Օրվա լրահոսը
«Աֆղանստանի պատերազմի հետքերը»
«Ինտերնացիոնալիստ-մարտիկների կոմիտեն» ավելի քան 20 տարի է, ինչ անհետ կորած զինծառայողների որոնում է իրականացնում։ «Ինտերնացիոնալիստ-մարտիկների կոմիտեի»աշխատանքների շնորհիվ 2013թ.-ի փետրվարի 23–ին Գերատ աֆղանական գավառում հաջողվել է գտնել ողջ մնացած նախկին խորհրդային զինվորի, որը Աֆղանստանի պատերազմական գործողությունների ընթացքում (1979–1989 թթ.) անհետ կորած էր համարվում։ Այս իրադարձության մասին ավելի մանրամասն «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամրջի ձևաչափով
Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մարտի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Աշոտ Մանուչարյան. 2013-ին դասադուլն արգելեցին, 2008-ին էլ երթուղայինների առաջը փակեցին
«Եկեք մենք՝ ժողովուրդս ստեղծենք Սահմանադրական դատարան, գուցե այդ ժամանակ պարզ լինի՝ ով խախտեց սահմանադրական կարգը երկրում»,-ասում է Աշոտ Մանուչարյանը: «Իշխանությունը չի կարող ստեղծել մի այնպիսի համակարգ, որում ժողովուրդը ապրի նորմալ պայմաններում. իշխանությունը գտնվում է քսակի փիլիսոփայության մեջ: Դրան հասնելու ունակ է միայն շարժումը, որ, իհարկե, գտնվում է քսակի ազդեցության տակ, սակայն այն աստիճանի չէ, ինչ
Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ (Ռումինիա,Եգիպտոս, Ֆրանսիա, Լիբանան) Ռումինիա
Մարտի 3-ին Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սումգայիթի ողբերգության նահատակների հիշատակին մատուցվեց պատարագ եւ հետպատարագի հոգեհանգստի արարողություն` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ եւ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության ներկայացուցիչների, մեծ թվով ռումինահայերի մասնակցությամբ: Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինահայոց միության եւ Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի
Հանձնարարվել է վերանայել և հնարավորին պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ: Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է մշակել
Սյունիքում քրեական գործ է հարուցվել գյուղապետի նկատմամբ
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Հանցագործության մասին ահազանգել է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը, որի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը` 1999-2008թթ., այնուհետև` 2012 թվականից
ՏաԹևեր Ճոպանուղին Մարտի 4-ից 14-ը կդադարեցնի իր աշխատանքները
Տաթևեր ճոպանուղին մարտի 4-ից 14-ը ընկած ժամակահատվածում ուղևորափոխադրումներ չի իրականացնի: Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային և մեխանիկական համակարգերի տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ: Այսպիսով, ճոպանուղին պատրաստվում է ամենօրյա շահագործումը վերսկսելուն: Ճոպանուղու տնօրինությունը իր ներողամտությունն է հայցում այցելուներին պատճառած անհարմարության համար: Վահան Մելիքսեթյան, Տնօրեն
Ադրբեջանական ալիքներ հայոց սահմանագոտում
Առավել ակտիվ են ադրբեջանական ռադիոալիքները Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից մի քանի բնակիչներ «Առավոտի» թղթակցին բողոքել են, որ իրենք Հ2 հեռուստաընկերության հաղորդումները չեն կարողանում նորմալ դիտել, դրանք զուգորդվում են ադրբեջանական ինչ-որ հեռուստաընկերության հաղորդումների ձայնով: Բողոքողներն ասում են, որ իրենց տները գտնվում են Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի դեմ- դիմաց, եւ պետք է այնտեղից վերահեռարձակվող հաղորդումները որակյալ կերպով ընդունեին: Այս
411.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 16,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.75 դրամ:
«Հայաստանը շախմատային երկիր է». Արամ Իսաբեկյան (Ֆոտոշարք)
«Ցուցահանդեսը մեկնարկել էր երկու ամիս առաջ, մասնակցել են 30 երիտասարդ ուսանողներ»,-այսօր Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստին նվիրված ցուցահանդեսի ժամանակ նշեց Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Պրն. Իսաբեկյանի պնդմամբ Հայաստանը շախմատային երկիր է եւ ոգեւորված է շախմատով. «Թեման յուրօրինակ էր, բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների այն հետաքրքրեց, քանի որ շախմատը մեծ հաջողություններ է բերել Հայաստան
Կոչ միջազգային հանրությանը՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ ժողովրդին
Հարգելի պարոնայք և տիկնայք՝ պետությունների ղեկավարներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք անառարկելիորեն արտահայտեցին իշխանությունների նկատմամբ քաղաքացիների անվստահությունը: Ընտրություններն ուղեկցվել են կոպտագույն իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, այդ թվում` առցանց
Ֆրանսիայում ծրագրվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ստեղծել
Ակնկալվում է, որ Սեւրի կենտրոնի ֆինանսավորմանը կմասնակցեն Ֆրանսիայի կառավարությունը, Եվրոպական միությունը, Վատիկանը։ Փարիզամերձ Սեւր արվարձանում` Սեն գետի դիմաց վեր բարձրացող մարքիզ դը Պոմպադուրի նախկին դղյակը, ուր այժմ գտնվում է Մխիթարյան միաբանության «Սամվել Մուրադյան» դպրոցը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ վերածվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` միջազգային մակարդակով։ Հուշահամալիրը ընդգրկելու է թանգարան, մարդկության դեմ ոճրի հետազոտական կենտրոն, գրադարան,
Դասադուլավորներ. «Մենք հավատում ենք, որ հաղթանակի կհասնենք» (Տեսանյութ)
Դասադուլը շարունակվում է «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր դասադուլի կազմակերպման նախաձեռնող խմբի անդամներ, ուսանողներ Աննա Դավթյանը (ԵՊՄՀ) և Լիլիթ Հարությունյանը (ԵՊՃՇՀ) խոսեցին դասադուլի կազմակերպման դրդապատճառների մասին: «Կեղծվել են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները` ինչպես ընտրությունների օրը, այնպես էլ դրանցից հետո, երբ ԿԸՀ-ն հաստատեց դրանք»,-ասաց Լիլիթ Հարությունյանը: Խոսելով դասադուլի ընթացքից` նա փաստեց. «Առաջին օրը կազմակերպված երթն ուղղված
Ձերբակալություն Սամաթիայում հայ կանանց նկատմամբ հարձակումների գործով
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ձերբակալել է մի տղամարդու` 40-ամյա Մյուրաթ Ն.-ին, քաղաքի Սամաթիա արվարձանում հայազգի տարեց կանանց նկատմամբ հարձակումների կասկածանքով։ Hurriyet օրաթերթի վկայությամբ` Մյուրաթ Ն.-ն հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի է եւ ձերբակալվել է որպես կասկածյալ հինգ հարձակումների համար, որոնցից մեկը` մահացու ելքով։ Վկայակոչելով անանուն աղբյուրները` Hurriyet-ը գրել է, որ կասկածյալը մենակ է ապրում,
10.5%-ով աճել է Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկություններում թողարկված արտադրանքի ծավալը
2012թվականին Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկություններում թողարկված արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 10,5 %-ով, որն ընթացիկ գներով կազմել է շուրջ 196 մլրդ դրամ: «Սյունիքի մարզում արտադրվել է մոտ 1353.5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, սպառվել է շուրջ 44.8 մլն խ.մ գազ, որը 11.2%-ով ավելի է, քան 2011 թվականին», – Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ 2012թ-ին ոլորտում կատարված
Դեսպան Ղարիբջանյանի հանդիպումը ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի (խորհրդարան) նախագահի հետ
Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Դաշնային խորհրդի (ԱԴԽ, խորհրդարան) նախագահի Դուբայի նստավայրում հանդիպում ունեցավ ԱԴԽ նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ: Հանդիպման սկզբում ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահը խնդրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել վերընտրվելու կապակցությամբ իր շնորհավորանքները: Զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ եւ ԱՄԷ միջեւ հարաբերություններին, մասնավորապես` խորհրդարանական համագործակցությանն
Ջերմուկում կկայանա Սառցե քանդակների ցուցահանդես
«Ցուցահանդեսի նպատակն է Ջերմուկում ձմեռային տուրիզմի զարգացումը: Ճիշտ է, գարնան շունչը բացվում է, բայց մարդիկ դեռ ձմեռային տրամադրության տակ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջերմուկում կայանալիք Սառցե քանդակների ցուցահանդեսի մասին ասաց Ջերմուկի զարգացման կենտրոնի փոխնախագահ Արտաշես Առաքելյանը: Նրա պնդմամբ՝ կարեւորը մասնակիցների կրեատիվությունն է:Ցուցահանդեսն անցկացվում է մարտի 8-10-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո ժյուրիի անդամները կընտրեն լավագույն
«Դաջվածք անելն ավելի բարդ է, քան լավ նկար ստեղծելը». Սամվել Բադալյան
21-ամյա Սամվել Բադալյանը սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում: Դաջվածքների հանդեպ հետաքրքրությունն առաջացել է, երբ բանակից արձակուրդ է եկել: Տեսել է, թե ինչպես է ընկերներից մեկը դաջվածք անում, հետաքրքվել եւ վեց ամիս անց` բանակից զորացրվելուց հետո, ինքն էլ է սկսել զբաղվել դրանով: «Դա մոտ երկու տարի առաջ էր»,- հիշում է Սամվելը: Նրան սկզբում
Որսագողերի հետ պատրաստ են նույնիսկ ձեռնամարտի բռնվել
«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանի խոսքով` անցած որսաշրջանի ընթացքում որսահանդակներում մի քանի անգամ հանդիպել է տեսուչների, որոնց նախկինում երբեւէ չէր հանդիպել: Սակայն, ինչպես նշեց բանախոսը, անցած որսաշրջանը բավականին հետաքրքիր եւ արդյունավետ է եղել: «Տարիներ շարունակ մենք որս ենք արել ու քիչ է եղել, որ տեսուչ հանդիպենք, համարյա թե չեմ հիշում այդպիսի
«Օբամայի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին լսենք, նոր անցնենք հրաժարականներին» (Տեսանյութ)
Հովհաննես Սահակյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարապ է մնացել՝ միտինգ է անում: Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 120 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել՝ չունենալով լուրջ փաստեր: Նրա խոսքերով՝ եթե լիներ «լցոնում, արկղեր գողանալ, ծեծեր, ջարդեր, որոնք փաստ են, կարելի էր
Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մարտի 5-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պող. 3-50, Ն.Զարյան փ. 13-19, Փափազյան փ. 15-ից բարձր համարների, Հր.Քոչար փ. 9-160, Սունդուկյան փ. 21-29, Վաղարշյան փ. 13-29, Ա.Խաչատրյան փ. 23-36 համարների, Ա.Խաչատրյան փ. 1-ին
Նախարարն ընդունեց իրաքյան պատվիրակությանը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով ներկայացուցչական պատվիրակությանը, նախարար Դումանյանը նշեց, որ երկու երկրների առողջապահության նախարարությունների համատեղ աշխատանքներն սկսվել են անցած տարվա աշնանից, երբ Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության Հայաստանի Հանրապետություն կատարած կարճատև այցի ընթացքում երկու երկրների առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Նա հավելեց,
Ուսանողները «բարեւի» երթ են արել
Այսօր մի խումբ ուսանողներ և ակտիվիստներ կրկին Երևանի պետական համալսարանի մոտ էին: Նրանք արդեն մեկ շաբաթ է դասադուլ են անում՝բոյկոտելով փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները։ ԵՊՀ- ի գլխավոր մասնաշենքի մոտից նրանք երթով շարժվեցին դեպի դեպի ԵՊՀ-ի պատմության մասնաշենք: Երթի ընթացքում ուսանողները բարևում էին անցորդներին և իրազեկում ակցիայի նպատակը: Մանրամասները կարդացեք այստեղ:
«Մենք չենք ցանկանում հեղափոխություն Հայաստանում». Կոնստանտին Զատուլին
«Ռուս–հայկական երկխոսություն. քաղաքական և հումանիտար ձևաչափեր» թեմայի շրջանակներում տեսակամուրջի մասնակիցները քննարկեցին ընտրությունների արդյունքները, գերակա երկկողմ նախագծեր, մեր երկրների համար կարևոր մարդասիրական ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի ինտեգրման հեռանկարները Եվրասիական տնտեսական տարածքում։ «Չորրորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը առաջին փուլով հավաքեց ձայների մեծամասնությունը, և այսօր էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնաց անփոփոխ: Ռուսաստանի հետ շարունակելու են զարգանալ ռազմավարական
ՀՀԿ-ական պատգամավոր. «Հրապարակում կանգնած կանայք այս ցրտին կանգնած են, հանուն ինչի՞, չես հասկանում»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը չի հասկանում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի` ՍԴ դիմելու որոշման նպատակը: «Ընտրությունների օրը ոչ մի բողոք չի եղել ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ էլ` տեղամասեր…«Ժառանգության» 3700 ներկայացուցիչներից որեւէ մեկը չի եղել, որ չստորագրի ընտրական տեղամասերում կազմված արձանագրության տակ: Հատուկ կարծիք հայտնելու իրավունք ունեցող 15.700 մարդուց մենակ մեկն է հատուկ կարծիք հայտնել…
«Սփյուռքահայ ուսանողները զրկված են մրցութային կրթության իրավունքից» (Տեսանյութ)
Նրանք չեն կարող օգտվել նաեւ բուհական զեղչային համակարգից: «Ներկայումս Հայաստանում է գտնվում 4309 սփյուռքահայ ուսանող` առավելապես Վրաստանից (2026) Ռուսաստանից (1422), Սիրիայից (251), ինչպես նաեւ` Իրանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Թուրքմենստանից… (ընդհանուր առմամբ` 37 երկրից)»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ (ՈՒՀԿ)»-ի նախագահ, ԵՊՀ ուսանող Սամվել Մկոյանը, ում խոսքով` սփյուռքահայ ուսանողները նախընտրում են սովորել գլխավորապես Բժշկական համալսարանում, ԵՊՀ-ում,
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ուսանողների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Լիտվայի խորհրդարանի 9 պատգամավորների ՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը: Նա ասաց, որ դա խիզախ քայլ էր հատկապես ադրբեջանական կեղծ քարոզչության ֆոնին, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Եվրոպայի՝ առողջ ձգտումներով քաղաքական գործիչները
«Նեստոժեն»-ն անվտանգ է
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող: Երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են: Փորձաքննության ավարտից
Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին քաղաքական օրակարգը
Պե՞տք է արդյոք ուշադրություն դարձնել դիտորդական առաքելությունների զեկույցներին՝ մեր ընտրությունների վերաբերյալ: Հավանաբար, պետք է. ոչ թե այն պատճառով, որ դրանք «պոլիտբյուրո» են եւ արտահայտում են վերջնական, անհերքելի ճշմարտությունը, այլ՝ որովհետեւ արտացոլում են Արեւմուտքի կամ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի տարածաշրջանային դերի նկատմամբ: Հենց այդ տեսանկյունից էլ պետք է դիտարկել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի շաբաթ օրը հրապարակված հետընտրական միջանկյալ զեկույցը: Այդ փաստաթղթի հիմնական «բացասական կետերը» երեքն են՝
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահի նամակը ԱՄՆ-ի նախագահին
Հարգելի պարոն նախագահ, Այսօր հայկական ԶԼՄ-ներով տարածվեց Ձեր շնորհավորական ուղերձը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում 2013 թվականի փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր շնորհավորանքը տեղի ունեցավ այն պահին, երբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տարածեց /2013 թ. մարտի 3/ իր միջանկյալ զեկույցը, որում ներկայացված է ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության անվստահությունը և այն հիմնավորող


















































