզի համայնքների եւ դրանց ղեկավարների մասին: Մարզպետարանի կայքի «Համայնքներ» բաժնի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» ենթաբաժնում տեղեկություններ են զետեղված մարզի համայնքապետերի եւ ավագանիների վերաբերյալ: Մարզպետարանի կայքում Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքի վերաբեյալ նշված է, որ համայնքի ղեկավարն է Արարատ Անուշավանի Թամրազյանը (ծնված՝ 1956թ. օգոստոսի 12-ին), սակայն ստորեւ ներկայացված է նախկին գյուղապետ
Հաշմանդամների օրվա առիթով համերգ կկայանա
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 3-ին կկայանա համերգ՝ «Լույս անսահման…» խորագրով, որին կմասնակցեն Ազգային օպերային թատրոնի նվագախումբը, «Փարոս» կամերային երգչախումբը ¥ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան): Aravot.am-ը կապվեց համերգի երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ։ Վերջինիս փոխանցմամբ՝ միջոցառման նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է, աջակցությամբ՝ ՀՀ աշխատանքի
Վիլֆրիդ Մարտենսը նշանակալի իրադարձություններից է համարել Հայաստանում ազատ և կոռեկտ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: ԵԺԿ նախագահը Երևան է ժամանել կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեև Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԺԿ շրջանակներում
Վիլֆրեդ Մարտենս. «Շնորհակալություն ԱԺ-ի դռները քաղաքացիական հասարակության համար բաց պահելու համար»
Այսօր ԱԺ-ում էր ԵԺԿ նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարտենսը: Նա ելույթ ունեցավ, որտեղ մասնավորապես նշեց, որ ընտրված քաղաքական գործիչներից, կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր դերը. «Մեծապես կարեւորվում է քաղաքացիական ինստիտուտների դերը: Քաղաքացիները պետք է հեշտությամբ շփվեն այս տան հետ, ուստի խորհրդարանի աշխատանքը պետք է լինի թափանցիկ»: Նա շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին՝ քաղաքացիական հասարակության առաջ ԱԺ-ի
Լեզվաբանը` Էդիկ Մինասյանի գրքի մասին. Պատմությունը պետք է անկողմնակալ ներկայացնել
Այսօր «Հայելի» ակումբում գրականագետ Դավիթ Գասպարյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը խոսեցին ԵՊՀ պատմության ֆակուկտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած բուհական դասագրքից, որում ներառված են նաեւ «Մարտի 1»-յան դեպքերը: «Չորս տարի առաջ տեղի ունեցածը դեռեւս թարմ է ժողովրդի հիշողության մեջ: Այն մարդիկ, ովքեր մասնակիցը կամ ականատեսն են եղել «Մարտի 1»-ին, դասագրքում ներառվածի վերաբերյալ, բնականաբար, տարբեր գնահատականներ կտան:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԺԿ նախագահին
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: Նրանք քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների համատեքստում կարեւորելով ԵԺԿ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում: «Ժառանգություն» կուսակցությունը 2012թ. փետրվարից դիտորդի կարգավիճակով անդամակցում է ԵԺԿ-ին: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
ՀԱԿ հայտարարությունը. «Սա անարգանք է մայր բուհին՝ Երեւանի պետական համալսարանին»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արդեն մեկ շաբաթ է, ինչ հասարակական լայն քննարկման առարկա է ԵՊՀ կողմից բուհերի համար որպես ուսումնական ձեռնարկ հրապարակված «Հայոց պատմության»՝ Մարտի 1-ին վերաբերող հատվածը։ Այստեղ ընդդիմությունը մեղադրվում է ապօրինի հանրահավաքների, հրազեն կրելու եւ օգտագործելու, սպանությունների, խանութների կողոպուտի, մեքենաների հրկիզումների մեջ։ Տվյալ հատվածը ճշգրիտ պատճենումն է Մարտի 1-ի եւ հարակից իրադարձությունների մասին 2008թ. իշխանական վարկածի,
ՀՀԿ-ական մեծամասնությունը սպասում է ՀՀԿ-ական կառավարության հիմնավորումներին
ՀՀ կառավարությունը մերժել է 2013 թվականի պետական բյուջեում Ազգային ժողովի ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ ՀՀԿ խմբակցության առաջարկները: ՀՀԿ-ն, մասնավորաբար, առաջարկել էր արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացնել 50 մլն դրամով, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերը՝12 մլն դրամով, տրանսպորտային նյութերը՝ 30 մլն դրամով, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացնել 180 մլն դրամ, աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարներն ավելացնել 12


















































