Օրվա լրահոսը

Գերմանիայի ՍԴ-ն թույլատրեց զինվորականներին միջամտել ներքին հակամարտություններին

Գերմանիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է երկրի զինված ուժերին ներքին սպառնալիքների, օրինակ` ահաբեկչության դեմ պայքարում օգտագործել ռազմական միջոցներ: «Право.Ru» -ի փոխանցմամբ` BBC-ն նշում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ կթույլատրվի զենքի կիրառումը երկրի տարածքում: Դատարանի որոշումը մասամբ վերացնում է 2006թ.-ի այն որոշումը, որով արգելվում է երկրի տարածքում բունդեսվերի մասնակցությունը ցանկացած ռազմական գործողության: Մինչ

Սյունիքում անկուսակցական թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարում, ՀՀԿ-ականները` միայնակ շարունակում պայքարը

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում մնացել է քաղաքապետի մեկ թեկնածու` գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը, ով առանց պայքարի ու միայնակ կմասնակցի սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրությանը: Նույն պաշտոնի համար ինքնառաջադրված Քաջարանի քաղաքապետի մյուս թեկնածուն` անկուսակցական Ռաֆայել Լալայանը, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կապանի ու Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ: Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ Կապանի

«Սպարտակ Պավլովիչը Բալասանյանի համար փոխքաղաքապետ աշխատողը չէ»

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի ամենատարեց թեկնածուն` Սպարտակ Պետրոսյանը, ով, ինչպես հայտնի է, եկել է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից` Գյումրու իշխանությունը նորից ձեռքը վերցնելու համար: Հիշեցնենք, որ նա Կոմունիստների ժամանակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև Լենինականի շրջկոմի առաջին քարտուղարը: Մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ եք համագործակցել մյուս թեկնածուների հետ, նախկին պաշտոնյան

Խուլիգանության ու կրոնական ատելության սերմանման մեղադրանքները չպետք է կիրառվեն արտահայտման ազատությունը սահմանափակելու համար

ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, այսօր Մոսկվայում Pussy Riot խմբի անդամների` 2 տարով ազատազրկման վճռին անդրադառնալով, զգուշացրել է արտահայտման ազատության «սանձահարման» տենդենցի մասին: «Տեսնում եմ, որ տարբեր երկրներում իշխանությունները, սոցիալական և կրոնական խմբերն ու դատարանները գնալով ավելի խիստ դիրքորոշում են որդեգրում այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք որակվում են «վիրավորող, բարոյապես կասկածելի և երեխաների համար

Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Pussy Riot-ի (ֆոտոշարք)

Մոսկվայում, մինչ Խամովնիչեսկյան շրջանի դատարանը կայացնում էր PussyRiot պանկ խմբիի դեմ դատավճիռը՝ շենքի առջեւ հավաքվածները լսում էին «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը, որը Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում կատարելու համար եւ ազատազրկման դատապարտվեցին խմբի անդամները: Հավաքվածները վանկարկում էին. «Ռուսաստանին՝ այո, Պուտինին՝ ոչ»: Ի համերաշխություն PussyRiot-ի այսօր բողոքի ցույցեր են անցկացվել նաեւ աշխարհի շատ երկրներում: Դրանց ամբողջական ցանկը կարելի է տեսնել freepussyriot.org կայքում:

Հռիփսիմե Խուրշուդյան. «Ամուսնանում եմ: Իսկ մեկ տարի հետո կվերադառնամ մեծ սպորտ»

Մարզասեր հասարակությունը դեռ ամիսներ առաջ տեղյակ էր, որ Հռիփսիմե Խուրշուդյանը  կյանքի ընկեր ունի եւ պատրաստվում է Լոնդոնի օլիմպիական խաղերի ավարտից հետո ամուսնանալ: Այսօր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն անձամբ հայտարարեց, որ իսկապես ամուսնանում է: «Ես կյանքի ընկեր ունեմ եւ մինչեւ տարեվերջ մենք ամուսնանալու ենք: Հարսանիքի օրը կորոշենք մոտ օրերս: Կամուսնանամ, իսկ մեկ տարի հետո կվերադառնամ մեծ

Հրանտ Բագրատյանը մեկնաբանում է Հայաստանի ներքին կյանքը

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածներն էլ անհաջող են եղել, բայց եթե մենք անպայման ուզում ենք դրանք համեմատած լինել, ապա հանրապետության երկրորդ նախագահի օրոք առավել լավ վիճակում է գտնվել տնտեսությունը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ֆեյսբուքյան ասուլիսով հանդես եկած Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Պատասխանելով այն հարցին,թե ի՞նչ համեմատականներ կանցկացնի

Մարզպետի եղբորը մասնակիորեն պատկանող շուկայի տնօրինությունը տուգանվեց

Օգոստոսի 14-ին  Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի աշխատասենյակում կայացավ վարչական վարույթի նիստ, որին մասնակցում էին քաղաքապետը, նրա տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը: Նիստի ընթացքում  քննարկվեց Իջեւանի քաղաքային շուկայի առջեւի մայթում, հետիոտների անցման տեղում առեւտուր կազմակերպելու անթույլատրելիության հարցը: Չնայած շուկայի տնօրինությունը նիստի մասին քաղաքապետարանի կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր, սակայն դրան  չէր մասնակցում: Իջեւանի

«Ռումբ» Իջեւանի քաղաքապետարանի շենքի գլխին

Իջեւանի քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Իջեւան» հյուրանոցն արդեն 15 տարի անմխիթար վիճակում է: Նախկինում քաղաքի խորհրդանիշ հանդիսացած  ինը հարկանի հյուրանոցը վաղուց չի գործում, այն կիսավեր, քայքայված վիճակում է: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2007թ. փետրվարի 5-ին հյուրանոցի շենքը սեփականաշնորհվել է Էդուարդ Ավետիսյանին: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ մարդուն չեն ճանաչում, կարծելով, որ նա Իջեւանի բնակիչ չէ: Քաղաքապետարանից  տեղեկացա,

Հայաստանի սահմանը սկսվում է աղբակույտերով

Սադախլո անցակետի Հայասատանի սահմանի հենց սկզբնամասում աղբակույտերի տհաճ տեսարան է: Շրջակայքում աղբամաններ չկան, իսկ սահմանից մի փոքր հեռու կուտակված աղբն էլ այրվում էր:   Թեհմինե Վարդումյան՝ (mynews.am)

Ուղիղ խնդիր

Պատանեկությանս տարիներին, երբ ես առաջին անգամ Ջավախքից գալիս էի Երեւան՝ տեսա Արարատը: Մինչ այդ տեսել էի ոչ թե գրքերում, թերեւս դասագրքերում չկար Արարատի պատկերը, այլ բացիկների վրա: Եվ Թալինից Արարատյան դաշտ իջնելիս տեսա Լեռը Սրբազան: Հետո ոչինչ, որ մեր պատմության դասատուին երեւանյան կրկեսի ժամանակավոր հյուրանոցում ծեծեցին, ով մեզ Հայաստան էր բերել: Մենք բոլորս պատրաստ ու

Ազնավուրը երգելիս՝ մեջքով դեպի մզկիթն էր (ֆոտոշարք)

Առաջին տեղեկատվությունն այն մասին, որ Շարլ Ազնավուրը կեսժամանոց համերգ է ունենալու վրացական Ախալցխա քաղաքում, մեղմ ասած, զարմանք հարուցեց, թե ինչո՞ւ հենց այդպես…. Դրա համար էլ որոշեցի ամեն ինչ ճշտել տեղում եւ ժամանակին: Ավելի ճիշտ Երեւանից կտրեցի 280 կիլոմետր հասնելու համար փոշոտ քաղաքը, որտեղ անցել է իմ մանկությունը: Հրավիրատոմս ձեռք բերելուն էլ օգնեցին ընկերներս: Համերգին պետք

80- ամյա պապիկը վաճառում է խաղալիք արջուկների իր 2000-անոց հավաքածուն

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակիչ 80 _ամյա Ջերի Գեմբելը որոշել է վաճառքի հանել իր և իր կնոջ խաղալիքների հավաքածուն, որը նրանք ձեռք են բերել տարիների ընթացքում: Վաճառքի պատճառ է դարձել պարոն Գեմբելի կնոջ մահը: Գեմբելի խոսքով՝ իր համար շատ դժվար է ապրել խաղալիքների այդ հսկայական հավաքածուի հետ, քանի որ նրանք հիշեցնում են իր կնոջն ու ստիպում

Հռիփսիմե Խուրշուդյան. «Ինքս ինձնով հաստատ մեդալ չէի նվաճի»

Երեկ «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, խոսելով Հռիփսիմե Խուրշուդյանի օլիմպիական բրոնզե մեդալի մասին, հայտարարեց, որ Հռիփսիմեն եւ մարզական բարձունքներ նվաճած մեր մյուս ծանրորդներն առանց ֆեդերացիայի ու օլիմպիական կոմիտեի, այդպիսի հաջողությունների չէին հասնի: Այսօրվա ասուլիսում Հռիփսիմեին հարցրին, թե, արդյոք ֆեդերացիայի նախագահի այդ հայտարարությունը չափազանցված չէ: «Ամենեւին: Եթե հիշում

Երևանում Բրիտանական դեսպանատունը պատրաստվում է Պարաօլիմպիական խաղերի բացմանը

Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով: Երևանում Բրիտանական դեսպանատունը Պարաօլիմպիական խաղերն արժևորելու իր նախաձեռնություններն ունի: Դեսպանատունը վերափոխել է Բաղրամյան 34 հասցեում գտնվող իր պատի Գրաֆիտին և այն այժմ

Սիրիայի կառավարական ուժերը կրկին հրետանային կրակ են բացել Հալեպի և Դամասկոսի թաղամասերի ուղղությամբ

Սիրիայի ակտիվիստների համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը կրկին հրետանային կրակ են բացել Հալեպի և Դամասկոսի թաղամասերի ուղղությամբ: Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հաղորդել է նաև Դամասկոսի ռազմական հիմնական օդանավակայանի մոտակայքում ապստամբների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած բախումների մասին: Կազմակերպության տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ հինգշաբթի

Պորտուգալաբնակ դիրիժոր. Եվրոպայում երաժիշտները չե՛ն տրտնջում

Ժամեր անց «Նարեկացի» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան) հիմնադրման 15-ամյակի առիթով Գրողների տան դահլիճում հանդես կգա համերգով: Դիրիժորական վահանակի մոտ կլինի պորտուգալաբնակ Սամվել Բարսեղյանը, որին մասնագետներն ու երաժշտասեր հասարակությունը ճանաչում է որպես ալտահար: Փաստորեն, երեւանյան համերգով նա առաջին անգամ կներկայացա իբրեւ դիրիժոր: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հայաստանցի կոլեգաների նման Լիսաբոնի օպերային թատրոնի

Pussy Riot խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին, իսկ Կասպարովին բերման ենթարկեցին

Մոսկովյան դատարանը այսօր կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության մեջ մեղավոր ճանաչեց Pussy Riot խմբի երեք անդամներին: Փանք ռոք խմբի անդամները ձերբակալվել էին Մոսկվայի Քրիստոս ամենափրկիչ եկեղեցում իրենց «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը կատարելու համար: Այսօր առավոտից դատարանի առջեւ, ի պաշտպանություն փանք ռոք խմբի անդամների, բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում: «Ազատություն» ռադիոկայանին ռուսական ծառայությունը

Կես միլիոնանոց ռոյալը հանված է վաճառքի

Այս ռոյալը (լուսանկարում) արտադրվել է հայտնի «Steinway & Sons» ֆիրմայի կողմից: Այն՝ ֆիրմայի արտադրած 500.000-րդ ռոյալն է: Շատերն են երազում նվագել հենց այս ռոյալի վրա, քանի որ վերջինս վրա մակագրել են աշխարհահռչակ երաժիշտներ, որոնցից է օրինակ Էլթոն Ջոնը: Ռոյալը հանված է վաճառքի, նրա գինն այժմ անցնում է կես միլիոն դոլարը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Նկարիչ. Կնոջ առաջ բոլորը պետք է ծնկի գան

Այսօր Նկարիչների միությունում կայացավ անվանի նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն 163 աշխատանքները, որոնք հասցրել էին ճանաչվել և սիրվել: Ֆերդինանտ Մանուկյանի գործերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը հպարտությամբ նշեց, որ սիրտը, միտքը, գլուխը, մարմինը բացել ու լցրել

Հռիփսիմե Խուրշուդյանը «Առավոտի» հյուրն էր. Նրա ամուսնության եւ ապագա ծրագրերի մասին

Այսօր «Առավոտի» հյուրն էր ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: «Առավոտի» աշխատակազմը մեծ ուրախությամբ ընդունեց Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին: Անկեղծ եւ հետաքրքիր զրույցի ընթացքում Հռիփսիմեն պատմեց օլիմպիական խաղից իր տպավորություններից եւ ապագա ծրագրերից: Այս տարի օլիմպիական խաղերից Հայաստանին առաջին մեդալ  բերեց Հռիփսիմեն, ոգեւորված է հիմա՝ հատկապես Հայաստանում՝ մարդկանց ջերմ ընդունելությունից: «Բոլորը շատ ջերմ էին, շատ ուրախացա»,- ասում

Սաքունցը ցանկանում է սնանկացնել Ռուբեն Հայրապետյանին (Տեսանյութ)

– Որ ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում էր Վանաձորում ֆուտբոլի դպրոց կառուցել՝ ռեա՞լ է: – Այո: – Որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատի է տվել ավագանու որոշումը՝ ռեա՞լ է: – Այո: – Բա ո՞նց է, որ Ռուբեն Հայրապետյանը վերացական հայտարարություններ է արել: Սա հատված է   այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած «Արթուր

Կարապետիչ. «Եթե Սերժ Սարգսյանը ընտրվի, դա կլինի մեր ժողովրդի վերջը»

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանրապետությունում տիրող իրավիճակին՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը վրդովվեց.  «Մարդակեր ցեղերը անգամ փող չեն վերցնում, իսկ մենք քրիստոնյա ենք,այն էլ փողով են ընտրվում, ոչ եկեղեցին է ձայն հանում, ոչ էլ որևէ մեկը: Դրա համար էլ անարդարությունը տիրում է ամեն տեղ: Մարդկանց վաճառում են, գնում, մարդիկ էլ հայրենիքն ու ազգն են վաճառում,

Կմեկնարկի քաղցրավենիքի փառատոնը (Ֆոտոշարք)

Մի քանի օրից, օգոստոսի 22 -ին Սանտա Դոմինգոյում կմեկնարկի ամենասիրված ու ամենահամեղ «Santo Domingo Dulce» փառատոնը: Շուրջ հինգ տարի շարունակ անցկացվող քաղցրավենիքի փառատոնի շրջանակներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ, երգ ու պար, ցուցադրություններ, քաղցրավենիքների համտես եւ այլն: Փառատոնին ինչպես միշտ կմասնակցեն  հայտնի  հրուշակագործներ, ներկայացնելով իրենց արտադրանքը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Ֆուրշետային բիզնեսի եկամուտները թաքցրել էր

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Մարատ Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Այն տեւեց 10 րոպե: Նախորդ դատական նիստն էլ՝ հուլիսի 20-ին տեղի չէր ունեցել, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը  այդ ժամանակ ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, մյուսների գործով գտնվում էր խորհրդակցական սենյակում: Մ.Օգանեզովը «Դարմ» ընկերության

Հերթական ֆլեշմոբը. ամուսնության առաջարկ

  Ձեզ ենք ներկայացնում հերթական հետաքրքիր ֆլեշմոբը: Ամերիկյան Բոստոն քաղաքում բնակվող Ջեկը որոշել է իր սիրելիին՝ Փերեզային, ամուսնության առաջարկ անել ֆլեշմոբի միջոցով: Փողոցով զբոսնելիս նրանց անծանոթ մարդիկ են մոտենում ու աղջկան մեկական ծաղիկ նվիրում, սկզբում նա զարմանում է, բայց հետո մեծ ոգևորությամբ սկսում է հավաքել բոլոր ծաղիկները, և երբ  300 ծաղիկն էլ  նրա ձեռքին է

Մոսկվայում արգելվել է առաջիկա 100 տարում գեյ-շքերթ անցկացնել

Մոսկվայի քաղաքային դատարանը երկրորդ անգամ է օրինական ճանաչել իշխանությունների որոշումը, որով Ռուսաստանի մայրաքաղաքում առաջիկա 100 տարում արգելվում է գեյ-շքերթներ անցկացնել: Անցած տարի օգոստոսին միասեռական ակտիվիստները 2012-2112 թվականների իրենց ակցիաների անցկացման հայտ էին ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան: Երկար քննարկումներից հետո քաղաքային իշխանությունները որոշեցին չթույլատրել ոչ մի գեյ-շքերթ անցկացնել` ասելով, որ հնարավոր է դրանց ընթացքում անկարգություններ տեղի ունենան,

Գյումրու քաղաքապետ է ուզում դառնալ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած նախկին կոմունիստը

Նախորդ օրը Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բավականին դժկամությամբ գրանցեց Գյումրու քաղաքապետի ամենատարեց թեկնածուին՝ Լենինականի Շիրակի շրջկոմի 1-ին քարտուղար Սպարտակ Պետրոսյանին, ով, պարզվում է, բավականին երկար տարիներ՝ 1998-2005 թվականներին, կտրված է եղել Գյումրվա իրականությունից, բնակվել է ԱՄՆ-ում, ավելին, ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքական ապաստան է հայցել ԱՄՆ կառավարությունից ու ստացել: Այժմ էլ Սպարտակ

Դատախազը հեռացվեց քրեական գործի վարույթից

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ.հունվարի 10-ի գողության գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն անհնար համարեց շարունակել: Պատճառն այն էր, որ մեղադրանքը պաշտպանող, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանը գրավոր դիմել էր դատարանին, հայտնելով, որ հուլիսի 26-ին, երբ դատական նիստի

Պուտինի վարկանիշը աննախադեպ նվազել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը աննախադեպ նվազել է. Ռուսաստանի բնակչության կեսից ավելին չեն ողջունում նրա նախագահությունը: «Լեւադա» կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն` առաջին անգամ Պուտինին բացասական գնահատական է տվել ռուսաստանցիների 46 տոկոսը, իսկ հարցվածների 25 տոկոսը խիստ բացասական գնահատական է տվել: Դեռ մայիսին Պուտինի կողմնակիցները կազմում էին բնակչության 60 տոկոսը, եւ միայն 12 տոկոսն է հայտնել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031