Օրվա լրահոսը
Տուժողն ընդդեմ՝ Սերժ Սարգսյանի, ԱԺ-ի, ԿԸՀ-ի, ՍԴ-ի….
….ինչպես նաեւ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված, «Քաշաթաղ» հ/կ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը Ազգային Ժողովի, Սերժ Սարգսյանի, ԿԸՀ-ի, ՍԴ-ի, ՀՀ գլխավոր դատախազության՝ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ բողոք է ներկայացրել վճռաբեկ քրեական դատարան,
«Կա’մ ինքնաբացարկ, կա’մ նոր ընտրություն, կամ ժողովուրդը կորոշի իր անելիքը»
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է իր պահանջները եւ վստահեցնում, որ թե արյուն լինի՝ կլինի մյուս մայթից: «Կա’մ ինքնաբացարկ, կա՛մ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը»,- այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց իր պահանջները, թե երբ կդադարեցնի հացադուլը: Հարցին՝ անկախ բովանդակությունից կհետեւեք ու կառաջնորդվեք ժողովրդի պահանջո՞վ, նա պատասխանեց, որ ինքը եւ ժողովուրդն
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի և անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ: «Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության և հույսի հաղթանակով՝
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ի մասին «Թող ոչ մեկը չփորձի ինձ լարել ուրիշերի հետ»
Նա խոստացավ քաղաքացիներին, որ այս օրերին իրենց սրտակցությունն ու փոխանցած էներգիան տասնապատկված վերադարձնելու է: Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում լրագրողները հիշեցրին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ սրանից հետո բոլոր կուսակցությունները պիտի սպասարկեն ժողովրդի հաղթանակը, քաղաքացու շահը եւ իրավունքը, որ պետք է վայր դնել բոլոր կուսակցական դրոշները: Լրագրողը դա կապեց ԲՀԿ-ի հետ, որը հայտարարում
Անցյալ տարի ավելի շատ պայթյուններ են եղել
ԱԻՆ. «Եթե որեւէ խնդիր մարդուն անհանգստացնում է, ապա փրկարար ծառայությունն անմիջապես արձագանքում է»:
«Սիրահարվել կարելի է յուրաքանչյուր ժամանակ». Ո՞վ հասցրեց սիրահարվել գարնանը
19-ամյա Ռոզան պարտաստ է «վարակվել գարնանային սիրահարվածությամբ». «Մենք նորություն ենք ուզում՝ սիրահարվել, ուրախանալ, թախծել: Ինքս այդպիսի մեծ եռանդ ունեմ: Պատրաստ եմ նվիրվել ու սիրել մեկին»,-ասում է նա: Գարուն, ծաղիկներ, պայծառ և անձրևոտ եղանակ: Ընդունված կարծիք է ՝ գարունը սիրո եղանակն է, մարդիկ իրենց երկրորդ կեսին գտնում են գարնանը, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք կա սիրո
Համ պետության բեռն են թեթեւացնում, համ էլ` տաքսու վարորդների
«Ինքնակպչուն կտրոններով դեղին համարները փոխարինելով, բերելու է ֆինանսական բեռի թեթեւացման»:
ՄԻՊ գրասենյակ. Րաֆֆի Հովհաննիսյանին օրենքով թույլատրվում էր վրան տեղադրել
«Մեկ վրան տեղադրելն իրավաչափ է եւ օրենքին չի հակասում: Այսօր մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ շարունակում է պնդել, որ մեկ վրանի տեղադրումը չի հակասում օրենքին»,- Aravot.am-ին ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նրա խոսքերով, պաշտպանի ներկայացուցիչները խոսել են ոստիկանների հետ, բայց քանի որ պաշտպանի դիրքորոշումը խորհրդատվական բնույթ է
ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ուղիղ միացում
Սահմանադրական դատարանը հրապարակում է որոշումը ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումներով միասնական գործի վերաբերյալ: Դիտեք «Առավոտի» ուղիղ հեռարձակումը ՍԴ-ից:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 14-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Փակ է Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
«Շեփորի Պագանինի». Դուք հայերդ ի՜նչ խղճի ու սրտի տեր եք
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգին, որ կկայանա վաղը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հրավիրված են երեք հայտնի անուններ՝ շեփորահար Սերգեյ Նակարյակովը (Իսրայել), դաշնակահար Մարիա Մեյերովիչը (Բելգիա) եւ դիրիժոր Ջոն Վիկտորին Յուն (Հարավային Կորեա): Ներկայացվող ծրագիրը բաղկացած է պրեմիերաներից: Ֆիլհարմոնիկի հետ առաջին անգամ դաշնակահարն ու շեփորահարը կհնչեցնեն Հայդնի թավջութակի կոնցերտը՝ փոխադրված շեփորի համար, լարային նվագախմբի ընկերակցությամբ երաժիշտները
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ և երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ: «Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման և ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ և ձեր հարազատներին, ինչպես նաև նրա գրչակից ընկերներին և ընթերցողներին»,-ասված է Նախագահ
Վլադիմիր Գասպարյանի խիղճը կտանջվի՞
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ժառանգականներին չփորձել վրան տեղադրել այլեւս, մինչեւ ոստիկանապետը չհրամայի ոստիկաններին դա անել Այսօր Ազատության հրապարակում մինչ կսկսեր Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, ոստիկանները հայտարարեցին, որ քաղաքապետարանը թույլ չի տվել վրան տեղադրել, կկիրառվի վարչական տույժ: Քառոտանի անձրեւանոցն էլ պետք է տեղադրվի միայն անբարենպաստ եղանակների պայմաններում: «Վերջացրի՞ք, գնդապետ»,- արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես պիտի չխոսեի վրանի
Նոր Հաճընում աղբը ծառերին են կախում
Բակերի այն հատվածում, որտեղ մարդիկ պետք է զբոսնեն, երեխաները խաղան, ժամանակ անցկացնեն` աղբ է կուտակված: Նոր Հաճընի բնակիչները աղբը տոպրակներով կախում են ծառերից, դնում շենքերի բակերում ու ճանապարհներին: Տարածքում թափառող կենդանիներն էլ այն ցիրուցան են անում տարածքով մեկ: Աղբը տնից դուրս հանելու այս տարբերակը ընտրել են Նոր Հաճընի այն շենքերի բնակիչները, որոնց շենքերում աղբատար խողովակ
Դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել է աչքերը և հացադուլ հայտարարել
Այսօր Մարդու իրավունքների պատշպանի 116 թեժ գիծ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից ահազանգ էր ստացվել, որ դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել է աչքերը և հացադուլ հայտարարել: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգից անմիջապես հետո այցելել էին քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Հայկ Գալստյանին: Արդեն հանդիպման ժամանակ դատապարտյալը ժամանակավորապես քանդել էր կարերը, քանի որ աչքերի կոպերը թարախակալվել էին: Հայկ Գալստյանը աշխատակիցների հետ
Փոքրիկը «ստիպեց» հանդիսատեսին ոտքի կանգնել (Տեսանյութ)
4-ամյա փոքրիկ տղայի անկեղծ ու էմոցիոնալ կատարումը ստիպեց հանդիսատեսին ոտքի կանգնել: Bruno Mars-ի «Grenade» հայտնի երգը, շատերը կհիշեն նաև նրա կատարմամբ: Մանրամասները դիտեք տեսանյութում. Տիգրանուհի Թասլակյան
Քաղաքում «Նորմալ խանութ» կա
Վերջապես քաղաքում մի «Նորմալ խանութ» գտանք 🙂 Երևի սա նրա համար է, որ մարդիկ էլ չդժգոհեն ասելով՝ մի նորմալ խանութ էլ չկա… Հ.Գ. խանութում վաճառվում է «ամեն ինչ». դե անվանը համապատասխանում է էլի 🙂 Տիգրանուհի Թասլակյան
Քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղյա՞կ չէ քաղաքապետարանի որոշումներից
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սուրենյան փողոցում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական նիստը: Դատական նիստին ներկա էր հայցվոր կողմը՝ ներկայացուցիչը՝ Ղազարյան, պատասխանող կողմերը՝ «Մեծ մահակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը և քաղաքապետարանի ներկայացուցիչ Վահագն Պետրոսյանը: Շուրջ 1 տարի է Սուրենյան փողոցի բնակիչները համառորեն պայքարում են «Մեծ մահակ» ՍՊԸ-ի դեմ` ապօրինի
Հայտարարություն Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 14-ին ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ
2013 թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ անօրինական ուժային գործողություններով խոչընդոտեց Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրմանը: Միջադեպին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նույնպես ներկա են գտնվել
«Ժառանգության» պատասխանը Գուրգեն Եղիազարյանին. «Պարտադիր չէ որոշների նման լաչառ բաներ անել»
Իր ասելիքը որեւէ գնահատականի արժանի չէ: Դա պետք է ընդամենը արհամարհենք… նախանձից է, խանդից է, չեմ էլ փորձում խորանալ այդ ամենի մեջ:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի
Արամայիս Սահակյանը մահացել է
Մահացել է հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին, Բաշքենդ գյուղում (այժմ` Արծվաշեն): Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրաgույն դասընթացներին 1967թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ
Հայաստանի հավաքականը մեկնում է Թբիլիսի` Եվրոպայի առաջնություն
Մարտի 19-22-ը Թբիլիսիում անցկացվելու է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ամբողջական կազմով հանդես է գալու նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանին Վրաստանի մայրաքաղաք մեկնելու է շաբաթ օրը: Այսօր հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն Aravot.am-ին տրամադրեց այն ըմբիշների անունները, որոնք Թբիլիսիում մտնելու են մրցագորգ: Նրանք են. 55 կգ` Միհրան Ջաբուրյան, 60` Արթուր Առաքելյան, 66` Դավիթ Սաֆարյան,
ԲՀԿ-ում դեռ հստակ չէ՞
Արդյո՞ք հակասություն կա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ինչո՞ւ մինչ օրս պարոն Ծառուկյանը որեւէ ձեւաչափով չի հանդիպել եւ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու առիթով. Այս հարցին ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուիխանյանն այսպես է պատասխանում. «Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիներին առաջնայնորեն եւ հիմնականում հետաքրքրում է, թե քաղաքական ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Ծառուկյանն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին
Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով: Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է. «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները և շնորհավորանքները:
Տոննաներով կաթնամթերք, ալյուր ու ձկնամթերք ենք ներկրել
Մանկական սննունդ ներկրվել է 12 հազար 672.4 կգ, ալկոհոլային խմիչք` 79 հազար 653 կգ, ոչ ալկոհոլային խմիչք` 100 հազար 922.9 կիլոգրամ Այս տարվա մարտի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մեր երկիր է ներմուծվել 205 հազար 747.1 կիլոգրամ միս-մսամթերք, 202 հազար 725.5 կգ կաթ-կաթնամթերք, 4 հազար 58.6 կիլոգրամ ձուկ-ձկնամթերք: Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսում նշվել է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը
Երեկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական «Քեննոն բիլդինգ» մասնաշենքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` միջոցառմանը մասնակցել են Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի անդամները, Լեռնային Ղարաբաղի երիտասարդության եւ մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներ են ունեցել
414.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,630,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.49 դրամ:
ԿԸՀ-ի անգործությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանի մերկապարանոց ապացույցները
«ՍԴ-ում ընտրական վեճերի հետ կապված երբևէ այս աստիճան մերկապարանոց, ապացույցներից զուրկ դիմում չի քննվել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումներին, որոնք վիճարկում են «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ, որն այս
Հայագետ. «Ջուղայում ոչնչացված խաչքարերից ընդամենը 30-ն է վերականգնվել» (Տեսանյութ)
Մասնագետները` խաչքարագործության խնդիրների մասին


















































