Լրահոս
Օրվա լրահոսը

«Apple»-ը պատմության մեջ ամենաարժեքավոր ընկերությունն է դարձել

Օգոստոս 21,2012 10:15 Share

«Apple»- ընկերությունը երկուշաբթի օրը սահմանել է նոր ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ ամենաարժեքավոր ընկերությունը: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ արժեթղթերի շուկայում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է ավելի քան երկու տոկոսով՝ հասցնելով ընկերության արժեքն ավելի քան 623 միլիարդ դոլարի, ինչը գերազանցել է նախկինում «Microsoft» ընկերության կողմից 1999 թվականին սահմանված ռեկորդը:

Ֆինանսական վերլուծաբանների համաձայն, ընկերության արժեթղթերի գների կտրուկ աճը պայմանավորված է գալիք ամիս «iPone» սարքի նոր տարբերակի թողարկմամբ:

«Apple» ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին հանգուցյալ Սթիվ Ջոբսի կողմից՝ իր գործընկեր Սթիվ Ոզնյակի հետ համատեղ: Ընկերությունն առաջինն էր սկսել անհատական համակարգչի զանգվածային արտադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել