Օգոստոսի 8-10-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 2-3 աստիճանով, 11-12-ին նույնքան կբարձրանա:
Կարդացեք նաև
Երևանում`
Օգոստոսի 8-10-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17 մ/վրկ, տեղումների հավանականությունը փոքր է, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
- Օդի առավելագույն ջերմաստիճան 41.3 0C (1976թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 12.3 0C (1947թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.70C
ԱԻՆ





















































