Օրվա լրահոսը

Դատարանում կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նախորդ` օգոստոսի 15-ի նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչները` իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն էին ներկայացրել քրեական գործում առկա հակասությունների, դատաքննության ընթացքում այդպես էլ չպարզաբանված հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար դատարան որպես վկա հրավիրել եւ հարցաքննել նախաքննությունն իրականացրած քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին եւ Լեւոն

«Նուբարաշենի գողական թափթփուկներին հանգիստ կարելի է բերել դարձնել դատախազ եւ ոստիկան, դրանից ոչինչ չի փոխվի» (Տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ քրգործի դատավարության ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը գրություն էր ուղարկել դատարան ու հավաստիացրել, որ դեպքի օրը` 2011-ի հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի առջեւ կատարվածի տեսագրությունը չի պահպանվել, քանի որ ժապավենի վրա այլ ձայնագրություն են արել, իսկ էլեկտրոնային տարբերակով էլ տեսանյութը պահում են 6

Պարալիմպիկ խաղերում Հայաստանի դրոշակակիրը ծանրորդ Գրետա Վարդանյանն է

Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի պատվիրակությունը ե՞րբ է մեկնելու Լոնդոն եւ բացման շքերթում ո՞վ է լինելու Հայաստանի դրոշակակիրը, «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ, ՀՀ պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը պատասխանեց. «Մեր պատվիրակությունը Լոնդոն մեկնում է օգոստոսի 24-ին եւ բացման հանդիսավոր շքերթում Հայոց Եռագույնը տանելու պատիվը վստահել ենք գյումրեցի ծանրորդ Գրետա Վարդանյանին»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կքննվի Վարդան Օսկանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը

Օգոստոսի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, կքննի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման: Հիշեցնենք, որ դատարանը՝  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին: Այդ գործով վկա, «Սիվիլիթաս»

Պարալիմպիկ խաղերում Հայաստանն ունի երկու մասնակից

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կայանալու են 14-րդ պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանից մասնակցելու են երկու աղջիկներ` ծանրորդ Գրետա Վարդանյանն ու լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Պարալիմպիկ խաղերի մասնակիցները հանգրվանելու են նույն օլիմպիական ավանում, մրցելու են նույն մարզաբազաներում: Կատարվելու են բացման եւ փակման հանդիսավոր արարողություններ, պարալիմպիկ խաղերի ջահի վառում, մասնակից երկրների շքերթ: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված

Արամ Գ. Սարգսյան. «Հրանտ Բագրատյանը, որ այսօր բլբուլ է կապել, իր օրոք վարկեր են վերցվել ու մսխվել»

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որն իրենց հիմնական նպատակն այսօր արտագաղթը կասեցնելն է. «Միայն 2011-ին 45 հազար մարդ է հեռացել: Այս տեմպերով եթե շարունակենք, 5-6 տարի հետո արդեն կարելի է պատերացնել, թե ինչ է մեզ սպասվում: Այս մի ամիս է՝ բոլորը քննարկում են՝ Վանոն կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա,

Դիանա Սիրունյանի վիճակը գնալով վատանում է

Այս պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվող Դիանա Սիրունյանի առողջական վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Առողջապահության նախարարությունից Aravot.am-ին հայտնեցին, որ աջկա առողջական վիճակի մեջ որեւէ դրական տեղաշարժ չկա, ընդհակառակը` գնալով վատանում է: Դիանայի հետ կապված հարցերը համակարգում է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Նա, իր օգնականի միջոցով, մեզ փոխանցել էր, որ պարբերաբար կապի մեջ է

Արմեն Երիցյան. «Հնարավոր չէ ասել, որ երկրաշարժ չի լինելու»

Հատված Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարցազրույցից: – Պարոն Երիցյան, օգոստոսի 11-ին Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո Facebook սոցիալական ցանցում սկսեցին լուրջ քննադատության ենթարկել ԱԻՆ–ի կատարած աշխատանքը։ Նշվում էր, որ ԱԻՆ–ն «իր տեղում» չէր։ Մարդիկ խուճապի մեջ էին հատկապես՝ Սյունիքի մարզում։   – Այդպիսի տպավորություն եք ստացել, որ ԱԻՆ-ը լավ չի՞ աշխատել, չէ՛, բացարձակապես նման բան

Կասպարովը հայց կներկայացնի իրեն ձերբակալած ոստիկանի դեմ

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝  այսօր մտադիր է հայց ներկայացնել իրեն ձերբակալած ոստիկանի դեմ` զրպարտության, ապօրին ձերբակալության եւ ծեծի համար: Կասպարովին ձերբակալել էին ուրբաթ օրը Մոսկվայի Խամովնիկի շրջանի շենքի մոտ: Նա հազարավոր այլ մոսկվացիների հետ մասնակցում էր Pussy Riot խմբի անդամներին աջակցող հանրահավաքին: Ոստիկանությունը պնդում է, որ երբ Կասպարովին տանում էին

«Բումբումիկ» մանկական ծրագիրը քաղաքական գովա՞զդ է

Չնայած ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն որոշ քաղաքներում արդեն թեժ պայքար է սկսվել, իսկ առանցքում, ինչպես նախորդ՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն է։ Այդ հակամարտությունն արդեն իր դրսեւորումն ստացել է Ստեփանավանում, որտեղ առաջադրված են գործող քաղաքապետի՝ Սարգիս Ղարաքեշիշյանի եղբայրը՝ Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմեր Վարդան Գրիգորյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության

Վահեի Ավետյանի հայր. «Ինձ բոլորովին հետաքրքիր չէ՝ Ռուբեն Հայրապետյանը մանդատը կդնի-չի դնի»

Երեկ փորձել ենք զրուցել Աժ  պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին սպանված Վահե Ավետյանի հոր՝ Գառնիկ Ավետյանի հետ։ Զրույցը կարճ տեւեց։ Վահեի հայրը հուզված էր եւ չկարողացավ երկար խոսել։  –  Պարոն Ավետյան, նախաքննության ընթացքը ձեզ բավարարո՞ւմ է։ – Ոչ։ – Ինչո՞ւ ոչ։ – Որովհետեւ նախաքննությունը ավարտված է, բայց մեղավորներ չկան դեռ։ –

Բռնաբարության մեջ կասկածվող վանաձորցի դասախոսը քրեական գործում որեւէ դատավարական կարգավիճակ չունի

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս 32- ամյա Արամ Համբարյանը կասկածվում է է նույն ինստիտուտի այս տարվա շրջանավարտ Մարինե Վարդումյանին բռնաբարելու մեջ: Այն բանից հետո, երբ 21-ամյա ուսանողուհին դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` մանրամասնելով, թե երիտասարդ դասախոսը, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ,

Խոսրով Հարությունյան. Ընդդիմադիրները չեն կարեւորում տեղական նշանակության խնդիրների բացառիկ նշանակությունը մեր կյանքի որակը բարելավելու հարցում

Հատված ՀՔԴՄ առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցից  -Ինչպե՞ս հասկանալ ընդդիմության, հատկապես «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կեցվածքը, որոնք խոստանում էին սարեր շուռ տալ, բայց գրեթե անհաղորդ են ՏԻՄ ընտրական գործընթացներին։  -Իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Տեսնելով պասիվությունը, որ դրսեւորում են ընդդիմադիր քաղաքական ուժերը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ, կարելի է փաստել, որ նրանք, նախ, չեն

Լրագրողներին մի պահանջ կարելի է ներկայացնել` որ չգնան «Այդ է պահանջարկը» կարգախոսի եւ իր ապրուստը հոգալու հետեւից միայն

Բացում եք մամուլն ու կայքերը, հատկապես վերջինները ու գերակշռող են այնտեղ սպանությունը (ատամնավոր արյունոտ դանակն էլ հրավիրում է կարծես ` ինքդ էլ սպանիր), բռնաբարությունները (ինքդ էլ գուցե փորձես), ինքնասպանությունները (սա եւս վարակիչ է` գիտնականներն են ապացուցել): Հասկանո՞ւմ եք, խմբագիրներն ասում են` դա է կարդացվում, ու լցնում են, մեկը մեկից առաջ ընկնելով, ճանապարհին երբեմն չհասցնելով ճշտել,

ՀԱԿ ղեկավարները ցավակցություն չհայտնեցին Սուրեն Սիրունյանի ընտանիքին

Այս ողբերգությանը հաջորդեցին տարատեսակ ասեկոսեները. որոշ շրջանակներ երեւակայությանը զոռ տալով տարվեցին բանդագուշանքով ու հայտարարեցին, թե Սուրեն Սիրունյանը «իր վերջին ասուլիսում խոստացավ այլ բացահայտումներ անել, նա շատ բան գիտեր եւ պատրաստվում էր հրապարակել մինչ այս բոլորին անհայտ տեղեկություններ՝ կապված թե Վանո Սիրադեղյանի երկրից հեռանալու պատճառների եւ թե ՀԱԿ-ի հետ»: Ակնարկը պարզ է՝ իբր հնարավոր է ոմանց

Հայաստան-Իրան՝ 34,5:15,5

 Շախմատի Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Արման Փաշիկյան, Զավեն Անդրիասյան, Ավետիք Գրիգորյան կազմով, Թեհրանում անցկացված բարեկամական մրցախաղում 34,5:15,5 հաշվով պարտության է մատնել Իրանի ազգային օլիմպիական հավաքականին, որը գլխավորում էր գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարդգես Գասպարի. «Ոստիկանությունը կառավարության շենքի առաջ միջադեպի տեսագրությունը ջնջել է, որ ապացույցները ոչնչանան»

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրգործով դատական նիստն էր: Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ իրեն ՀՀ ոստիկանությունից գրություն են ուղարկել, որի մեջ մասնավորապես նշված է, թե 2011-ի հոկտեմբերի 20-ին ժամը 12-00-ի սահմաններում կառավարության շենքի մոտ տեսագրությունը ոստիկանությունում չի պահպանվել, քանի որ այդ տեսաժապավենները միանգամյա օգտագործման

Մարկ Սաղաթելյանին նորից են վիրահատել

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն, ապա`  Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն տեղափոխված, հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը օրերս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Միքայելյան»

Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավարևմտյան մասում առնվազն յոթ մարդ է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Ոստիկանության կողմից տարածված տեղեկությունների համաձայն, պայթյունն իրականացվել է երկուշաբթի ուշ երեկոյան Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Գազիանթեփ քաղաքում: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վնասվածք ստացածներ, բռնկվել է մի քանի մեքենա: Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ակտիվ գործողություններ է

Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը հանդես կգան «Մտավոր խաղերում»

Հայաստանի առաջատար շախմատիստներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը Պեկինում կմասնակցեն դեկտեմբերի 12-20-ն անցկացվելիք «Մտավոր խաղերին»: Փառատոնի ծրագրում ընդգրկված են արագ, կայծակնային եւ «կույր» շախմատային մրցաշարերը: Լեւոն Արոնյանի մրցակիցները Չինաստանի մայրաքաղաքում լինելու են Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզեւիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Տոպալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգանը, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը: Էլինան ուժերը չափելու է Հոու

Ինքնահրկիզում

Օգոստոսի 20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.00-ի սահմաններում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 28 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ` 1947 թ. ծնված Վոլոդյա Սահակյանն ինքնահրկիզվել է: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

«Apple»-ը պատմության մեջ ամենաարժեքավոր ընկերությունն է դարձել

«Apple»- ընկերությունը երկուշաբթի օրը սահմանել է նոր ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ ամենաարժեքավոր ընկերությունը: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ արժեթղթերի շուկայում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է ավելի քան երկու տոկոսով՝ հասցնելով ընկերության արժեքն ավելի քան 623 միլիարդ դոլարի, ինչը գերազանցել է նախկինում «Microsoft» ընկերության կողմից 1999 թվականին սահմանված ռեկորդը: Ֆինանսական վերլուծաբանների համաձայն, ընկերության արժեթղթերի գների կտրուկ աճը

Ռուբեն Թորոսյանը նախաձեռնել է դադարեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազորությունները: Եվ ոչ միայն նրա

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Հիմք ընդունելով Երևան քաղաքի Ավագանու Կանոնակարգի 39/7-րդ կետի պահանջները և ղեկավարվելով նույն Կանոնակարգի 41-րդ կետի պահանջներով, Ավագանու անդամ Ռ.Թորոսյանը Ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկելու համար նախաձեռնություն է ներկայացրել «ՀԱԿ» կուսակցությունների

Ցմահ դատապարտյալի գիրքը Վենետիկում

Օրերս Վենետիկում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսը, որը բացեց Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, երախտավոր հայագետ հայր Լևոն Զեքիյանը։ Իսկ հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանը Կա Ֆոսկարի համալսարանի և «Պո-Արաքս» մշակութային ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացների ուսուցչական և ուսանողական կազմին, ինչպես  նաև իտալահայ և ամերիկահայ

Վանաձորում տարեկան 2-3 թմրամոլ մահանում է գերդոզավորումից

Թեեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական  դիսպանսերում  գրանցված է 60 թմրամոլ, այնուամենայնիվ, ինչպես նշում է դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, այդ թիվը չի արտացոլում մարզում թմրամոլության տարածվածության իրական պատկերը: Նրա դիտարկմամբ` թմրամոլներն  ավելի շատ են: «Բոլորը չէ, որ դիմում են դիսպանսեր` գիտակցելով իրենց խնդիրը:  Թմրամոլների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք»,-այսօր «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների

Նոյեմբերյանի մշակույթի տունը ցեխի եւ կեղտի մեջ է

Օգոստոսի 20-ի երեկոյան, ժամը 19-անց 30-ի սահմաներում Նոյեմբերյան քաղաքում մոտ 20 րոպե տեւողությամբ  տեղատարափ անձրեւ տեղաց, որն ուղեկցվեց կարկուտով: Սելավաջրերը հեղեղել էին Նոյեմբերյանի փողոցները, լցվել  քաղաքի կենտրոնում գտնվող քաղաքային մշակույթի տան շենքի առաջին հարկ: Մշակույթի  տան նախասրահը, առաջին հարկում գտնվող «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ գրասենյակն ամբողջությամբ  լցված են  ցեխաջրերով, փողոցի տարատեսակ  աղբով, պլաստմասսե շշերով: «Աջակցություն Նոյեմբերյանին»

Բաշխվել են ՏԸՀ նախագահների եւ քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են

Բարոնուհի Քերոլայն Քոքս. «Առավելություն եմ համարում ինձ համար, որ հայ ժողովրդի հետ եմ եղել»

  – Պատմության ընթացքում շատ թշնամիներ է ունեցել մեր ժողովուրդը։ Սակայն քիչ չէին բարեկամները նաև, որոնցից մեկն էլ` անձամբ Դուք։ Ինչպե՞ս կարող էիք բնութագրել Ձեր զգացմունքները հայ ազգի նկատմամբ։ Ի՞նչ է Ձեզ համար նշանակում Հայաստանը, և ինչպե՞ս պատահեց, որ Դուք պատասխանատվության պես մի բան զգացիք հայության հանդեպ` կամենալով ինչ-որ կերպ օգտակար լինել մեզ։ -Առավելություն եմ

Քննարկվեցին բնակֆոնդի գույքագրման հարցերը

Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական և բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը  օգոստոսի 20-ին ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին: Նախարար Սամվել Թադևոսյանը, կարևորելով  ծրագրի իրագործումը, նշեց, որ այն հստակ պատկերացում կտա վթարավտանգ շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ

«Կուսակցության կողմից առաջադրվելը պարտադիր պայման չէ». Արմեն Այվազյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, վանաձորի ավագանու անդամ Արմեն Այվազյանը սպասվող ՏԻՄ ընտրություններում կրկին  իր թեկնածությունն է ինքանառաջադրել: «Չէի կարող չառաջադրվել, որովհետեւ տեսնում եմ, որ կան կիսատ հարցեր , եւ ես կարող եմ նպաստել դրանց լուծմանը»,- այդ մասին այսօր «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Այվազյանը: Նա նշում է, որ, թեեւ ինքնառաջադրմամբ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031