Օգոստոսի 27-ին Ստամբուլում մեկնարկող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:
Մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ տղամարդկանց թիմի կազմում են օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը:
Աղջիկների՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան հնգյակին նախապատրաստում է մարզիչ Արթուր Չիբուխչյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: