Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել են Մասիսի միջադեպի մասնակիցները

Օգոստոս 18,2012 19:49

Օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակահերթերի գործով օգոստոսի 15-ին ձերբակալված 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դատարանի օգոստոսի 18-ի որոշմամբ կալանավորվել են: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ ավելի վաղ քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, և կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Ըստ մամուլի հրապարակումների, Հ. Հովհաննիսյանը միտումնավոր իր մոտ եղած դանակով ծակել էր Վ.Դալլաքյանի տան դիմաց կայանված մեքենան, որից հետո վերջինն իր մոտ եղած երկփողանի որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել Հ.Հովհաննիսյանի ուղղությամբ, ով փախել էր, սակայն ավելի ուշ վերադարձել դեպքի վայր: Նա նաև «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել տան դիմաց կայանված մեքենայի ուղղությամբ:

Նշենք, որ Վ. Դալլաքյանը Մասիսի քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանի որդին է:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել