Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բանակում եւս երկու զինվոր է մահացել

Օգոստոս 07,2012 17:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի զինված ուժերում եւս երկու զինվոր է մահացել մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Լենքորանում տեղակայված զորամասի 19-ամյա զինվոր Քամալ Ալիեւը մեկ շաբաթ առաջ վայր է ընկել ճաշարանի տանիքից, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ մահացել է օգոստոսի 3-ին։

Ըստ նույն աղբյուրի` Նախիջեւանում տեղակայված զորամասի զինվոր Թայֆուր Բեյովն էլ հոսպիտալում մահացել է անոթային հիվանդությունից։

Այս ամռանը հաճախացել են ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները երկրի զինված ուժերում մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում զինծառայողների մահվան, ինքնասպանության փաստերի մասին։ Վերջին ամսվա ընթացքում, մասնավորապես, գրանցվել է մոտ մեկ տասնյակ նման դեպք։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել