Օրվա լրահոսը

«Հայաստանի փոքրիկ Սիցիլիան». ակտիվիստները մտնում են պայքարի մեջ, վերլուծաբանները զգուշացնում` մաֆիոզ Գյումրում մաքուր ձեռքերով դժվար է

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 9-ին սպասվող Գյումրու քաղաքապետի և ավագանու ընտրություններին պայքարի դաշտ է մտնում ավագանու անդամի տասը թեկնածուներով, ինչպես իրենք են նշում` «արմատական բարեփոխումների և որակյալ տեղական իշխանություն» ձևավորելու նպատակով: Իրենց քայլը նախաձեռնության անդամները թեև «ծայրահեղ» են որակում, սակայն նշում են պայքարելու պատրաստակամության մասին: «Մեր վարկանիշը բարձր է: Հաստատ մրցունակ ենք, բայց

Մի դրոշի հարց չեն կարողանում լուծել

 Մի քանի օր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը համացանցում լուսանկար էր տարածել,ուր երեւում էր, որ  Բերդի քաղաքապետարանի շենքի գլխին ծածանվող եռագույն դրոշը պատառոտված է: Օգոստոսի 7-ին լինելով Բերդում, Aravot.am-ի թղթակցը տեսավ, որ քաղաքապետարանի շենքի գլխին դրոշը չի ծածանվում, «կիսաընկած» վիճակում է: Դրոշը դրոշակաձողից սահել, թեքվել էր: Բերդը  8 հազար բնակչություն ունի, այն սահմանամերձ  տարածաշրջանի կենտրոնն է:

Մեքենան բախվել է ծաղկի կրպակին

Օգոստոսի 8-ին, ժամը 03.40-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Սախարովի հրա­պա­րա­կի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 529 պ/հ ավտոմեքենան բախվել է Մ. Խորենցաու 40/Ա հասցեում գտնվող դեղատան պա­տին և շրջվել։ Պատահարի հետևանքով

Պարսիկները ինչո՞ւ են գիշերել Իջեւանի զբոսայգում

  Օգոստոսի 8-ի առավոտյան Իջեւանի քաղաքային զբոսայգում, խորհրդային շրջանում  անցկացված  քանդակի ամենամյա  իջեւանյան սիմպոզիումներից մնացած քանդակների կողքին իրանցի զբոսաշրջիկները գորգ էին փռել եւ նախաճաշում էին: Նրանք Aravot.am-ի թղթակցին հայտնեցին, որ  իրենք վրաններ բացելով`  զբոսայգում են գիշերել: Նաեւ  դժհգոհեցին, որ շրջակայքում հասարակական զուգարան չկա:  Հարեւան երկրի զբոսաշրջիկները հայտնեցին, որ իրենք ցանկացել են հանգրվանել Իջեւանի հյուրանոցներից մեկում,

Հրդեհ ավտոմեքենայում

Օգոստոսի 7-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.10-ին, մարվել` 12.23-ին: Մասամբ այրվել է Մ. Սարոյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 63 ՏՍ 423 պ/հ ավտոմեքենան: ԱԻՆ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 8-10-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 2-3 աստիճանով, 11-12-ին նույնքան կբարձրանա: Երևանում` Օգոստոսի 8-10-ին երեկոյան ժամերին  հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու

Օձի խայթոց

Օգոստոսի 7-ին, ժամը 17.20-ին նախնական տվյալներով օձի խայթոցից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Արագածավան գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Հրաչ Մկրտչյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության: ԱԻՆ

Վահե Ավետյանի մահվան 40 օրվա առիթով կազմակերպված բողոքի ակցիան անցավ առանց միջադեպերի, չհաշված` մի քանի կոտրած ձուն (տեսանյութ)

«Հարսնաքար» ռեստորանում դաժանորեն ծեծի ենթարկված եւ մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40 օրվա առիթով այսօր տեղի ունեցավ մոմավառություն եւ խաղաղ երթ դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն: Այսօր նույնպես բավականին մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել եւ պաշտպանում էին «Հարսնաքար» ռեստորանը, եւ մինչեւ ակցիայի ավարտը ոստիկանների այդ մեծ խումբն ուղեկցեց ակցիայի մասնակիցներին: Մինչ երթը՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ

Յոթ կամերունցիներ փախել են Լոնդոնի օլիմպիական ավանից

Կամերունի օլիմպիական պատվիրակության յոթ մարզիկներ՝ 5 բռնցքամարտիկ,1 լողորդ եւ կանանց ֆուտբոլային թիմի պահեստային դարպասապահը, լքել են երկրի օլիմպիական պատվիրակությունը՝ Խաղերի ավարտից հետո քաղաքական ապաստան ստանալու ու Եվրոպայում մնալու նպատակով: Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Լոնդոնում արդեն մի քանի օր տեսադաշտում  չէ նաեւ եթովպացի 15-ամյա պատանին, որին հրավիրել էին օլիմպիական ջահի երթուղուն մասնակցելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Գյումրեցի 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, 20-ամյա Արթուր Ալեքսանյանը Լոնդոնում Հայաստանի համար նվաճեց երրորդ օլիմպիական պարգեւը՝ բրոնզե մեդալի համար որոշիչ գոտեմարտում փայլուն ոճով հաղթելով կուբացի Ջունիոր Էստրադա Ֆալկոնին եւ Հայաստանի հաշվարկին բերեց երրորդ մեդալը: Շնորհավորում ենք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շահին Ռզաեւ. «Երիտասարդ սերունդը կհիմնվի մեր անհաջող փորձերի վրա»

Ալանդյան կղզիների օրաթերթերն այսօր էջեր են նվիրել հայ եւ ադրբեջանցի երաժիշտների համատեղ մասնակցությանը «Ձայներ խաղաղության համար» փառատոնին: Ապացույցը՝ լուսանկարներն են: Սակայն որքանո՞վ նման միջոցառումները կարող են ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Նաեւ այս մասին է մեր զրույցը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական ներկայացուցչության տնօրեն Շահին Ռզայեւի հետ: – Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պայմաններում,

«Էլի էտ տուտուզը նկարեցի՞ր». Ծաղրանկարիչ Արզօն չի վախենում քննադատվելուց

  «Ծաղրանկարը այն մերկ գիծն է, որի էության իսկությունը մտքի ծիծաղն է: Ես պետք է իմ ծաղրանկարներով կմճտեմ, ցավ պատճառեմ, ասելիք ունենամ »: Ծաղրանկարիչ Արզօն է այսպես ասում: Ծաղրանկարչությամբ նա սկսել է զբաղվել դեռ 90-ականներից, երբ Հայաստանում մամուլի վերածննդին զուգահեռ ծաղկեց նաեւ ծաղրանկարչությունը: Այդ տարիներին էր, որ թերթն, առանց ծաղրանկարի, ոչինչ էր: Իսկ ծաղրանկարչի կրթություն

Ֆրանսիացիները ստեղծել են աշխարհում առաջին օծանելիքը, որը կօգնի նիհարել

Ինչպես հայտնի է` գոյություն ունեն բազմաթիվ տարբերակներ,միջոցներ ձերբազատվելու ավելորդ քաշից, սակայն ֆրանսիական օծանելիք արտադրող հայտնի Robertet և Veld’s ընկերությունները համատեղ թողարկել են օծանելիք, որը թույլ կտա նիհարել: Օծանելիքը պատրաստավծած է այնպիսի նյութերից, որոնք, կպչելով մարմնին, բարձրացնում են ուրախության հորմոնը` էնդորֆինը, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը, ինչը և նվազեցնում է ուտելու ցանկությունը: Ամենաթանկ ռուբիկ-կուբիկը: Այն ամբողջովին

«Վահեի մահը ոչ առաջին դեպքն է, եւ ոչ էլ վեջինը կլինի, եթե հասարակությունը շարունակի հանդուրժել». Վանաձորում եւս մոմեր վառվեցին

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում  ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի քառասունքի օրը մոմավառության նախաձեռնությամբ Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները հուզված էին: «Անտարբերությունը այս  չարիքի սկիզբը դարձավ, ու կարծում եմ, որ ժամանակն է` մեր ժողովուրդը լեթարգիական  քնից դուրս գա ու կանխի այս  խայտառակությունը: Իշխանությունը սեփական բնակիչներին արտաքսում է երկրից ու, օլիգարխների հետ միահյուսված, մտրակ է

Արթուր Ալեքսանյանը, թուրքին հաղթելով, հավակնում է բրոնզե մեդալի

Լոնդոնում հունահռոմեական ըմբշամարտի պայքարում գյումրեցի Արթուր Ալեքսանյանը երրորդ տեղի համար առաջին սփոփիչ գոտեմարտում երկու մրցափուլերում վստահ հաղթանակ տարավ թուրք Սենկ Իլդեմի նկատմամբ՝ վերջինին ոչ մի միավոր վաստակելու հնարավորություն չտալով, եւ րոպեներ անց բրոնզե մեդալի համար որոշիչ գոտեմարտում հանդիպելու է կուբացի Յունիոր Էստրադա Ֆալկոնի հետ: Ավաղ, մեր երկրորդ մարզիկը՝ Հովհաննես Վարդերեսյանը, կրկին պարտվեց, այս անգամ կուբացի

«Գազելները» խփել են իրար, ապա` հետիոտնին

Այսօր` օգոստոսի 7-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում` «Այրարատ» կինոթատրոնի դիմաց, բախվել են թիվ 74 երթուղին սպասարկող «ԳԱԶ 32213» մակնիշի 1283 Տ համարանիշի և նույն մակնիշի թիվ 76 համարի երթուղին սպասարկող 1034 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո թիվ 76 համարի երթուղայինի ավտոմեքենան դուրս

Քամին խանգարեց մոմավառությանը, որը վերածվեց խաղաղ երթի (լուսանկարչական ռեպորտաժ)

Այսօր նախատեսված էր «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացնել մոմավառության արարողություն` այդ համալիրի տարածքում դաժան ծեծի արդյունքում զոհված Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ: Սակայն անընդհատ քամին եւ մերթ ընդ մերթ տեղացող անձրեւը խանգարեցին մոմավառությանը: Նախատեսված ժամից առաջ արդեն այդ տարածքում հավաքվել էին ոստիկաններ, որոնց հետ բանակցություններից հետո Վահե Ավետյանի հիշատակը հարգելու համար հավաքվածները խաղաղ երթով շարժվեցին

Ջուր չի լինի Կենտրոնում, Արաբկիրում, Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կիևյան փողոցի 1-14, և Բարբյուս փողոցի 63, 65, 67 շենքերի, Սևաստոպոլյան փողոցի 30-ից բարձր առանձնատների, Օրբելի, Դարաբաղի փողոցների  և հարակից տարածքների ջրամատակարարումը: ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 9.00-22.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի`

Կպայքարեն ստաժավոր «գայիշնիկը», ՕԵԿ-ականը, Պետրոս Մակեյանի, դատական բժշկի ու մականունավոր օլիգարխի եղբայրները

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցների տեղեկացմամբ` առաջիկա ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր  ու միաժամանակ դաժան մրցակցություն է սպասվում  Շիրակի մարզի մի քանի գյուղերում: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ  գործող գյուղապետի հրահանգով նրա աշխատակիցները  հլու-հնազանդ  առաջադրում էին իրենց թեկնածությունը` «շեֆին», այսպես ասած, օգնելու ու  Ընտրական օրենսգրքով պարտադրված մրցակցությունն ապահովելու  համար, ապա այժմ գյուղերում պատկերը  բոլորովին այլ է: Գյուղապետի

«Պատահել է՝ հասկացրել եմ, որ ծովը ծնկներից չէ»

Հայաստանի K-1 ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարտիկ, Հոլանդիայում բնակվող Ռազ Սարգսյանը, որը մայիսի վերջին Տոկիոյում աշխարհի 2010 թվականի չեմպիոն Մասակի Նոյրիին հաղթելուց հետո արեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Երեւանում է, երեկ հերթական անգամ հանդիպեց լրագրողներին: Մինչեւ 64 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ռազ Սարգսյանը, որի ձախ ձեռքի հարվածն աշխարհում ամենահզորներից է, Aravot.am-ի հարցին,

Ակտիվիստների հայտարարությունը` քաղաքապետի նախաձեռնության կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողով, որի առաջին նիստը կկայանա 08.08.2012թ: Հանձնաժողովին անդամակցելու հրավեր են ստացել նաև «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության երկու ներկայացուցիչները: Որպես հանրության մասնակցությունը մշտապես կարևորող քաղաքացիական նախաձեռնություն` այդ հանձնաժողովին մասնակցելիս մեզ համար կարևոր են հետևյալ հարցերը. 1. Ինչպիսի՞ լիազորություններ է ունենալու բնապահպանական

Արթուր Ալեքսանյանը նույնպես երրորդ տեղի համար պայքարելու իրավունք ստացավ

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչ գոտեմարտում անհաջողության մատնվելուց հետո 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նույնպես օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելու իրական շանս ունի, քանի որ իրանցի Հաշեմ Ռեզաեին նախավերջին գոտեմարտում պարտության մատնեց կուբացի Ժունիոր Էստարադա Ֆալկոնին ու մտավ եզրափակիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հովհաննես Վարդերեսյանը պայքարի մեջ է

Լոնդոնոնում ընթացող օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանցի Հովհաննես Վարդերեսյանը բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Դա հնարավոր եղավ շնորհիվ այն բանի, որ մեկնարկային գոտեմարտում նրան պարտության մատնած կորեացին կիսաեզրափակչում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սթիվ Ժենոյին եւ մտավ եզրափակիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արթուր Ալեքսանյանը երկրորդ գոտեմարտը տանուլ տվեց

Նա չկարողացավ մոտ 20-25 րոպեում վերականգնվել Հաշեմ Ռեզաեիի հետ գոտեմարտին նախապատրաստվեռլու համար եւ պարտվեց: Իսկ իրանցուն, որը մեկնարկային գոտեմարտում դժվարին պայքարում էր հաղթել թուրք ըմբիշին, դա հաջողվել էր: Այժմ Արթուրը սպասում է իրանցու հերթական հաղթանակներին: Միայն Ռեզեիի՝ եզրափակիչ մտնելու պարագայում հայ մարզիկը երրորդ տեղի համար պայքարելու իրավունք ձեռք կբերի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

 Ս. թ. օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 36 քաղաքացիների, այդ թվում` ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների: Նրանք  նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական, իրավական և այլ ոլորտներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև

Ալիեւը Լոնդոնում հանդիպել է Քեմերոնի հետ

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները ընդգծել են երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ Միացյալ Թագավորության եւ Ադրբեջանի միջեւ առկա է հաջող համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում` էներգետիկ բնագավառում։ Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ։ «Ազատություն»

Հովհաննես Վարդերեսյանը պարտվեց, բայց սպասում է

Այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ուներ, երկուսն էլ՝ հունահռոմեական ըմբշամարտում: Ցավոք, 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը մեկնարկային գոտեմարտում տանուլ տվեց կորեացի Հեյնվու Կիմին եւ սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունք ստանալու համար նրան ու մեզ հարկավոր է, որպեսզի հայ ըմբիշին «նեղացնողը» հասնի եզրափակիչ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանի բանակում եւս երկու զինվոր է մահացել

Ադրբեջանի զինված ուժերում եւս երկու զինվոր է մահացել մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Լենքորանում տեղակայված զորամասի 19-ամյա զինվոր Քամալ Ալիեւը մեկ շաբաթ առաջ վայր է ընկել ճաշարանի տանիքից, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ մահացել է օգոստոսի 3-ին։ Ըստ նույն աղբյուրի` Նախիջեւանում տեղակայված զորամասի զինվոր Թայֆուր Բեյովն էլ հոսպիտալում մահացել է անոթային հիվանդությունից։

Երբ ուժը կա՝ խելքն էլ հետը

«Ուժը կա՝ խելք պետք չէ» արտահայտությունը հաճախ են օգտագործում մարզիկների հասցեին: Սակայն քիչ առաջ Լոնդոնի օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբիշների մրացաշարում հայաստանցի 96 կգ քաշային, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ ապացուցեց, որ այդպես մտածողները սխալվում են: Պայքարն սկսելով 1/8 եզրափակչից՝ Արթուրը իրեն բնորոշ խելացի մարտավարությամբ, որի շնորհիվ նվաճել էր Եվրոպայի 2011 թվականի չեմպիոնի կոչումը, ուժն ու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031