Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Գերմանիայի ՍԴ-ն թույլատրեց զինվորականներին միջամտել ներքին հակամարտություններին

Օգոստոս 17,2012 22:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Գերմանիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է երկրի զինված ուժերին ներքին սպառնալիքների, օրինակ` ահաբեկչության դեմ պայքարում օգտագործել ռազմական միջոցներ: «Право.Ru» -ի փոխանցմամբ` BBC-ն նշում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ կթույլատրվի զենքի կիրառումը երկրի տարածքում:

Դատարանի որոշումը մասամբ վերացնում է 2006թ.-ի այն որոշումը, որով արգելվում է երկրի տարածքում բունդեսվերի մասնակցությունը ցանկացած ռազմական գործողության: Մինչ այժմ Գերմանիայում ներքին հակամարտությունների ժամանակ զինված միջամտության իրավունք ուներ միայն ոստիկանությունը:

ՍԴ-ի որոշման համաձայն` զինվորականներն իրավունք կունենան զենք կիրառել «միայն բացառիկ, ճգնաժամային բնույթի իրավիճակներում»: Ընդ որում ուժի կիրառումը պետք է արտոնված լինի դաշնային իշխանությունների կողմից:

Նախկինի պես խստիվ արգելված է ռազմական ուժի կիրառումը «զանգվածային միջացառումների մասնակիցների կողմից հնարավոր սպառնալիքի դեպքում»:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: