Օրվա լրահոսը
Դեպարդյեի «արկածները» Ռուսաստանում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն շաբաթ օրը կարճատեւ այցով Սոչիում էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր նստավայրում անձամբ դերասանին է հանձնել Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը։ Սոչիից Դեպարդյեն մեկնել է Սարանսկ, որտեղ նրան դիմավորել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը։ Ֆրանսիացի դերասանին նույնիսկ բնակարան են նվիրել Մորդովիայի մայրաքաղաքում, ավելին` առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը, որից Դեպարդյեն հրաժարվել
Քամին ձյուն կբերի՞ (Տեսանյութ)
Այսօր Երեւանում քամին խաղում էր նախորդ աշնան հետքերի հետ։ Աղմուկով ու սուլոցով թռցնում էր տերեւները՝ միաժամանակ քաղաքի փոշին բարձրացնելով։ Ձմռան երկրորդ ամիսը կիսվում է, իսկ մայրաքաղաքում թվում է՝ խորը աշուն է։ Երեւանում ամպամած է, տաք, բայց քամու շնչառությամբ եղանակ։ Օդերեւութաբանները մինչեւ հունվարի 10-ը Երեւանում ժամանակ առ ժամանակ կանխատեսում են ձյուն։ Ըստ «Հայհիդրոմետի»՝ հունվարի 7-10-ը հանրապետության
Նախագահի թեկնածուն՝ նախագահի նախկին թեկնածուների մասին. «Հիմա ՀՀԿ-ի պադվալներում վարձով են ապրում»
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը պատրաստվում է վաղը վճարել: Ինչպես ինքն է ասում՝ միտումնավոր է վճարումն այսքան ժամանակ ձգձգել, որ որոշ մարդիկ մի լավ նյարդայնանան: «Որ որոշ ուժեր՝ հատկապես հասկանալի կենտրոններից, մի քիչ նյարդայնանան դրա համար ուշացումով եմ վճարելու, բայց օրենքով սահմանված ժամկետում: Այս օրերին աշխատանքային օր
Դեւիդ Բեքհեմը Ամանորը եւ Ծննդյան տոները նշելու համար ծախսել է $ 500 հազար
The Sun-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլային գերաստղ Դեւիդ Բեքհեմը խախտել է Ամանորը եւ Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը եւ կնոջ՝ Վիկտորիայի, ու երեխաների հետ մեկնել Մալդիվյան կղզիներ: 12 օրվա համար նա One & Only Rah ամենաշքեղ հյուրանոցում ամրագրել է մեկ հատ VIP համար, որտեղ մեկ գիշերն արժե $13 հազար, եւ երեք նմանատիպ համար՝ յուրաքանչյուրը $ 6
Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում այս տարի ծեծկռտուք չեղավ
Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է նաեւ Պատրիարքի առաջիկա ընտրության մասին։ Վերջին տարիներին Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը մաքրելիս «ավելակռիվներ» էին տեղի ունենում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որոնց ժամանակ արաբ ոստիկանները «կարգի էին բերում» հայ հոգեւորականներին, որոնց թիվը ըստ 2008 թվականի համաձայնագրի 7-ն էր` 25-ից ավելի հույների, շատ դեպքերում`
Ինչպես է գործազուրկ էպոսագետը մուծել ընտրագրավը
Նախագահի պաշտոնի` էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը թեեւ, ըստ ԿԸՀ ներկայացրած համապատասխան փաստաթղթի, չի աշխատում բայց կարողացել է մուծել 8 մլն դրամ ընտրագրավը: Որտեղի՞ց Վարդան Սեդրակյանին այդ գումարը, երբ թեկնածուներից շատերը հենց ընտրագրավը չմուծելու պատճառով հնարավոր է չգրանցվեն ԿԸՀ-ում: Yerkir.am-ի այս հարցը փոքր-ինչ բարկացրեց էպոսագետ թեկնածուին: Նա նշեց, որ ՀՀ-ում չկա այնպիսի աշխատանք, որ մարդն աշխատի
Արթիկի նորահռչակ թեմի եկեղեցիներում տրվեց Սուրբ Ծննդյան ավետիսը
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ Այս խոսքերով հունվարի 5-ի երեկոյան Արթիկի նորահռչակ թեմի եկեղեցիներում տրվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը: Եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ («ճրագալույց» նշանակում է ճրագ վառել, որը խորհրդանշում է Բեթղեհեմյան Աստղը): Այդ երեկո եկեղեցիները լեփ-լեցուն էին մարդկանցով, հատկապես մեծ էր երիտասարդների թիվը, որոնց ձեռքերին վառված ճրագները
Ձևավորվել են 1988 տեղամասային կենտրոններ
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձևավորվել են 1 988 տեղամասային կենտրոններ: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն հունվարի 19-ից մինչև 24-ի ժամը 18-ը: ՏԸՀ-ների առաջին նիստերը տեղի կունենան հունվարի 27-ին` ժամը 12-ին: ՏԸՀ-ները կունենան
Ռուբեն Թորոսյանը Գլխավոր դատախազություն եւ ԿԸՀ է ուղարկել հաղորդագրություն 44 ընտրախախտումների մասին
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 44 ընտրախախտումների մասին /08.12.12 – 06.01.13թ.թ./ Այսօր ՀՀ Գլխավոր դատախազություն և ԿԸՀ ենք ուղարկել հաղորդագրություն 44 ընտրախախտումների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ՀՀ Նախագահի ընտրության արդյունքների վրա /կցվում է/: Այդ հաղորդագրությունն ուղարկել ենք նաև իրավասու միջազգային կազմակերպություններին, այդ թվում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Եթե նախորդ ընտրության ներկա փուլում, պետական հսկայական միջոցների հաշվին ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացվում
Վարորդներին Գյումրիից մայրաքաղաք հասնել չի հաջողվում
Քիչ առաջ Aravot.am-ը ահազանգ ստացավ Գյումրիից Երևան ուղևորվող վարորդներից մեկից այն մասին, որ անանցանելի ու անտեսանելի է Լանջիկի հատվածը: Մոտ 15 մեքենաներ այսպես ասած «լռվել են» ` սպասելով ճանշինների ու փրկարարների միջամտությանը: Ու քանի որ վերջիններիս օգնությունը ուշացել է, հետևաբար և վարորդները ստիպված են վերադառնալ Գյումրի: Նրանք մեզ ներկայացրեցին, որ մի կերպ են կարողանում վարել
Որոշ ճանապարհներ ժամանակավորապես փակ են կամ դժվարանցանելի
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված
Խառը գործի տարօրինակ շարունակություն
Իջեւանցի 14-ամյա Դավիթ Դավթյանը հունվարի 6-ի երեկոյան էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել մի շարք լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանի եւ ոստիկանության լրատվական ծառայություններին: Ռուսերեն գրված նամակում նա հայտնում է, որ պատրաստվում էր իր մոր հետ 2013թ. փետրվարին լքել Հայաստանը, որ իրենք ապրում են տատի մոտ եւ վաճառել են այն բոլորը, ինչ հնարավոր է վաճառել: Որոշ գումար
Գյումրիում դեռ 1926թ. երկրաշարժից հետո կառուցված «բարաքները» բնակելի են (Տեսանյութ)
Գյումրիում հիմա էլ, թեև հատուկենտ, կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի են: Այդ փայտաշեն տները, կառուցված ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ: Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: Դրանք կառուցվել են նախկին Լենինականի մի
Ժամանակավորը եւ մշտականը
Սա Բեթհովենի 8-րդ («Պաթետիկ») դաշնամուրային սոնատի երկրորդ մասն է: Ստեղծագործությունը գրվել եւ հրատարակվել է 1799 թվականին: Իսկ սա 30 տարի առաջ գրված մի երգ է, որը կոչվում է «Midnight blue» («Գիշերային թախիծ»): Խոսքերը հետեւյալ են՝ Midnight blue, so lonely without you Dreams fed by the mem’ries, oh let the music play Midnight blue, those treasured
Փրկարարները ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց
Հունվարի 6-ին, ժամը 17.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարանի ծննդատուն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց մեքենա: Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի վատ տեսանելիության եւ անանցանելիության պատճառով հրշեջ փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետեվ մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «ԶԻԼ 131» մակնիշի բեռնատարով: Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նիգավանի խաչմերուկի մոտ, փրկարարները ծննդկանին
Ասադը խաղաղություն հաստատելու նոր ծրագրով է հանդես եկել
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի օրը հանդես է եկել պատերազմից ավերված երկրում խաղաղություն հաստատելու նոր նախաձեռնությամբ: Դամասկոսի Օպերայից հեռուստատեսային ուղերձով դիմելով սիրիացիներին` Ասադը առաջարկել է ազգային հաշտության գագաթնաժողով անցկացնել եւ նոր Սահմանադրություն մշակել: BBC-ի փոխանցմամբ` սա անցյալ տարվա հունիսից ի վեր Ասադի առաջին հանրային ելույթն էր: Իր ելույթում Սիրիայի նախագահը ընդդիմադիրներին անվանել է «արեւմտյան խամաճիկներ»
27-ամյա երիտասարդը ոչ սթափ վիճակում շրջվել է ավտոմեքենայով
Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Էդգար Ռենյովը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 33ՕU 347 համարանիշի ավտոմեքենան, Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց ընթանալիս` թունելից դուրս գալիս ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ բախվել է բաժանարար բետոնե պատին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,
Բռնաբարված հնդկուհու հայրը հայտնեց նրա իսկական անունը
Վեց հարբած տղամարդիկ Դելիում դեկտեմբերի 16-ին բռնաբարել ու ծեծել էին 23-ամյա ուսանողուհուն ավտոբուսում, երբ նա կինոթատրոնից վերադառնում էր ընկերոջ հետ: Չնայած բժիշկների ջանքերին՝ դեկտեմբերի 29-ի գիշերը նա մահացավ: РИА Новости-ին վկայակոչելով բրիտանական Sunday People-ի կիրակնօրյա համարը՝ հայտնում է, որ դաժան բռնաբարության հետեւանքով զոհված ուսանողուհու հայրը որոշել է հայտնել իր դստեր իսկական անունը՝ Ջոթի Սինգհ Փանդի (Jyoti Singh Pandey): Մինչ այդ
«Ինձ համար Ամանորն էլ է սկսվում հունվարի 6-ից». Ինչպե՞ս ենք նշում Սուրբ ծնունդը
Երեկ՝ հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան տոնի առթիվ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվեց Սբ. Պատարագ: Սբ. Ծննդյան տոնը շարունակվում է մինչ այսօր գիշեր: Նոր տարվա հրաշքն իրականում սկսվում է հենց Սբ. Ծննդյան տոնին, երբ մարդիկ եկեղեցուց ճրագ են բերում ու այդպես օրհնում իրենց տունը: 41-ամյա Ալինա Աղաբեկյանը ևս այդ օրինակին է հետևել, ճրագը բերել
Նախագահի ԲՀԿ-ական թեկնածու. «Ես հնարավորություն ունեմ ընտրությունները 54 օրով հետաձգելու»
ԿԸՀ իր փաստաթղթերը ներկայացրած ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը չկարողացավ վճարել 8 միլիոն դրամ գրավը, այդ պատճառով նրա թեկնածությունն առայժմ չի գրանցվել: Ռ. Այվազյանը գումարը չվճարելու համար մեղադրում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով մեղադրանքի մանրամասների մասին՝ նա նշեց, որ 2001թ. Խ. Հարությունյանն իր եղբոր անունով ջրի գնով
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ, այդ թվում` անչափահասներ
Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում` Ծաղկունք գյուղի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող Էջմիածին քաղաքի բնակիչ 53-ամյա Ալբերտ Մուրադյանի վարած «ՎԱԶ 21-07» մակնիշի 22 ՏՍ 802 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է
Թուրքմենիայում օրենք են ընդունել` մամուլի ազատության մասին
Թուրքմենիայում ուժի մեջ է մտել ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենքը, որն առաջինն է այդ երկրի պատմության մեջ: Ըստ Թուրքմենինֆոի` համապատասխան իրավական ակտը ստորագրել է երկրի նախագահ Ղուրբանգուլի Բերդըմուհամեդդովը (լուսանկարում): Այս նոր օրենքը երկրի քաղաքացիներին տալիս է մատչելի հասանելիություն արտասահմանյան ԶԼՄ-ներին, արգելում է գրաքննությունը եւ պաշտոնական անձանց կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտումը: «Ոչ ոք չի կարող արգելել կամ
Սուրբ ծննդյան նկարներ (Ֆոտոշարք)
Fishki.net-ը հայտնում է, որ Աստվածաշնչում նշված չէ Հիսուս Քրիստոսի ծննդյան հստակ ամսաթիվը: Շատ պատմաբաններ ենթադրում են, որ նա ծնվել է աշնանը: 4-րդ դարում, երբ Կաթոլիկ եկեղեցին Սուրբ ծնունդը տոն է ճանաչել, հուլիոսյան օրացույցով ընտրվել է դեկտեմբերի 25-ը: Սակայն Գրիգորյանի օրացույցով այդ օրը համընկնում է հունվարի 7-ին: Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` Հունվարի 6-ին տեղ-տեղ, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-8-ը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ը կնվազի ևս 3-5 աստիճանով: Երևանում` Հունվարի 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան. «Մարդկանց մեծ մասը ճրագը տանում է տուն եւ դնում դաշնամուրի կամ պահարանի գլխին»
«Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս». այսօր Սուրբ Ծննդյան տոնն է: Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը ասում է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից. «Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության
Դեպարդյոն հյուրընկալվել է Պուտինի Սոչիի նստավայրում
Ռուսաստանի 1-ին ալիքը այսօր առավոտյան ցուցադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի հանդիպումից կադրեր: Հիշեցնենք, որ Դեպարդյոն երեկ երեկոյան չարտերային թռիչքով ժամանել է Սոչի, որտեղ նրան հյուրընկալել է Ռուսաստանի նախագահը եւ հանձնել ՌԴ քաղաքացու անձնագիրը:Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, ինչպես նաեւ` РИА Новости-ն: Պաշտոնական Կրեմլը հայտնում է, որ Պուտինը
Ինքնասպանությունը կանխվել է
Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ Կիևյան կամրջից փորձում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ-ից ահազանգի մասին տեղեկացրել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատողների հետ կարողացել են կանխել երիտասարդի ինքնասպանության
Հրանտ Մարգարյան. «Չեզոքություն՝ հանուն Սիրիայի հայերի անվտանգության»
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարյանի համաձայն, Սիրիահայ համայնքի կարգավիճակն արգելեց նրան կողմնակալ հայացքներ ունենալ. առանձնահատկություն՝ որը պետք է միջազգային հանրային կարծիքը հասկանա։ Լոյս է տեսել France-Arménie ամսագրի 2013թ. հունվարի համարը, որը հիմնականում նվիրված է Սիրիահայ համայնքին։ Համարում ֆրանսերենով լույս է տեսել լրագրող Վահէ Տէր Մինասեանի վարած հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Ստորեւ՝ հարցազրույցի հայերեն բնագիրը։ Հարցազրույցը կատարվել
Այծային բիզնես (ֆոտոշարք)
Ռուս բլոգեր zyalt-ը, որը պարբերաբար հրապարակում է իր ուղեգրությունները՝ Գվատեմալայում հանդիպել է մի տղամարդու, որը քայլում էր այծերի հետ: «Դե, քայլում էր ու քայլում: Հետո ի՞նչ, կարող է՝ որոշել էր քաղաքի կենտրոնում արածացնել իր այծերին»,- գրում է բլոգերը: Սակայն պարզվել է, որ դա այծի կաթի վաճառական է: Նա քայլում է քաղաքի կենտրոնում իր այծերի հետ եւ անցորդներին


















































