Օգոստոսի 8-ի առավոտյան Իջեւանի քաղաքային զբոսայգում, խորհրդային շրջանում անցկացված քանդակի ամենամյա իջեւանյան սիմպոզիումներից մնացած քանդակների կողքին իրանցի զբոսաշրջիկները գորգ էին փռել եւ նախաճաշում էին: Նրանք Aravot.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենք վրաններ բացելով` զբոսայգում են գիշերել: Նաեւ դժհգոհեցին, որ շրջակայքում հասարակական զուգարան չկա: Հարեւան երկրի զբոսաշրջիկները հայտնեցին, որ իրենք ցանկացել են հանգրվանել Իջեւանի հյուրանոցներից մեկում, սակայն այնտեղ տիրող հակասանիտարական վիճակի, վատ հոտերի պատճառով լքել են այն:
Ներկայումս Իջեւանի հանգստի օբյեկտներից, հյուրանոցներից երկուսը վաճառվում են: Դրանց տերերն ասում են, որ դրանք ոչ շահութաբեր են: Գուցե իջեւանատերերը չունեն հյուրանոցային բիզնես կազմակերպելու հմտություններ:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան



















































