Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում ամենամեծ թենիսի ռակետը

Նոյեմբեր 30,2012 19:56

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ներկայացվել է թենիսի աշխարհում ամենամեծ ռակետը, որը ստեղծվել է հանրահայտ ամերիկացի թենիսիստուհի Բիլի Ժան Քինգի պատվին: Հսկայական ռակետը ստեղծել է դիզայներ Աշրիտա Ֆուրմանը, ում աշխատանքներից 151-ը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում: Ռակետը 22.2 անգամ ավելի է մեծ է սովորական տարբերակից: Դրա ստեղծմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից` Նոր Զելանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից մասնագետներ:

Բասկետբոլը ստեղծվել է 1891թ.-ին` Սպրինգֆիլդի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից: Բասկետբոլն առաջին անգամ, որպես օլիմպիական սպորտաձև, ընդգրկվել է 1936թ.-ին` Բեռլինի 11-րդ ամառային օլիմպիական խաղերում:

 

Մարդկության պատմության առաջին «Միսս Աշխարհը» ճանաչվել է ծագումով աբխազուհի Քերիման Խալիսը: Մրցույթն առաջին անգամ անց է կացվել 1932թ.-ին Բելգիայում: Քերիմանը Միսս աշխարհ էր դարձել` հաղթելով իր 28 մրցակցուհիներին: Այն ժամանակ` 80 տարի առաջ, սակայն, մրցույթի հաղթողը կրում էր «Գեղեցկության թագուհի» տիտղոսը: «Միսս Աշխարհը» սկսեց շրջանառվել ավելի ուշ:

Ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը ընդհանուր թվով 500-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, 200-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ, խաղացել է մոտ 40 ֆիլմում:
Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930