Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքերից ու ոտքերից զրկված ֆրանսիացին լողալով հատել է հինգ մայրցամաքները

Օգոստոս 18,2012 18:31

Ֆրանսիացի Ֆիլիպ Կրաուզանը, ում ձեռքերն ու ոտքերը հոսանքահարվելու հետևանքով պարալիզացվել են, կարողացել է լողալով հատել աշխարհի հինգ մայրցամաքները` իրար կապող տարածքները: Ֆիլիպի ոտքերին փոխարինող պրոթեզներին ամրացվել է հատուկ լաստեր, որոնց օգնությամբ նա, հաղթահարելով երկար կիլոմետրեր, հասել է իր երազանքի և նպատակի իրագործմանը, որն էր հինգ մայրցամաքները խորհրդանշական կերպով միացնել իրար, ամբողջացնել:

Բրիտանուհի 24-ամյա Լիզա Դոերթին սկսել է զկրտալ հղիության ընթացքում եւ մինչ այժմ ոչ մի կերպ չի կարողանում դրանից ազատվել` ոչ ինքնուրույն, ոչ բժիշկների օգնությամբ:
2008 թվականի հունվարից նա ամեն օր զկրտում է: Մի անգամ նա օրվա մեջ զկրտացել է 100 անգամ:

Մի անգամ հին հույն փիլիսոփա Դիոգենեսը ողորմություն էր խնդրում արձանից: Հարցրին նրան, թե ինչու է դա անում, պատասխանեց,

– Որպեսզի վարժեցնեմ, ընտելացնեմ ինձ մերժման:

Մեկ միլիոն դոլարի կշիռը` հարյուր դոլարանոցներով  կլինի 10 կգ, իսկ 1 ցենտ արժողությամբ մետաղադրամները` 246 տոննա:

Սոված գայլը կարող է ուտել մինչև 10 կգ միս, մինչդեռ նրա նորմալ չափաբաժինը  2 կգ է:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031