Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը

Օգոստոս 19,2012 16:14

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ,  «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը,  Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ,  բացեց գյուղատնտեսական մթերքների նոր  տոնավաճառ: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Այն երկրորդն է մայրաքաղաքում`  Կասյան  փողոցին հարող տարածքում գործող  գյուղատնտեսական մթերքների առաջին շուկայից հետո, որը գոհունակությամբ է ընդունվել  մայրաքաղաքի բնակիչների կողմից: Բերքահավաքի եռուն շրջանում նման տոնավաճառի բացումն անչափ կարևոր է գյուղացիների աճեցրած բերքի վաճառքի կազմակերպման համար:

Նախարարն ու քաղաքապետը  շրջեցին տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե’ վաճառողները, թե’ գնորդները գոհունակությամբ  էին խոսում     քաղաքակիրթ նման առևտրի կազմակերպման մասին, ցանկանում, որ այն շարունակական լինի, և,  անհրաժեշտության դեպքում,  ընդգրկի նաև  մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:

Տոնավաճառի առաջին օրվա վաճառքին իրենց արտադրանքն էին ներկայացրել 150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Շուկան բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ:

Այստեղ, ինչպես և առաջին տոնավաճառում,  բացառվում են վերավաճառքի դեպքերը: Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվելու  է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք պետք է  հավաստեն  վաճառքի ներկայացվող ապրանքի պատկանելիությունը   տվյալ մասնակցին:  Տոնավաճառի աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում մշտապես վերահսկողություն է իրականացվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031