Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ֆլեշմոբը. ամուսնության առաջարկ

Օգոստոս 17,2012 16:21 Share

 

Ձեզ ենք ներկայացնում հերթական հետաքրքիր ֆլեշմոբը: Ամերիկյան Բոստոն քաղաքում բնակվող Ջեկը որոշել է իր սիրելիին՝ Փերեզային, ամուսնության առաջարկ անել ֆլեշմոբի միջոցով: Փողոցով զբոսնելիս նրանց անծանոթ մարդիկ են մոտենում ու աղջկան մեկական ծաղիկ նվիրում, սկզբում նա զարմանում է, բայց հետո մեծ ոգևորությամբ սկսում է հավաքել բոլոր ծաղիկները, և երբ  300 ծաղիկն էլ  նրա ձեռքին է լինում՝ Ջեկը նրան նստեցնում է նստարանին, ծնկի իջնում ու հարցնում՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել