Լրահոս
Օրվա լրահոսը

Այծային բիզնես (ֆոտոշարք)

Հունվար 06,2013 12:13 Share

Ռուս բլոգեր zyalt-ը, որը պարբերաբար հրապարակում է իր ուղեգրությունները՝ Գվատեմալայում հանդիպել է մի տղամարդու, որը քայլում էր այծերի հետ: «Դե, քայլում էր ու քայլում: Հետո ի՞նչ, կարող է՝ որոշել էր քաղաքի կենտրոնում արածացնել իր այծերին»,- գրում է բլոգերը:

Սակայն պարզվել է, որ դա այծի կաթի վաճառական է:

Նա քայլում է քաղաքի կենտրոնում իր այծերի հետ եւ անցորդներին առաջարկում թարմ կաթ: Մի բաժակն արժե մոտ 250 դրամ: Հենց գտնվում է կաթ ըմպել ցանկացող՝ տղամարդը կանգնում ու սկսում է կթել այծերին:

Անցորդները գոհ են: Հաճախորդների պակաս չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել