Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուր չի լինի Կենտրոնում, Արաբկիրում, Աջափնյակում

Օգոստոս 07,2012 20:02

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված,

    • ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կիևյան փողոցի 1-14, և Բարբյուս փողոցի 63, 65, 67 շենքերի, Սևաստոպոլյան փողոցի 30-ից բարձր առանձնատների, Օրբելի, Դարաբաղի փողոցների  և հարակից տարածքների ջրամատակարարումը:
    • ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 9.00-22.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Չայկովսկի, Ֆիրդուս, Մ. Մկրտչյան, Ադամյան, Դեղատան, Տպագրիչների, Ա.Պետրոսյան, Մելիք Ադամյան փողոցների, Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի ու 1-100 հասցեների, Հանրապետության փողոցի II, III նրբանցքների ու փակուղու, Խանջյան 1-51, Բուզանդի 13-20, Տ. Մեծ պողոտայի 3-15, Սայաթ Նովա 14-22, Նալբանդյան 32-110, Թումանյան 1-20, Արամի 1-30 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 10.00-24.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան, Լենինգրադյան, Էստոնական, Շինարարներ, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031