Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան բախվել է ծաղկի կրպակին

Օգոստոս 08,2012 11:48 Share

Օգոստոսի 8-ին, ժամը 03.40-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Սախարովի հրա­պա­րա­կի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 529 պ/հ ավտոմեքենան բախվել է Մ. Խորենցաու 40/Ա հասցեում գտնվող դեղատան պա­տին և շրջվել։ Պատահարի հետևանքով վարորդ` 1988 թ. ծնված Մկրտիչ Մանուկյանը և երկու ուղևոր տեղում մահացել են, մեկ ուղևոր ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ, որը տեղում հերթապահություն է իրականացրել:

Ժամը 04.25-ին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 զոհերի դիերը և վիրավորին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031