Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Բարոզու. Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան լավագույն առաջընթացն են գրանցել

Նոյեմբեր 30,2012 23:02

Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան այն երկրներն են, որոնք լավագույն առաջընթացն են գրանցել Արեւելյան Գործընկերության շրջանակներում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ժոզե Մանուել Բարոզուն այս  մասին ասել է այսօր՝ Երեւանում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան Գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք շատ լուրջ ներդրում պիտի կատարենք 2013 թ.-ի դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովում: ԵՄ հաստատակամ է շարունակել արեւելյան գործընկերների հետ համագործակցությունը: Կոչ եմ անում մեր գործընկերներին պահպանել իրենց հավակնությունները: Մենք համարում ենք ձեզ եվրոպական արժեքների ընտանիքի անդամ եւ միասին կարող ենք անել ավելին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930