Օրվա լրահոսը

«Գուցե հիմնադրամի պարագայում ավելի հե՞շտ է ծախսել գումարները»

Կամ մեծ մտքեր՝ ասված Հանրային խորհրդում Նախկին վարչապետներ, նախկին նախարարներ ու տնօրեններ, նախկին ռեկտորներ, նախկին … Մի խոսքով, վերջերս բոլոր նախկինները հավաքվել էին Հանրային խորհուրդ կոչվող կազմակերպության ընդլայնված կոլեգիայի նիստում եւ քննարկում էին նախկին «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի» ներկան եւ ապագան: Ինչ էին անում նախկինները գիտության համար այն ժամանակ, երբ «նախկին» չէին` մի կողմ թողնենք: Այս

Երաժշտությամբ՝ հիվանդության դեմ

NEW Հանուն հայ կանանց առողջության Նոյեմբերի 14-ին Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Dorians, The beautified project, Dogma, Empirey, Reinkarnacia հայկական ռոք խմբերը հանդես կգան «Rock for Life» խորագիրը կրող համերգով, որը նախաձեռնել է «Մամա Սյու» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի անդամ Հայկ Քեշիշյանի խոսքով, ռոք համերգը թվով երկրորդն է. «Առաջինը, որը նույնպես բարեգործական էր, տեղի է

ՆԵՐՍԻՑ՝ ՍԱՏԱՆԱ, ԴՐՍԻՑ՝ ՔԱՀԱՆԱ

NEW  «Regnum» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ եւ բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների 14-րդ համաժողովի շրջանակներում հրավիրված բրիֆինգում ԱՊՀ եւ բալթյան երկրների ԱՕԿ-ների ասոցիացիայի քարտուղար, Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Յուրեվը հայտարարել է, թե ասոցիացիայի անդամ երկրները միջազգային մարզական հասարակայնության շրջանում Բաքվի հեղինակության շուրջ դրական

SOS՝ Իսրայելյանի ժառանգության համար

Անվանի ճարտարապետի թանգարանին տարածք է պետք ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի թոռներից www.rafaelisraelyan.com կայքի հեղինակ, ճարտարապետ Արամ Ղանալանյանը, որն այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում, իր մտահոգությունն է հայտնում Ռ. Իսրայելյանի տան քանդման առիթով: «Ակնհայտ են երկրում տիրող արժեհամակարգի փոփոխությունը, անկումը եւ շատ ու շատ արժեքների մոռացումը: Այսօր մենք կանգնեցինք հերթական կորստյան առջեւ: Քանդվել, ոչնչացվել

ԹԱԳՈՒՀԻՆ ԿԾՆՎԻ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ շախմատի գործող թագուհի Հու Յիֆանը (Չինաստան) չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Գահի համար նրան ձեռնոց է նետել Համփի Կոներուն (Հնդկաստան): Նրանց միջեւ նոյեմբերի 14-ին մեկնարկող մրցամարտը բաղկացած է լինելու 10 պարտիայից եւ մրցակիցները յուրաքանչյուր երկու տուրից հետո մեկ օր հանգստանալու են: Հավասար միավորների առկայության դեպքում նոյեմբերի 30-ին

ԱՅՍՕՐ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Սերբիայում ընթացող ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականը երեք միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Նույնքան միավոր ունի նաեւ Ուելսը, որը խփած գնդակների քանակով է զիջում մեր տղաներին: Իսկ խմբի չորրորդ մասնակիցը՝ Լիտվան, միայն պարտություններ է կրել: Այսօր եզրափակիչ տուրում մեր տղաները հանդիպում են երկու պարտություն կրած եւ մրցաշարային աղյուսակը զրո

Էլինա Դանիելյանը ու եւս 15 ուժեղագույն շախմատիստներ

«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը դեկտեմբերի 8-16-ը Պեկինում մասնակցելու է Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատային մրցաշարին, որն անչափ ուժեղ կազմ է ունենալու (մասնակիցների անհատական վարկանիշը 2450-ից ցածր չպետք է լինի): Չինաստանի մայրաքաղաքում հանդես գալու հայտ, բացի Էլինա Դանիելյանից, ներկայացրել են նաեւ չինացիներ Հու Յիֆանը եւ Ջու Վենջուն, Կատերինա Լահնոն

Նորամուտը նշանավորվեց մեդալով

Ռոտերդամում շարունակվող կանանց սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 8-րդ առաջնությունում պայքարի մեջ մնացած մարզուհիները երեկ հանգստանում էին: Նրանց մեջ է նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ՝ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը: Նա, քառորդ եզրափակչում միավորներով պարտության մատնելով բուլղարուհի Մարգարիտա Շանեւային, իր համար առնվազն բրոնզե մեդալ ապահովեց: Այսօր եզրափակչի ուղեգրի համար Արմինեն ուժերը չափելու է Չեխիայի ներկայացուցիչ Մարտինա Շմորանզովայի հետ:

Երեւանում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի U19-ը

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական եւ «Միկա» ՄԱ մարզադաշտերում մեկնարկում է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Սլովակիայի, Հունաստանի եւ Անդորրայի այդ տարիքային խմբի հավաքականները: Մրցաշարին նախապատրաստվող մեր ընտրանին ուսումնամարզական հավաքն անցկացնում է ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստի: Մեր թիմը մեկնարկային հանդիպումն անցկացնելու

Բերեզովսկու կարմիր քարտը մնաց ուժի մեջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Fasebook»-ի իր էջում երեկ տեղեկացրել է, որ ՈՒԵՖԱ-ն մերժել է Իռլանդիա-Հայաստան խաղում Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ հայտարարելու՝ ՀՖՖ-ի դիմումը: Դա նշանակում է, որ մեր ընտրանու դարպասապահը հաջորդ պաշտոնական հանդիպումը բաց է թողնելու: Ֆուտբոլի եվրոպական եւ համաշխարհային ղեկավար կառույցները, որպես կանոն, խուսափում են արդեն ավարտված խաղի հետ կապված

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԽԱԽՏՎԵԼ

«Հայաստանը մտավոր սեփականության իրավունքի ոլորտին վերաբերող գրեթե բոլոր միջազգային պայմանագրերը վավերացրել է: Հեղինակները, իմանալով իրենց իրավունքների խախտումների մասին, կարող են հանգիստ դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին, օրինակ՝ ոստիկանության համապատասխան մասնագիտացված վարչություն եւ պահանջել իրենց իրավունքների վերականգնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով ազգային խորհրդատու Մարինե Ֆիդանյանը: Օրերս նա եւ

«Բանակը չպետք է բարոյալքել»

«Բանակը հանգստյան տուն, առողջարան չէ, այդտեղ նաեւ ուժ, տղամարդկային հատկանիշներ են պետք, բայց դրա հետ մեկտեղ կան վատթարագույն դրսեւորումներ, որոնք ահավոր ֆիզիկական, հոգեբանական, մարմնական վիճակների են հանգեցնում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայկական բանակում տիրող վիճակի մասին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Վերջինս համագործակցում է ՊՆ-ի հետ եւ հաճախ է վերջին տարիներին Արցախ մեկնում, հանդիպում

ՀԻՄԱ ԱՐԴԵՆ՝ ԿԵՍՈՅԱՆ

Կոմպոզիտոր Գայանե Քեոսայանը վերադառնում է արմատներին Ամռանը, մոսկովյան «Նոյեվ կովչեգ» պարբերականի տեղեկացմամբ, Հռոմեական կաթոլիկ մայր տաճարում կայացել էր շքեղ համերգ՝ մոսկվաբնակ հայազգի երիտասարդ երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Անժելի Գեւորգյանի (սոպրանո), Գարրի Եվրիկյանի (երգեհոն) եւ Հայկ Գալստյանի (ջութակ) մասնակցությամբ: Ընդգրկուն ծրագրում հնչել են Բախից մինչեւ Կոմիտաս եւ ժամանակակից կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի երկերը: «Առավոտի» փորձերը՝ կապվել Գ.

Իջեւանի կրկնուսույցները չեն կարողացել պատասխանել դպրոցական թեստի հարցերին

Տեղեկացրել ենք, որ օգոստոսի 25-ին Իջեւանի ավագ դպրոցում ուսուցիչների թափուր տեղի համար մրցույթում մասնակից 19 հավակնորդ-ուսուցչից ընտրվել էր միայն մեկը՝ հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, մնացած առարկաների մասնագետները չէին կարողացել հանձնել քննությունը: Կայացել է երկրորդ մրցույթը նույն առարկաների՝ պատմության, անգլերենի եւ մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղի համար: Այս անգամ պատմության ուսուցչի թափուր տեղի համար դիմել

Բռնաբարողը չի ճանաչել երեխայի հայրությունը

Հոկտեմբերի 19-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, Տավուշի մարզի Կողբ գյուղում վարձակալական հիմունքներով բնակություն հաստատած, 1985 թվականին ծնված Արեն Սարուխանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, նա մտել է Կողբ գյուղի բնակիչ, 1928 թվականին ծնված Ա. Ա.-ի տուն եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելով՝ բռնաբարել է ծեր

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԵՑ

Սեպտեմբերի 6-ին Արարատի մարզի բնակչուհի Ռոզա Ալոյանը սպանել էր իր երկու որդիներին՝ 6-ամյա Վարդանին եւ 4-ամյա Հայկին: Դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի՝ Ռ. Ալոյանը անմեղսունակ է ճանաչվել: Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոիդ ցնորված զառանցանքային համախտանիշ հիվանդությամբ:

Նախագահի վերահսկողականը պարզաբանում է

«Առավոտի» հոկտեմբերի 14-ի համարում տպագրված «Հանրապետական պատգամավորը բիզնե՞ս է խլում» հրապարակման մեջ նշված էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, որը, ըստ հոդվածի, մասնակից էր եղել մի միջադեպի, ներկայումս աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Հարկ ենք համարում հայտնել, որ Ա. Գեւորգյանի պայմանագիրն ավարտվել է 2010թ. ապրիլի 14-ին, եւ նա այլեւս նախագահի

ՄԵԿ ՏԱՐՈՎ ԻՋԱՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը լսեց Արթուր Հովհաննիսյանի վերջին խոսքը եւ անցավ խորհրդակցական սենյակ: «Մեկ անգամ եւս նշել, որ  պրեկուրսոր իրացնելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, իսկ թմրանյութ օգտագործելու համար ինձ մեղավոր եմ ճանաչում լիովին: Քրօրի 165 հոդ. 2-րդ մասի վերաբերյալ հայտնում եմ, որ չեմ գիտակցել, որ կատարում

ԹՄՐԱՄԻՋՈՑԸ՝ ՆԿԱՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար 6 իրանցի դատապարտվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 17-ին ավարտեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների դեմ հարուցված գործի դատաքննությունը: Նրանք, ըստ մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության, Թուրքիայից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի ափիոն եւ հերոին տեսակների թմրամիջոցներ ապօրինի փոխադրելու, իրացնելու նպատակով, այլ պետություն

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ»

«ԱրմենՏելը» հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթի ներդրման մասին: Վերը նշված անսահմանափակ ՍՓ-ի ամսավճարը կազմում է 3000 դրամ: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ եւ ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն: «Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները,

Մանուկները կփրկվեն

Երեւանի պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն ընդունում է բարձր ռիսկային եւ բարդ հղիություն ունեցող կանանց ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից: Այս բուժկենտրոնում տարեկան գրանցվում է ավելի քան 3500 ծնունդ: Այս փաստով պայմանավորված, երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink հ/կ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ՝

Վերջապես գթացին

Թռչկանի ջրվեժի մոտ կառուցվող ՀԷԿ-ը լուրջ վտանգ է ջրվեժի համար: Երեկ կառավարության շենքի բակում եւս մեկ անգամ այս մասին ահազանգում էին բնապահպանները: Բնապահպանների մտահոգությունը, ինչպես միշտ, չի կիսում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարության աշխատակիցներն այցելել են ջրվեժ, հենց տեղում ուսումնասիրություններ արել ու պարզել՝ մտահոգվելու համար չկան լուրջ հիմքեր: «Ընթացող շինարարությունը ոչ մի ձեւով չի խանգարում

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱ ՉՈՐ ԿԱԹ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ

Կաթնամթերքի արտադրատեսակներից շատերը հանդիսանում են առաջին անհրաժեշտության սննդամթերք: Եվ դրանով է պայմանավորված, որ այդ ոլորտի նկատմամբ սպառողների ուշադրությունը միշտ էլ մեծ է եղել: Մեր երկրում ոլորտի առաջատարներից մեկի՝ «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանի հետ հարցազրույցում հիմնականում արծարծված են սպառողների եւ որոշ ԶԼՄ-ների շրջանում առաջացած հարցերը: – Ձեր ընկերությանը վերջերս, փաստորեն, սկսել են մեղադրել կաթնամթերքի

ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ Է ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

«Ազնավուրը, որն աշխարհի հինգ երգիչներից մեկն է ու նաեւ ՀՀ դեսպանը Շվեյցարիայում, ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ աղբյուրը մաֆիան է։ Այն հանցագործ խմբերը, որ սերտաճեցին իշխանության հետ, կոչվեցին մաֆիա, եւ դրա մասին ասում է ՀՀ դեսպանը»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ ասուլիսում հայտարարել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս սպասում է, թե ինչպես այս հայտարարությանը կարձագանքի

«ԿՈՒՏԸ ՉԿԵՐԱՆ»

Երկու օր է՝ լրատվամիջոցները թմբկահարում են, որ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 31-րդ նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին՝ երկկողմ հանդիպման եւ ապագայի վերաբերյալ պայմանավորվածությունների համար: Տիգրան Սարգսյանը չի հստակեցրել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, երեւի առաջիկայում կտեսնենք ու ավելի առարկայական քննարկելու հնարավորություն կունենանք: Բայց

ԱՍՏԾՈ ՆՎԵՐԸ

Աշնանային զրնգուն առավոտի ոսկեծուփ լույսի մեջ նստել էր Արքան՝ իր փոքր երկրի եւ մեծ ազգի առաջնորդը: Սեղանը ծածկող սփռոցը կուրացուցիչ սպիտակ էր, եւ կլորաձեւ փայտածածկ տաղավարը օրվա այդ ժամին չէր կարող նրան եւ սեղանակիցներին պաշտպանել համատարած լույսից: Փոքրիկ տաղավարը խորը ձորի պռնկին էր՝ դիմացը աշնանային գույների մեջ թաղված ամփոփ, վաղանցուկ տեսիլքի պես մի քաղաք, որի

«Այս խնդրի ռազմական լուծման տարբերակ չկա»

ԼՂ հակամարտության մասին երեկ ասաց կարճատեւ այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը: Հոկտեմբերի 16-20-ը Հարավային Կովկասի երկրներ կատարած տարածաշրջանային այցի վերջին կետը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսի համար Երեւանն էր: ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի եւ որոշ այլ հանդիպումներից հետո պարոն Բըրնսը կարճատեւ հանդիպում ունեցավ հայաստանյան հինգ լրատվամիջոցների (այդ թվում՝ «Առավոտի») ներկայացուցիչների

ԳԱՍՊԱՐԻԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

Նրան կասկածում են նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մի բան, որը նա չի արել: Երեկ խաղաղ պայմաններում իրենց զինակիցների կողմից սպանված ու «ինքնասպանված» զինծառայողների հարազատներն ու «Բանակն իրականում» ֆեյսբուքյան խմբի անդամները, նաեւ իրավապաշտպանները ՀՀ կառավարության շենքի մոտ ավանդական բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով սպանված զինվորների գործերով արդար քննություն եւ դատաքննություն իրականացնել, պատժել բոլոր

«ՓՈՂՈՑԻ ԱՂՄՈՒԿԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ»

Վստահ է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը – Ներքաղաքական կյանքում կարծես հերթական թվացյալ անդորր է հաստատվել, փաստորեն ստացվում է, որ երբ ՀԱԿ-ը հավաքում է վրանները եւ հանրահավաքներ չի անցկացնում, մյուս ընդդիմադիր ուժերը այդ ազատված հրապարակը չեն էլ փորձում օգտագործել, իրենք էլ իրենց հերթին հանրահավաքներ անցկացնել. չե՞ք զգում, որ մի տեսակ հանձնել եք քաղաքական դաշտը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031