Լրահոս
Օրվա լրահոսը

Մի դրոշի հարց չեն կարողանում լուծել

Օգոստոս 08,2012 11:49 Share

 Մի քանի օր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը համացանցում լուսանկար էր տարածել,ուր երեւում էր, որ  Բերդի քաղաքապետարանի շենքի գլխին ծածանվող եռագույն դրոշը պատառոտված է: Օգոստոսի 7-ին լինելով Բերդում, Aravot.am-ի թղթակցը տեսավ, որ քաղաքապետարանի շենքի գլխին դրոշը չի ծածանվում, «կիսաընկած» վիճակում է: Դրոշը դրոշակաձողից սահել, թեքվել էր:

Բերդը  8 հազար բնակչություն ունի, այն սահմանամերձ  տարածաշրջանի կենտրոնն է: Այդ  շենքում, բացի քաղաքապետարանից, տեղակայված են պետական  տարբեր հիմնարկներ: Զարմանալի է, որ Բերդի քաղաքապետարանը չի կարողանում մի  դրոշի «հարց լուծել»:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031