Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի եղբորը մասնակիորեն պատկանող շուկայի տնօրինությունը տուգանվեց

Օգոստոս 17,2012 19:22

Օգոստոսի 14-ին  Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի աշխատասենյակում կայացավ վարչական վարույթի նիստ, որին մասնակցում էին քաղաքապետը, նրա տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը: Նիստի ընթացքում  քննարկվեց Իջեւանի քաղաքային շուկայի առջեւի մայթում, հետիոտների անցման տեղում առեւտուր կազմակերպելու անթույլատրելիության հարցը:

Չնայած շուկայի տնօրինությունը նիստի մասին քաղաքապետարանի կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր, սակայն դրան  չէր մասնակցում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը որոշեց ոչ սահմանված վայրում առեւտուր կատարելու համար  ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով  Իջեւանի շուկայի տնօրինությանը տուգանել 30 հազար դրամի չափով: Այդ հոդվածով նախատեսվում է տուգանք 20-30 հազար դրամի չափով: Քաղաքապետն ասաց, որ մոտ 10 անգամ իրենք զգուշացրել են շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին, որ նշված տեղում, մայթի վրա առեւտուր չկազմակերպեն: Վ. Ղալումյանն ասաց, որ շուկայի հետեւի մասում առեւտուր կատարելու համար ազատ տարածքներ կան, որոնք չեն օգտագործվում:

Քաղաքապետի վկայությամբ` շուկայի առջեւի մայթի վրա առեւտուրն արգելելու համար  իրենք բազմիցս դիմել են Իջեւանի  ոստիկանություն:

Հավելենք, որ Իջեւանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանն էլ դեմ է, որպեսզի Իջեւանի  կենցաղի տան հարեւանությամբ, գյուղատնտեսական մթերքների բացօթյա առեւտուր կատարվի, Գ. Օհանյանը դա համարում է  հակասանիտարական: Նշենք, որ նշված հատվածում գյուղմթերքների առեւտրի թույլտվության որոշումը կայացրել է համայնքի  ավագանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շուկայի տարածքում  ապօրինի կառուցապատման համար Իջեւանի քաղաքապետարանը շուկայի տնօրինությանը տուգանել է 200 հազար դրամի չափով: Իջեւանի շուկայի 3 փայատերերից մեկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եղբայր Աշոտ Ղուլարյանն է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031