Օրվա լրահոսը
Դիանա Սիրունյանի հարազատները դատի են տալու որոշ լրատվամիջոցների՝ սխալ տեղեկություն տարածելու համար (տեսանյութ)
ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի վիճակը նույնն է: «Վիճակը ծայրահեղ ծանր է դրական դինամիկա չկա»,- Tert.am-ի հետ հեռախոսով հակիրճ պատասխանեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Վիգեն Մալյանը՝ հրաժարվելով ընդունել և այլ մանրամասներ հայտնել Tert.am-ի թղթակցին: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի
Հնդիկ, ով 38 տարի չի լողացել որդի ունենալու նպատակով
66 -ամյա Քայիլաշխ Սինգխուն չի լողացել արդեն 38 տարի որդի ունենալու: Բանն այն է, որ պարոն Սինգխուն, ունենալով 7 աղջիկ, այդպես էլ զրկված է եղել որդի ունենալու բերկրանքից, ինչը և դրդել է նրան հետևել տեղի քահանայի խորհրդին`չլողանալ 38 տարի, աևդյունքում կծնվի արու զավակ: Ցավոք, դեռևս չի իրականացել Քայիլաշխ Սինգխունի երազանքը ու չնայած դրան, նա շարունակում է հուսալ,
Վախճանվել է Շուշան Պետրոսյանի հայրը՝
Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը երկարատև հիվանդությունից հետո մահացել է նկարիչ Սամվել Պետրոսյանը: Նա Շուշան Պետրոսյանի հայրն է, Ալվարդ Պետրոսյանի եղբայրը: Սամվել Պետրոսյանը մինչև 2007-ը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենն էր:
Բացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը
Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում , «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր տոնավաճառ: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Այն երկրորդն է մայրաքաղաքում` Կասյան փողոցին հարող տարածքում գործող գյուղատնտեսական մթերքների առաջին շուկայից հետո, որը գոհունակությամբ է ընդունվել մայրաքաղաքի
Ուրախության ու տխրության մեջ. Ստեփանակերտում ապրող ադրբեջանուհի Ալմազը հուսով է, որ օրերից մի օր կհանդիպի հարազատներին
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալմազ Սաբիրի Կասումովան թեև ամուսնու ազգանունն է կրում` Անտոնովա, սակայն բոլորը նրան որպես Ալմազ Սաբիրովնա են ճանաչում: Ալմազ Սաբիրովայի կապտականաչավուն աչքերն ամեն անգամ կարոտով ու թախիծով են լցվում, երբ հիշում է ընտանիքի անդամներին: «Մամաս հայուհի էր, պապաս` ադրբեջանցի, բայց ես ծնվել ու ապրել եմ Ստեփանակերտում, բնիկ էստեղից եմ»,-
Google-ի, Yeresbook-ի և Facebook-ի նորույթների մասին
Շաբաթը լի էր ինտերնետային նորություններով, և հետաքրքիր՝ հատկապես Google-ի նորույթներին սպասող մարդկանց համար: «Ամերիկյան Google ընկերությունը Կանզաս քաղաքում ներկայացրել է աշխարհի ամենաարագ` 1 վայրկյանում 1 գիգաբայթ ինտերնետ կապը, որը հնարավորություն է տալիս անմիջապես ներբեռնել ֆիլմն ամբողջությամբ»,- գրում է One News Page-ը, ընկերության տնօրինությունը, ներկայացնելով գերարագ ինտերնետի Google Fiber ծառայությունը, հայտարարել է այն մասին, որ դրա
Միսս Աշխարհ 2012 դարձավ չինուհին (Տեսանյութ)
Միսս Աշխարհ 2012 դարձավ չինուհին: 23-ամյա Յույ Վենեսյային հաջողվեց շրջանցել 116 երկրներից մրցակիցներին: Երկրորդ տեղը գրավեց գեղեցկուհին Մեծ Բրիտանիայից, իսկ երրորդ տեղում է մասնակիցն Ավստրալիայից: Մրցույթի եզրափակիչը կայացավ չինական Օրդոս քաղաքում:
Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է (Տեսանյութ)
ՄԱԿ–ի տոնացույցում օգոստոսի 19-ը նշված է որպես Մարդասիրության համաշխարհային օր։ Այսօր երկրագնդի ողջ բնակչությունը պատրաստակամություն պետք է հայտնի օգնելու, աջակցելու, սիրելու իր տեսակին: Փորձեք լինել բարի եւ կամեցող, իսկ այդ հարցում կարող է Ձեզ օգնել ներքեւում տեղադրված տեսանյութը: Քրիստինա Միրզոյան
«Եզդիների մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլևս չի գործում». Եզդիները միակարծիք չեն
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդառաջելով եզդի համայնքի խնդրանքին, կառավարության առաջիկա նիստերից մեկում վերանայելու է «ՀՀ Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի ամուսնության նվազագույն տարիքը բոլոր սեռերի համար սահմանվել է 18 տարեկանը: Կառավարությունում օրենքի նախագիծը քննարկելու դեպքում եզդի աղջիկների համար ամուսնականը շեմը պետք է սահմանվի 16-ը, իսկ տղաների համար՝ 17-ը, սակայն, երիտասարդները
Դիանա Սիրունյանի վիրահատման համար անհրաժեշտ O(I) Rh− արյունը գտնվել է
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ` վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով աղջկա կյանքը փրկելու համար անհրաժեշտ արյունը գտնվել է: Դիանա Սիրունյանի հարազատները շնորհակալություն են հայտնում հասարակությանը աջակցության համար, բոլոր նրանց, ովքեր դեռ այժմ էլ շարունակում են այցելել Հանրապետական հիվանդանոց` անհրաժեշտ արյուն տրամադրելու նպատակով: Հիշեցնենք,
Դիանա Սիրունյանին վիրահատել են. նրան փրկելու համար անհրաժեշտ է O(I) Rh− արյուն
Այս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանա Սիրունյանին: Վիրահատությունը հաջող է անցել: Մեր տեղեկություններով, վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն: Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ
Ոտքերն ու ձեռքերն անդամահատած մարդը շուրջերկրյա լողանցում է կատարել
Ֆրանսիացի Ֆիլիպ Կրոիզոնը, որի ձեռքերն ու ոտքերն անդամահատել են 16 տարի առաջ, լողալով հաղթահարել է ամերիկյան Փոքր Դիոմիդ եւ ռուսական Մեծ Դիոմիդ կղզիների միջեւ ընկած ջրային տարածքը՝ այդպիսով, շուրջերկրյա լողանցում իրականացնելով, որն սկսել էր մայիս ամսին: RTL հեռուստաալիքի փոխանցմամբ, Կրոիզոնը հաշմանդամ դարձել է հսկայական լարումով հոսանքահարվելու հետեւանքով, երբ բժիշկները հարկադրված են եղել անդամահատել նրա բոլոր
Գեղարքունիքի եւ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաները մեկ հարկի տակ են հանգստանում
Այսուհետ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ամառային ներառական ճամբարներում իրենց հանգիստը վայելող հաշմանդամություն ունեցող եւ հաշմանդամություն չունեցող երեխաներին սեփական հարկի տակ կընդունի: Հնարավորությունն իրականություն է դարձրել ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրինությունը`բանկին պատկանող Ստեփանավանի մերձակա «Էլեն» պանսիոնատի տարածքը նվիրաբերելով հասարակական կազմակերպությանը: «Այս երեւույթը հիրավի շատ ունիկալ է հայ իրականության մեջ, որովհետեւ շատ ընկերություններ սոցիալական պատասխանատվության կոմպոնենտ ունեն, բայց,
Եվրոպայի առաջնության հայաստանցի 24 մասնակիցներից յոթն սկսել են միայն հաղթանակներով
Պրահայում մեկնարկած շախմատի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությանը Հայաստանից մասնակցում է 24 պատանի: Խաղացված երկու տուրից հետո մեր շախմատիստներից միայն հաղթանակներ են տոնել Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը (երկուսն էլ՝ 10 տարեկան), 12 տարեկաններ Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը, 14 տարեկաններ Հրանտ Ալեքսանյանն ու Մանուել Պետրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը՝
Պարույր Հայրիկյան. «Վանոն ոչինչ չի փոխի այսօր»
Պարույր Հայրիկյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձին: Նա ասաց. – Վանոյի հետ մեր վերջին խոսակցության ժամանակ հետաքրքիր մի դրվագ եղավ, հարցրի` Լեւոնը ավտո քշել սովորե՞ց: Ասաց` չէ: Ասի` մարդ ավտո չի կարում վարի,երկիր ո՞նց պիտի վարի: Մեր վերջին կատակն էր իրար հետ: Ինքը շատ դառնացած էր այն ժամանակ Լեւոնի հանդեպ, որ
Հայ շախմատիստները նախապատրաստվում են համաշխարհային օլիմպիադային
Օգոստոսի 27-ին Ստամբուլում մեկնարկող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում: Մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ տղամարդկանց թիմի կազմում են օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը: Աղջիկների՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան հնգյակին
Դամասկոսում հայազգի տղամարդ է սպանվել
Այսօր առավոտյան Դամասկոսում սպանվել է ազգությամբ հայ 38-ամյա մի տղամարդ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ազատություն» ռադիոկայանի սիրիահայ աղբյուրներն այսօր ահազանգում էին, որ կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ մարտերը երեկվանից հասել են Հալեպի հայերով բնակեցված թաղամասեր: Վերջին շրջանում Սիրիայում տիրող վիճակի պատճառով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է
Մահացել է Սուրեն Սիրունյանը (լրացված)
«Առավոտի» տեղեկություններով` սրտի կաթվածից մահացել է Սուրեն Սիրունյանը` Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը: Սիրունյանն ընդամենը 41 տարեկան էր: Իսկ Hayeli.am-ը գրում է, որ իր տեղեկություններով` Սուրենյանի 15- ամյա դուստրը պատուհանից նետվել է եւ հիմա ծանր վիճակում Հանրապետական հիվանդանոցում է:
Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանին կհանձնի ռեվիզորներին
Այսօր, ինչպես և նախատեսված էր, Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն` Սամվել Բալասանյանը, հանդիպեց Գյումրու մի շարք հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Նա իրեն ներկայացնելիս ակնարկեց, որ ինքը աչքը կուշտ անձնավորություն է, և քաղաքապետի պաշտոնը ստանձնելով` ամենևին մտադրություն չունի վերևից նայելու հասարակության անդամներին: Ըստ թեկնածուի` մարդը պետք է տեսած լինի, մինչդեռ կան մարդիկ, որոնք պաշտոն ստանալով, փառքին չեն
Կալանավորվել են Մասիսի միջադեպի մասնակիցները
Օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակահերթերի գործով օգոստոսի 15-ին ձերբակալված 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դատարանի օգոստոսի 18-ի որոշմամբ կալանավորվել են: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ փաստի առթիվ ավելի վաղ քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի
Ոստիկանության նոր հենակետեր մայրաքաղաքում
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք
Սամվել Բալասանյանը փորձում է մոռանալ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի «քաջագործությունները»
Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին շարունակո՞ւմ է ծանր տանել հոր պաշտոնում իր առաջադրման փաստը, կա՞ն արդյոք նոր սպառնալիքներ` ուղղված ԱԺ պատգամավորին: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, Սպարտակ Ղուկասյանը, լսելով Սամվել Բալասանյանի` քաղաքապետ առաջադրվելու մտադրության մասին, հասել էր նրանց տան մոտ` սպառնալիքներ հնչեցրել ու հայտարարել էր`
Ձեռքերից ու ոտքերից զրկված ֆրանսիացին լողալով հատել է հինգ մայրցամաքները
Ֆրանսիացի Ֆիլիպ Կրաուզանը, ում ձեռքերն ու ոտքերը հոսանքահարվելու հետևանքով պարալիզացվել են, կարողացել է լողալով հատել աշխարհի հինգ մայրցամաքները` իրար կապող տարածքները: Ֆիլիպի ոտքերին փոխարինող պրոթեզներին ամրացվել է հատուկ լաստեր, որոնց օգնությամբ նա, հաղթահարելով երկար կիլոմետրեր, հասել է իր երազանքի և նպատակի իրագործմանը, որն էր հինգ մայրցամաքները խորհրդանշական կերպով միացնել իրար, ամբողջացնել: Բրիտանուհի 24-ամյա Լիզա Դոերթին սկսել
Ավստրիացի փաստաբանին սպանել են նախկին երկու ոստիկան
Ռուս և ավստրիացի ոստիկանները համատեղ ուժերով բացահայտել են հայտնի վիեննացի իրավաբան Էրիխ Ռեբասոյի սպանության մասնակիցներին: Ռաբասոն օրը ցերեկով, հունիսի 27-ին անհայտացել է Վիեննայի կենտրոնում: Նա դուրս է եկել իր աշխատավայրից հաճախորդների հետ հանդիպելու նպատակով և անհետք կորել է: Հայրը` Անդրեաս Ռեբասոն որդու անհայտանալու մասին հայտնել է Վիեննայի ոստիկանություն, որը հարուցել է քրեական գործ` առևանգման մասին:
Շան դնչկալի թեման հասարակական կարգի կոպիտ խախտում չէ (շարունակություն)
Սկիզբը կարդացեք այստեղ: Արդարություն նշանակում է անձի կատարած հանցագործության եւ դրա համար պատիժ, որը նա քավելու է` մինչեւ համաչափություն: ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ մեղադրող դատավճռում հիշյալ բանաձեւը ակնհայտորեն խախտվել է եւ ընդունվել խիստ պատիժ: Ես կողմնակից եմ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ ոտնձգությունները խիստ պատժելուն, իհարկե, երբ դեպքը իրականում տեղի է ունեցել: Ճշմարտության դեմ
Ուժի մեջ են մտել Սիրիայի և մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները
Օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգի մասին կառավարության որոշման մեջ հուլիսի 26-ին ընդունված` Սիրիայի և մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները: Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված այն պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական
Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի ընքացքի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարութունը և ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոոստանյանը այդպես էլ չիրականացրեցին օրենքով սահմաված իրենց պարտականությունները և չապահովեցին ՀՀ պաշտպանության նախարաության քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը: 2012թ հուլիսի 23-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի որպես տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից քննչական բաժին ներկայացված միջնորդությունը
Քանաքեռ-Զեյթունում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ի ժամը 10.00-ը կդադարեցվի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ 1-17, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Սարկավագի 54/1-54/6, Թբիլիսյան խճուղի 1, 2, Թբիլիսյան խճուղու նրբանցքի 2-10 շենքերի, Սարկավագ փողոցի 1-115 սեփական առանձնատների, Ուռուցքաբանության ինստիտուտի, Coca-Cola գործարանի, Շամպայն
«Ես ոչ մեկի մարդն էլ չեմ, ես իմ կնոջ մարդն եմ». Կատակում է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված ամենաերիտասարդ թեկնածուն
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող 4 թեկնածուների գրանցումից հետո այս քաղաքի բնակչությունը ավելի շատ է սկսել ճշգրտումներ անել, թե նրանցից որ մեկը՝ ի՞նչ «խաղ է խաղում», ի՞նչ շահ ունի, եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ դրդմամբ է առաջադրվել, կամ այլ կերպ ասած՝ ո՞ւմ մարդն է: Թեկնածուներից երեքը՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն ու


















































