Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպարտակ Պավլովիչը Բալասանյանի համար փոխքաղաքապետ աշխատողը չէ»

Օգոստոս 17,2012 21:02 Share

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի ամենատարեց թեկնածուն` Սպարտակ Պետրոսյանը, ով, ինչպես հայտնի է, եկել է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից` Գյումրու իշխանությունը նորից ձեռքը վերցնելու համար: Հիշեցնենք, որ նա Կոմունիստների ժամանակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև Լենինականի շրջկոմի առաջին քարտուղարը:

Մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ եք համագործակցել մյուս թեկնածուների հետ, նախկին պաշտոնյան ասաց. «Ասեմ, որ այդ հարցը արդեն բավական ժամանակ է` մի քանի օր է ինձ տալիս են, ես բացառում եմ որևէ թեկնածուի հետ համագործակցությունը: Ձեր հարցից ես հասկանում եմ, որ  որևէ մեկը ընտրվի, ես գնամ նրան տեղակալ աշխատեմ: Դա բացառվում է, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր աշխատանքայի ոճը, աշխատելու իր մեթոդները: Գտնում եմ, որ աշխատելով տեղակալ` չես կարող լրիվ, լիարժեքորեն ինքնուրույն քո խնդիրները, ծրագրերը իրականացնես , դրա համար այն իմ կողմից համենայնդեպս ընդունելի չէ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել