Օրվա լրահոսը
«Չելսին» եւ ՄՅՈՒ-ն կհանդիպեն ապրիլի 1-ին
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» ակումբների լրացուցիչ հանդիպումը կայանալու է ապրիլի 1-ին՝ «Ստեմֆորդ Բրիջում», տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանդ ակումբները 2:2 խաղալով՝ չկարողացան ի հայտ բերել հաղթողին, որը կիսաեզրափակչում խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շեյխերը մտադիր են Չեմպիոնների լիգայի այլընտրանքային առաջնություն հիմնել
2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ ընտրված Քաթարի առաջին արքայական ընտանիքը մտադիր է աշխարհի ուժեղագույն ակումբների առաջնություն հիմնել, ինչը Չեմպիոնների լիգայի այլընտրանք է լինելու: «The Times»-ի փոխանցմամբ, Ամբիցիոզ նախագիծը արդեն անուն էլ ունի՝ «Dream Football League»: Սպասվում է, որ 24 ուժեղագույն ակումբների մասնակցությամբ անդրանիկ առաջնությունը կկայանա արդեն 1915 թվականին՝ Քաթարում եւ դրանից հետո երկու տարին մեկ
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներն են բողոքում (տեսանյութ)
Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան առիթով հարուցված քրեական գործում նախաքննական մարմինը ցանկացել է հնարավորինս շատ մարդ ներգրավվել,- կարծում է գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը եւ իր պաշտպանյալին համարում նրանցից մեկը։ «Նպատակը այն է եղել, որպեսզի մարդկանց քանակը մեղադրյալների ավելացնեն, այդ դժգոհությունները մեղմելու առումով, նպատակը եղել է, ոչ թե բուն հանցագործներին կամ հանցագործություն կատարած
Էպոսագետին մտահոգում է սնունդը
Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը անազատության մեջ իրեն շատ լավ է զգում: Այսօր «Ա1+»-ին հայտնեց Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Պաշտպանը այսօր է այցելել Վարդան Սեդրակյանին եւ նշեց, որ նրա տրամադրությունը շատ բարձր է, իսկ միակ մտահոգությունն այն է, որ խցակցին դրսից սնունդ չեն բերում: «Նրա առողջական վիճակը եւս շատ լավ է»,- նշեց փաստաբանը:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոն Մարթենսը պատասխան պիտի տա իր վարքի համար»
Եթե ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի տեսակետը դառնա ողջ ԵԺԿ-ի տեսակետը, «Ժառանգությունը» կդիտարկի ԵԺԿ-ի անդամակցությունը դադարեցնելու հարցը: Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել՝ ԵԺԿ-ի առաջնոդի հետ հանդիպելու: Ինչպես հայտնի է, ԵԺԿ առաջնորդն արդեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու ապակցությամբ: Հաշվի առնելով, որ «Ժառանգությունը» ԵԺԿ անդամ է, այսօր Ազատության հրապարակի բացօթյա ասուլիսում լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է դիտարկեք
Հայ շախմատիստները կմեկնեն Լեհաստան
Մայիսի 5-ից 16-ը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անցկացվելու է Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հեղինակավոր այս մրցաշարին մասնակցել նախապատրաստվում են նաեւ Հայաստանի մի խումբ ներկայացուցիչներ: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի առաջնությունում մեր երկրից հանդես են գալու գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը, Հովհաննես
«Ցավալի է, որ Սաֆարովի դեպքը կապում են ՆԱՏՕ-ի հետ». ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
Ռամիլ Սաֆարովի գործի մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն արձագանքել է, որովհետև կան մարդիկ, որոնք սխալմամբ այն կապում են ՆԱՏՕ-ի հետ. այսպիսի կարծիք հայտնեց ՆԱՏՕ/ԳՀԽ Հարավ Կովկասյան կապերի սպա Վիլյամ Լահուն՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի ուսանողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Այդ դեպքը (սպանությունը) տեղի է ունեցել Հունգարիայի դասընթացների ժամանակ, այդ դասընթացները Հունգարիայում
Կռվարար էմոցիոնալ բանաստեղծին Ազատության հրապարակից ոստիկանները տարան (Տեսանյութ)
Հայհոյանքներ՝ օպերայում: Այսօր առավոտյան Ազատության հրապարակում միջադեպ էր եղել՝ բանաստեղծ ոմն Խաչիկ Կիրակոսյանի մասնակցությամբ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ նա հավաքված մարդկանց անվանել էր առանց Համբոյի Գիքորներ, վիրավորել կանանց եւ մի լավ տեսարան սարքել: Երեկոյան Խաչիկը նույն ոճով եկել էր Ազատության հրապարակ: Այս անգամ թիրախը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Պահանջում էր նրանից ԱԺ-ում բարձրացնել իր սրտով հարցեր:
Դասադուլ Հովքում. դպրոցի տնօրենը հրաժարական է տվել
Մրցույթ է հայտարարվել ուսուցչի ոչ թափուր տեղի համար: Մարտի 13-ին Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցում դասեր չեն կայացել: Այդ կերպ դպրոցի ուսուցիչներն իրենց բողոքն են արտահայտել դպրոցի անգլերենի ուսուցչի տեղի համար մարտի 15-ին մրցույթ անցկացնելու մասին դպրոցի կառավարման խորհրդի որոշման դեմ: Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը տպագրվել է մարզային «Տավուշ» թերթում, որը փաստացի մարզպետարանի պաշտոնաթերթն է:
Կապիտան Մանուկյանի պաշտպանը ծափահարեց, երբ մեղադրողը պահանջեց 13 տարվա ազատազրկում
Մեղադրողը մնացածների համար պահանջեց 2-4 տարվա ազատազրկում: Մարտի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Նիստում մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը հանդես եկան շուրջ 60 էջ կազմող մեղադրական ճառով: Մեղադրողների ճառի հիմնական բովանդակությունն այն էր, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետն ավարտած Արտակ Նազարյանը, հիմնական աշխատանք
20 միլիոն դրամ` ազգային փոքրամասնություններին
Կառավարությունն ամենաշատը ուկրաինացիներին փող կտա Հայաստանի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին կառավարությունը 20 միլիոն դրամ կհատկացնի: Այս մասին վաղը կառավարությունն իր հերթակական նիստում որոշում կկայացնի: Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը՝ գումարը բաշխվելու է նախագահի օգնականին կից գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների միջեւ: Այս կազմակերպություններին տրամադրվող գումարը, ըստ կառավարություն ներկայացրած փաստաթղթի, օգտագործվում
Ում մեծ ականջներն է տեսնում Էդուարդ Շարմազանովը
«Նախ՝ չեմ ճանաչում այդ մարդուն. շատ ուրախ եմ, որ ծնողներիս մասին նման կարծիք ունի, սակայն կարող եմ ասել, որ ինքը մի քանի բան է ասել, որ ակնհայտ սուտ է»: «Ես մեկ անգամ, ամիսներ առաջ, նման անհեթեթ հրապարակման արդեն անդրադարձել եմ եւ, կարծում եմ, մեծ պատիվ կլինի այդ նյութը պատվիրողների համար, որ կրկին միեւնույն անհեթեթությանը
Վահան Թումասյանն ու Տեքստիլի Եղիշեն` Գյումրու ավագանու նիստում ունեցած լեզվակռվի մասին
Երեկ Գյումրու ավագանու նիստի ավարտին քաղաքի քարուքանդ փողոցների թեմայով լեզվակռիվ էր ծավալվել ավագանու անդամ Եղիշե Պողոսյանի և «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի միջև: Այս ամենը փորձել էր սաստել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` հարցնելով ` «քեզ ի՞նչ եղավ Եղո, ճիշտ է ասում՝ երկրորդական փողոցները վատ վիճակում են », սակայն հարցերը պարզել են միջանցքում: Քաղաքապետարանի բաժնի
«Կարեւոր խնդիրը, որը կարող է լուծել Րաֆֆի Հովհաննիսյանը, դա ուժեղ ընդդիմություն ձեւավորելն է». Նարեկ Գալստյան
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի ձեւը, իշխանության կողմից փոխզիջման չգնալը, եւ ստեղծված իրավիճակի ավարտը, ասաց, որ որքանով ինքն է հետեւում հայտարարություններին՝ իշխանությունը համագործակցության առաջարկություններ անում է, սակայն՝ «հարցն այն է, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանություններից, նոր ընտրություննե՞ր, որն իրատեսական չէ, եւ իրավական, քաղաքական տեսանկյունից հիմք չունի: Խարհրդարանական ընտրություններ
Ֆոկուսնիկն ու Րաֆֆի Հովհաննիսյանը
Աճպարարը խոստանում է, որ ուրբաթ օրը, հնարքով թե առանց հնարքի, Ազատության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինի: Այս պահին Ազատության հրապարակում նստացույց անողներին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ներկաներին զբաղեցնում է աճպարար Վարդան Ամիրյանը: Նա զանազան հնարքներ է ցույց տալիս եւ զվարճացնում ներկաներին: Իր խոսքում աճպարարը բացատրեց, որ աճպարարական հնարքները՝ ֆոկուսները, հետաքրքիր են, երբ մարդիկ չեն
Դատապարտյալը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր լուսադեմին ինքնավնասման է դիմել ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զավեն Մակարյանը: Շինանարարության համար նախատեսված այրող հեղուկ- լուծիչը (растворитель) նա լցրել էր իր վրա: Մեր տեղեկություններով՝ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ Այրվածքաբանության կենտրոն, որտեղ նա գտնվում է չորս հսկիչների հսկողության ներքո: Նախնական տեղեկության համաձայն՝ նման վարքի պատճառը եղել է երեկվա դատական նիստը,
Մարտի 18-ին` ջրհեղեղ
Պահուստավորվեք ավազի պարկերով, թանկարժեք իրերն էլ բարձր տեղերում դրեք: Պետք է միշտ պատրաստ ունենալ աղետի կապոց, եթե ունեք թանկարժեք իրեր, ապա դրանք բարձր տեղերում դրեք, ինչ գույք ուենք, որը ջուրը կարող է քշել-տանել`ամրացրեք, կապեք, իսկ այն գյուղացիներն էլ, որոնք գետերին մոտ տարածքներում գյուղատնտեսական նպատակներով թունաքիմիկատներ ունեն պահած, ապա դրանք էլ պետք է հեռացնեն եւ
«Ես իմ կյանքը առանց սպորտի, մարզական լրագրության չեմ պատկերացնում». Գայանե Աբասյան
«Վերևից կապույտ, ներքևից կապույտ»: Սա 19-ամյա Գայանե Աբասյանի ստեղծագործություններից մեկի վերնագիրն է: Երիտասարդ լրագրող-բանաստեղծուհին դա գրել է 2 տարի առաջ, ինչպես ինքն է ասում՝ իր հասունության շրջանում: «Դա մի շրջան էր, երբ ես անհոգ էի, հանգիստ, խաղաղ: Շուրջս կապույտ էր, կարծես ինչ-որ ճոճանակ լիներ, ու ես հանգիստ ճոճվեի: Ես կարող էի թեթևությամբ նայել այն ամենին,
Անուշ Քոչարյան. «Պիեսիս շուրջ քննադատությունն ինձ հարազատ եզրեր ունի» (տեսանյութ)
Տեղի ունեցավ երիտասարդ գրող Անուշ Քոչարյանի «Ֆաուստուտոպիա» պիեսի հանրային ընթերցումը: Այսօր «Թոմ Քոլինզ» ակումբում կինոգետների, ռեժիսորների եւ գրողների ներկայությամբ տեղի ունեցավ երիտասարդ գրող Անուշ Քոչարյանի «Ֆաուստուտոպիա» պիեսի հանրային ընթերցումը: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ պիեսը գրվել է 2012 թ.-ի մայիսին եւ մեկ ամսվա ընթացքում թարգմանվել անգլերեն. «Այն ներկայացվել է BBC-ի ռադիոպիեսների համաշխարհային մրցույթում:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Առաջին հերթին տառապում է իմ ընտանիքը»
Նա «տաքուկ տեղերից» քննադատող չարակամներին ուրախացրեց, ասելով, որ այս անգամ 15 օրից շատ կտեւի իր հացադուլը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հայտարարությունները, որ դուք ձեզ փակուղու առաջ եք կանգնեցրել՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով: Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այսօր ոչ ես, ոչ հայ ժողովուրդը փակուղու
Քաղաք, որտեղ բնակվում են միայն երեխաներ (Ֆոտոշարք)
Մեքսիկայուն գործող «Kidzania» անվանումն ստացած նախագիծը, հնարավորություն է տալիս երեխաներին աշխատել և զվարճանալ: Արհեստական քաղաքում հայտնվելու համար երեխաներին անհրաժեշտ է հատուկ թևնոցներ, որպեսզի ճշտված լինի նրանց գտնվելու կոնկրետ վայրը և մի քանի կիդզու` մեքսիկական թղթադրամներ: Երեխաների մոտ եղած գումարը չպետք է գերազանցի սահմանված չափը, իսկ այդ չափը չի բավականացնի վերջիններիս և նրանք ստիպված կլինեն աշխատել:
Սահմանադրական դատարանը մերժեց բոլոր միջնորդությունները եւ մտավ խորհրդակցական սենյակ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները եւ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես են եկել մի շարք միջնորդություններով, այդ թվում՝ գործի վարույթը կասեցնելու, վկաներ հրավիրելու (մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանին, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանին), 1988 ընտրատեղամասերից քվեաթերթիկներով լի պարկերը դատարան բերելու եւ բացելու,
Աշտարակի խճուղով կարելի է անցնել 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղով՝ 70 կմ/ժ արագությամբ
Երևան քաղաքում տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ Բազմաթիվ քաղաքացիների, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների առաջարկություններով` ճանապարհային ոստիկանությունը կրկին ուսումնասիրություններ է կատարել, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները` Երևան քաղաքում, արագաչափ սարքերի տեղադրման երկու ճանապարհահատվածներում, տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից
Ուժեղ քամու հետեւանքով ավերածություններ են եղել Սյունիքի մարզում
Սյունիքի մարզում դեռեւս երեկ ուշ երեկոյան սկսած ուժեղ քամին չի դադարել նաեւ այսօրվա ընթացքում: Ուժեղ քամու հետեւանքով մարզի մի շարք համայնքներում ավերածություններ են եղել, անհատական տների, անասնագոմերի, դպրոցների եւ համայնքային սեփականության շենքերի տանիքներ վնասվել, մի շարք գյուղեր էլ ուժգին քամու պատճառով հոսանքազրկվել են: 2 ժամից ավելի է հոսանքազրկված են Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան եւ
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գերտերությունների մասին. «Իրավունք չունեն դասեր տալու»
Նա հորդորեց Սերժ Սարգսյանին շնորհավորող երկրների ղեկավարներին, որ «եթե ունեն ինքնասիրություն եւ խիղճ»՝ հարգեն Հայաստանի ռեալ պոլիտիկը: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական բացօթյա ասուլիսն էր հրավիրել: Լրագրողների հարցին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա կամ ԱԺ դահլիճում կամ Մարզահամերգային համալիրում, Ձեր կարծիքով սա չի՞ նշանակում, որ իշխանությունը փորձում է մտնել ետնամուտքից, նա պատասխանեց,
Ставрополь. «Հայաստանի քաղաքացին մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործությունների համար»
Ժելեզնավոդսկի դատարանը «բռնաբարության», «սպանության» և «գողության» հոդվածներով դատավճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Հայտնում է «Ստավրոպոլ» լրատվականը: Ըստ հետաքննության, 2012թ. հուլիսի 2-ին Մուրադ Գայամյանը ալկոհոլի ազդեցության տակ իր ծանոթուհուն տարել է Ժելեզնավոդսկ քաղաքի լճի պահակային տնակ և բռնաբարել: Այնուհետև Գայամյանը ապօրինաբար մուտք է գործել մոտակայքում գտնվող սրճարանը, սպանել է պահակին, գողացել մոտ 80 հազար
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների թվաքանակ ե՞ն ապահովել
Հարսնաքարի գործով ձերբակալված Արմեն Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, այսօր` գործով հերթական դատական նիստի ժամանակ, դժգոհեց, որ նախաքննության մարմինը ամբաստանյալների թվաքանակ ապահովելու նպատակով շինծու մեղադրանքներ է ներկայացրել հանցագործության հետ կապ չունեցող անձանց նկատմամբ: Նա դատարանին միջնորդեց հետազոտել իր պաշտպանյալ Նորայր Հայրապետյանի` ոստիկանություն ներկայանալու վերաբերյալ արձանագրությունը: Նրա խոսքերով, իր պաշտպանյալը ինքնակամ ոստիկանություն է ներկայացել եւ մինչ այդ
Ուկրաինայի իշխանություններից հայաստանցի եզդիները արդար դատավճիռ են պահանջում (Տեսանյութ)
Ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացի Մերաբին Ուկրաինայում մեղադրում են գործընկերոջ սպանությունը պատվիրելու մեջ
Ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել գործող կարգը պարզեցնելուն ուղղված առաջարկություններով
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության օրենքների և կառավարության որոշումների նախագծեր, որոնց նպատակը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հեշտացնելն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելն է: Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նպատակը և առաջնորդվելով
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում: Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ


















































